Ի՞նչ խրոնիկ հիվանդություններ ունեին այսօր մահացած 4 պացիենտները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դրանք հիմնականում նույն հիվանդություններն են՝ շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, որոնք փաստացի կտրուկ վատթարացնում են օրգանիզմի վերականգնվելու ընդունակությունները եւ այդ մարդիկ չեն կարողանում պարզապես վերականգնվել։ Այս մասին այսօր` մայիսի 4–ին, ԱԺ–ում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե այսօրվա տվյալներով մահացած 4 քաղաքացիները, ի՞նչ խրոնիկ հիվանդություններ ունեին։
«Լինում են նաեւ դեպքեր, երբ նույն այդ հիվանդությունների առկայությամբ քաղաքացիներն ամբողջությամբ ապաքինվում եւ դուրս են գրվում, բայց դժբախտաբար լինում են նաեւ ծայրահեղ ծանր դեպքեր, որոնց հնարավոր չի լինում փրկել»,– ասաց նախարարը։
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



