Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հնարավոր է, որ ավելի ուժեղ, տոտալ սահմանափակումների ռեժիմներ սահմանվեն, ինչը ոչ մեկ չի ուզում. Թորոսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

«Այսօրվա դրությամբ ունենք հաստատված նոր 121 դեպք, բուժված նոր 36 դեպք, ընդհանուր հաստատված դեպքերի թիվը կազմում է 2507, բուժվածների թիվը` 1071: Ցավոք, ունենք 4 նոր մահ: Կորոնավիրուսային հիվանդությունից ընդհանուր մահացության թիվը կազմում է 39-ը և 4 անուղղակի մահ, որոնք ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, բայց մահը հասել է այլ պատճառներով: Այս պահին ակտիվ բժշկական հսկողության տակ գնվում է 1393 քաղաքացի: Մինչ օրս 25 հազար թեստավորում է կատարվել: Ունենք 9 քաղաքացի, որոնք միացված են թոքերի արհեստական շնչառության սարքերին, 35 ծայրահեղ ծանր և 65 ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ: Մեկուսացման վայրերում ունենք մոտ 2 հազար քաղաքացի, մահճակալային ֆոնդի առումով ունենք մոտ 350 ազատ մահճակալ»,-ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշեց, որ գնալով առողջապահական համակարգի վրա ծանրաբեռնվածությունն ավելանում է:

 

 

«Դեռևս տանելի բեռնվածության մակարդակ է, կարելի է ասել, սակայն պետք է այնպես անենք, որ չգա մի օր, երբ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին մնա առանց բուժօգնության: Մեր հիմնական նպատակն այս պահի դրությամբ դա է: Սարքերի, մահճակալների, բուժաշխատողների առումով այս պահի դրությամբ, կարծես թե, պակասի խնդիր չունենք, քանի դեռ իմ ասած թվերի մեջ ենք: Կարևոր է, որ այս սահմանափակումների թուլացմանը զուգընթաց, մենք բոլոր կանոնները, պարետատան կողմից հաստատվել են, պահպանվեն հնարավորինս խստագույն ռեժիմում, այլապես կարող է գալ մի իրավիճակ, որի մասին խոսում են շատ երկրներում, որ ավելի ուժեղ, տոտալ սահմանափակումների ռեժիմներ սահմանվեն, ինչը ոչ մեկ չի ուզում: Բայց դա է այն սցենարը, եթե չպահենք կանոնները: Հետևաբար ազգովի պետք է պայքարենք այս մարտահրավերի դեմ, քանի որ կառավարությունը միայնակ չի կարող պայքարել մարդուց մարդ փոխանցվող վարակների դեմ, եթե մարդիկ իրենք չեն կանխարգելում այդ փոխանցումը»,-նշեց նա:

 

Նախարարն անդրադարձավ նաև այն մեղադրանքներին, թե քիչ թեստեր են արվում. «Ես ուզում եմ ասել, որ Հայաստանն իր արված թեստերի քանակով համադրելի է Ճապոնիայի, Իտալիայի հետ: Խոսքը մեկ հայտնաբերված դեպքին քանի թեստ է արվում այդ հարաբերակցության մասին է: Իհարկե կան երկրներ, որոնք անում են օրինակ 10 անգամ ավելի շատ, քան մենք, օրինակ ԱՄԷ-ը, բայց մենք այդ առումով վատ դիրքում չենք և մեր թեստավորման հնարավորությունները գնալով ավելանալու են, ինչն իրականում շատ հեշտ չէ: Հայաստանում այսօր փաստացի բոլոր լաբորատորիաները ներգրավված են այդ պրոցեսում»:

 

Թորոսյանը շեշտեց, որ օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում և այսօր կառավարությունում կամփոփեն «Բժշկասանիտարական անվտանգության մասին» օրենքի նախագիծը և համապատասխան ընթացակարգով կուղարկեն ԱԺ:

 

«Օրենքի փոփոխության անհրաժեշտությունն այն է, որ արտակարգ դրության ավարտից հետո կառավարությունն ունենա գործիքակազմ լոկալ միջոցառումներ անելու: Խոսքը աշխարհագրական լոկալ սահմանափակումների մասին է, ինչպես նաև այսօր գործող անձնական սահմանափակումների մասին:Կարծում եմ` արագ ընթացակարգով կկարողանանք դա ընդունել, նայած արտակարգ դրությունը կշարունակվի, թե չէ»,-հավելեց նա:

 

Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը