Ուրախությամբ պետք է փաստեմ, որ հաշմանդամություն ունեցող հայ մարզիկները բավականին հաջող մրցելույթներ են ունենում
ԲԼՈԳԳաբրիել Ղազարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շնորհավորում եմ հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ նրանց լինել ակտիվ, նախաձեռնող և իրենց կարողությունների չափով մասնակցել մեր հայրենիքի կառուցման և հզորացման գործին:
Մեր հասարակության մեջ հաճախ խոսվում է հասարակության այլ անդամներից հաշմանդամների մեկուսացածության և շփումների սահմանափակվածության մասին: Ես կոչ եմ անում և հորդորում եմ բոլորիս քիչ խոսել և ավելի շատ աշխատել այս կարծրատիպը կոտրելու համար:
Ուրախությամբ պետք է փաստեմ, որ հաշմանդամություն ունեցող հայ մարզիկները բավականին հաջող մրցելույթներ են ունենում միջազգային առաջնություններում՝ պատվով ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը աշխարհին: Փառք և պատիվ մեր մարզիկներին:
Կրկին շնորհավորում եմ Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ և կոչ եմ անում մեր հասարակության բոլոր անդամներին լինել առավել սրտացավ, կարեկից հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցների նկատմամբ և աջակիցը նրանց երազանքների իրականացման գործում:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



