Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պետք է շնորհակալ լինել ՌԴ-ին, որ բացահայտում է դավաճանական տիպի բանացկությունների փաստը և դրանում Հայաստանում ստեղծում բողոքի ալիք. Հայկ Մարտիրոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Միջազգայնագետ Հայկ Մարտիրոսյանի հետ Tert.am-ը զրուցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ արած հայտարարությունների մասին: Ըստ նրա՝ ռուսաստանցի պաշտոնյան բացել է բանակցություններից փակագծեր, քանի որ Մոսկվայում հոգնել են պաշտոնական Երևանի՝ սեփական պարտության շուրջ բանակցելուց, բայց բլեֆով ստանձնվող պարտականություններից բլեֆով խուսափելուց:

-Պարո’ն Մարտիրոսյան, նախորդ շաբաթվանից մեզանում ամենաշատ քննարկված թեման ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններն են ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, ըստ որոնց, հիմա հակամարտության կողմերը քննարկում են կարգավորման փուլային տարբերակը: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է ռուսաստանցի արտգործնախարարը հիմա բացում փակագծեր բանակցություններից:

- Որովհետև Մոսկվայում հոգնել են պաշտոնական Երևանի՝ սեփական պարտության շուրջ բանակցելուց, բայց բլեֆով ստանձնվող պարտականություններից բլեֆով խուսափելուց: Բացի դրանից՝ Մոսկվայում ակնհայտորեն տանել չեն կարող Երևանի հարաբերականորեն նոր իշխանություններին: Կրեմլի համար Երևանի Հանրապետության հրապարակում նստած են մի խումբ պլեբեյներ, որոնց հիմքն ու հենարան այլևս, ի տարբերություն երկու տարի առաջվա իրականության, ոչ թե ողջ ժողովուրդն է, այլ արդեն սպեցիֆիկ խավ հանդիսացող պլեբսը: Խոսքը դեռևս այս իշխանություններին հավատալ ցանակցողների մասին չէ:

Խոսքը այս իշխանության ֆանատիկոսների, երկրպագողների և վարչապետամոլների մասին է հիմնականում: Եվ այդպիսի՝ իրենց համար անկանխատեսելի, իրենց առջև ամեն ռևերանս անող, իրենց առջև ինքնանվաստացող, բայց հետո իրենց բլեֆով խաբող իշխանությունների հետ, որոնց նաև իրենք չեն հարգում, Մոսկվան չի ուզում գործ ունենալ: Եվ պարզապես բացահայտում է քարտերը, մերկացնում Փաշինյան-Մնացականյան արտաքին հարաբերություններում տանդեմի արածներն ու բանակցությունները ու դրանով փորձում արդեն նրանց դիրքերը սասանել հենց Հայաստանի ներսում: Ամեն բան այդ առումով շատ պարզ է և շատ հասկանալի: Եվ այդ հարցում նույնպես ես Մոսկվային չեմ մեղադրում:

Ընդհակառակն՝ պետք է շնորհակալ լինել, որ բացահայտում են, ըստ էության, դավաճանական տիպի բանացկությունների փաստը և դրանում Հայաստանում ստեղծում բողոքի ալիք, որ ոչ միայն իրենց ցանկացածով իշխանության դեմ է ուղղվում, այլև արդեն իրենց կամքից անկախ, Հայաստանում ձևավորվում է դժգոհության ալիք՝ ընդդեմ փուլային տարբերակով Հայաստանի հաստատ պարտության շուրջ բանակցությունների առկա ձևաչափի: Իսկ Մոսկվան շատ ավելի հարգալից կվարվեր մի իշխանության հետ, որ իրենց գրպանում չէր լինի, կդրսևորեր իրեն որպես բարեկամ ուժ, բայցև չէր բանակցի սեփական պարտության վերաբերյալ բանակցային բովանդակության շուրջ և այն էլ՝ վատթարագույն՝ փուլային տարբերակով գնալու մասին: Եվ պետք չէ խաբել դաշնակիցներին կամ ոչ դաշնակիցներին: Բոլորի հետ պետք է անկեղծ, ուղիղ և արժանապատիվ լինել և մերժել իմանալ, ավելի շուտ՝ կարողանալ: Արժանապատիվ մերժումը սեղանի հակառակ կողմում նստածները կարող են մարսել՝ համաձայնությունն ու դրան հետևող էժանագին խաբեությամբ սեփական իշխանության շահերի հանուն՝ սեփական երկրի շահերի դեմ տված խոստումից հրաժարվելը՝ ոչ: Եվ դա խնդիրներից մեկն է միայն:

-Հայկական կողմը՝ ի դեմս ՀՀ արտաքին գործերի նախարարի, հայտարարեց, որ դեմ են այդ փուլային տարբերով կարգավորման առաջարկներին: Նախկինում հայտարարում էին, որ բանակցություններ չեն վարում, բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա: Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ է կատարվում իրականում փակ բանակցություններում: Արդյո՞ք հայկական կողմը հավատարիմ չի մնացել իր խոստմանը՝ այս հարցում լինել թափանցիկ հանրության առջև:

-Իհարկե չի եղել: Եթե բանակցող երեք կողմերից երկուսը միևնույն բանն են ասում, իսկ երրորդը՝ բանակցության բովանդակությունն ու բնույթը հանրայնացվելուց հետո իր պատասխան մի հայտարարությամբ, ըստ էության, հաստատում է դա, իսկ մյուսով՝ իբրև թե հերքում՝ ակնհայտ է, որ ցավոք սրտի՝ առաջին երկուսը ճիշտ են խոսում և ճիշտն են ասում:

Եվ եթե ռուսները ստեին՝ ապա հայկական կողմը պարտավոր էր դեսպանին ԱԳՆ հրավիրել և բողոք հայտնել: Բայց չարեցին, որովհետև ռուսները չէին ստում: Հիմա, իհարկե, կգտնվեն երկրի առաջին աներորդու պես մտածող մարդիկ, որ կասեն, թե «դաշնակից պետության հետ հարաբերություն չփչացնելու համար չեն կանչել դեսպանին», բայց դա նույնպես կլինի ապուշ բացատրությունների ոլորտից: Ճիշտ այնպես, ինչպես ստեղծված իրավիճակն է:

- Հետաքրքրական է, որ ժամանակին փուլային տարբերակին դեմ դուրս եկած Ադրբեջանը, վերջին քննարկումների նկատմամբ չեզոքություն դրսևորեց: Ի՞նչ կարող է դա նշանակել: Ի՞նչ կարող է փոխված լինել բանակցային գործընթացում:

-Դա նշանակում է, որ ադրբեջանցիներն ավելի են իմաստնացել և հասկացել են, որ քանի որ հայերը տասնամյակներ շարունակ իրենք իրենց այս բանակցություններով ծուղակը տարան, իսկ իբրև թե հեղափոխական նոր իշխանությունն այդ ծուղակն ավելի խորացրեց, ուրեմն ավելի լավ է մաքսիմալիստական մոտեցումները փոխարինել իրատեսականով, և միանգամից Արցախն ու հարակից հայկական ազատագրված տարածքները Հայաստանից պահանջելու փոխարեն՝ պահանջել ու համաձայնել դրանք մաս-մաս ստանալուն: Մինչև հերթը կհասնի Երևանին, որն արդեն վաղուց են պահանջում, և որը ստանալն ազատագրված տարածքների ստացումից հետո միայն մեկ-երկու տասնամյակի հարց կլինի մաքսիմում:

- Սերգեյ Լավրովի հայտարարություններից և դրանց հաջորդած հայկական կողմի արձագանքներից նկատելի է, որ որոշակի լարվածություն կա հայ-ռուսական հարաբերություններում՝ չնայած նրան, որ նոր իշխանությունները՝ ի դեմս երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մշտապես հայտարարել են, որ Ռուսաստանի հետ ունենք փայլուն հարաբերություններ: Այս հարցում որքանո՞վ են անկեղծ եղել մեզ հետ ՀՀ իշխանությունները:

-Եթե Երևանում համարում են, որ իրենց շողոքորթությունները Մոսկվայում ընդունում են որպես «հրաշալի» հարաբերությունների վկայություն, սխալվում են: Մոսկվայում գավառական չտեսներ չեն նստած, որ բլեֆային շողոքորթանքն ու ինքնակամ վասալությունն ընդունեն որպես հրաշալի հարաբերությունների նշան: Այդպիսի հարաբերություններ ունենալու համար պետք է նախ հարգանք վայելել: Իսկ հարգանք վայելում են, երբ հզորի առջև չեն ճկվում: Երբ ընդառաջ են գնում՝ բայց ոչ սեփական շահերի հաշվին: Երբ անկեղծ են, ուղիղ կեցվածքով և անվախ: Իսկ անկեղծ, իհարկե չեն եղել: Իսկ ո՞ր հարցում են այս իշխանություններն անկեղծ եղել ժողովրդի հետ: Մենք դա արդեն 2018 թվականի վերջին սկսեցինք հստակ տեսնել: Արդյո՞ք երկու տարի անց Հայաստանում նույնքան շատ են մարդիկ, որոնք կարծում են, թե նոր իշխանություննեն անկեղծ են եղել իրենց հետ:

- Արդյոք ՌԴ-ի հետ մեր հարաբերությունների հնարավոր վատթարացումը չի՞ վտանգի մեր արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական համակարգերի զարգացումը: Մինչ այժմ կարողացե՞լ ենք մեզ համար այլընտրանք գտնել Ռուսաստանի փոխարեն:

- Հայաստանը Ռուսաստանին, եթե չասենք ավելի, ապա նույնքան հաստատ պետք է և անհրաժեշտ, որքան Հայաստանին՝ Ռուսաստանը: Ռուսաստանի հետ պետք չէ վատ հարաբերություններ ունենալ: Դա անմտություն կլիներ: Ռուսաստանի հետ պետք է արժանապատիվ հարաբերություններ ունենալ: Հասկանալ սեփական շահը և խստորեն պաշտպանել այն, եթե մի շարք հարցերում այդ շահերը չեն համընկնում և հատկապես եթե հակասում են իրար: Հայաստանում որևէ իշխանություն դեռևս չի պաշտպանել սեփական երկրի շահը: Վասալաբար կքել են իրենց դաշնակից գերտերության առջև և ելել այն տեսանկյունից, թե եթե Ռուսաստանում որոշ իշխանական ուժեր չստանան այն, ինչ ուզում են, ուրեմն Հայաստանը կկործանվի: Եվ ոչ ոք, ոչ ոք երբեք չի մտածել, որ եթե կործանվի Հայաստանը՝ կկործանվի և Ռուսաստանը:

Այո՛, Ռուսաստանի աքիլլեսյան գարշապարը Հայաստանն է, որ խցանի պես կանգնած է նրա և նրա տրոհումն ու մասնատումը երազող տարածաշրջանային այլ ուժերի մեջտեղում: Եվ եթե այդ խցանը վերանա, կբացվեն և այդ հսկա երկրի հսկա դարպասները, որոնք պաշտպանել այլևս հնարավոր չի լինի: Գավառական ստրկամտությունը Երևանում պետք է վերանա: Պետք է հասկանանք, որ Ռուսաստանի հետ արժանապատիվ բարեկամությունը հնարավոր է, պետք է հասկանանք, որ այսպես ինքնաստորացվելով՝ թույլ ենք տալիս, որ մեզ նույնպես անպայմանորեն ստորացնեն և անընդհատ ու անընդհատ ավելին ու ավելին պահանջեն: Եվ դրանում մենք ենք մեղավոր:

Մենք չունենք վերև ձգտող ազատամիտ քաղաքական գործիչներ, մենք չենք ունեցել անցյալ հարյուր տարիների ընթացքում: Խորհրդային Հայաստանի մի շարք ղեկավարներ անգամ մտքով ու հոգով ավելի ազատ էին Մոսկվայի հետ հարաբերություններում (իհարկե, իրենց անազատության մեջ թույլատրելիի շրջանակներում), քան նրանք, որ դարձան իբրև թե անկախ Հայաստանի ղեկավարներ: Եվ այսօր էլ այդպես է: Այդ շղթան կոտրել է պետք:

Գավառական, անինքնասեր և օտարավախ մտածողությունից զերծ իշխանություն է պետք Հայաստանին: Մենք կորցրել ենք մեր երկրի մեծագույն մասը: Եվ եթե հիմա կանգ չառնենք ու շարունակենք սատարել ապազգային ուժերին, կկորցնենք և վերջին այս հողակտորը:

Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ է Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԳիտնականը զգուշացրել է ջրիմուռների ծաղկման ժամանակ ջրում լողալու մահացու վտանգների մասին Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Անվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է Կապանից Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին Ծննդյան իրավունքով քաղաքացիությունը մնում է անփոփոխ ԱՄՆ-ում ծնված երեխաների համար․ Գերագույն դատարանն արգելափակել է Թրամփի հրամանագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԶգուշացրել են սառույցով ըմպելիքների վտանգի մասին Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Ազիզյան Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի տներից մեկին հարակից ավտոտնակում․ այրվել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ Ադրբեջանն արգելել է մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Ազիզյան Հակոբ Արշակյանի անունով WhatsApp-ում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ․ զգուշացում ՊՍԺ-ի հարձակվող Գոնսալու Ռամուշը կտեղափոխվի «Միլան»․ սա ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է Ռուսաստանում հուլիսի 1-ից սկսած օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ են ներդրվում Թրամփը ցանկանում է միասնական հետախուզական տվյալների բազայի ստեղծել․ NYT Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանՈղբերգական վթար Մարգարա-Էջմիածին ճանապարհին, կա 1 զnh Հայաստան-Վրաստան համագործակցությունը ներքին անվտանգության ոլորտում աննախադեպ բարձր մակարդակի վրա է․ Արփինե Սարգսյանն ընդունել է Սուլխան Թամազաշվիլիին Թեհրանը և Դոհան հուլիսի 1-ին կարող են սկսել իրանական ակտիվների ապաuառեցման քննարկումը. Բաղայի Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավnր Հրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Թեհրանը և Դոհան հուլիսի 1-ին կարող են սկսել իրանական ակտիվների ապաuառեցման քննարկումը. Բաղայի Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել Կասեցվել է «Պանիր Լոռի 45%»-ի արտադրությունը Տպավորիչ հաղթանակ` Երևանում. Հայկ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին Յուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Ի՞նչ էր նախատեսվում Գյումրիում. նոր մանրամասներ չկայացած ավագանու նիստի մասինՍահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի