Երևան, 15.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


20 ամսում ԿԳՄՍՆ-ում վճարված պարգևավճարների հանրագումարը 1.318.000 դոլար է. Yerkir.am

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Տարեկան շուրջ 456.208.974  դրամ կամ ավելի քան 955.000  դոլար պարգևավճար (ամսական՝ 80.000 դոլար) մսխող Արայիկ Հարությունյանի հիմնարկը իր գործունեությամբ աչքի է ընկել միայն հակազգային, հակամշակութային, հակապետական և քայքայիչ մի շարք «նորարարություններով», որոնք գիտակից հանրության շրջանում տեղիք տվեցին լրջագույն հուզումների։ Այս մասին գրել է yerkir.am-ը։

 

Կայքը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այդ թվում՝ մինչև վերակազմավորումը: 

«Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ 09.05.2018 – 31.12.2018 թթ. ՀՀ ԿԳ, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունների ընդհանուր աշխատավարձի ֆոնդը միասին կազմել է 1.500.590.900  դրամ, որից պարգևավճարները՝ 49.981.380 դրամ («Պարգևատրումներ, դրամական խրախուսումենր և հատուկ վճարներ» հոդված), 122.905.900 դրամ («Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգրատրում» հոդված)։ Այսպիսով՝ 2018 թ. շուրջ 8 ամիսներին ԿԳՄՍ-ի իրավանախորդ երեք նախարարությունների աշխատակիցներին միասին տրվել է 172.887.280 դրամ կամ ավելի քան 360.000 դոլար», գրել է աղբյուրը։

2019 թ. ԿԳՄՍՆ-ի ընդհանուր աշխատավարձի ֆոնդն, ըստ yerkir.am-ի, կազմել է 1.754.225.600 դրամ, որից պարգևավճարները՝ 284.902.700 («Պարգևատրումներ, դրամական խրախուսումենր և հատուկ վճարներ» հոդված), 95.819.100 («Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգրատրում» հոդված), 75.487.174 («Աշխատողի աշխատավարձեր և հավելավճարներ» հոդված)։ Այսպիսով՝ 2019 թ. 12 ամիսներին նորաստեղծ ԿԳՄՍ-ի աշխատակիցներին միասին տրվել է 456.208.974 դրամ կամ ավելի քան  955.000 դոլար, որն ամսական կտրվածքով կազմում է շուրջ 80.000 դոլար:

«Այսպիսով՝ 20 ամիսների համար ԿԳՄՍՆ-ում վճարված պարգևավճարների հանրագումարային թիվը կազմում է 629.096.254 դրամ կամ շուրջ 1.318.000 դոլար: 

ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի որոշմամբ՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի աշխատողների առավելագույն թիվը համեմատաբար այնքան էլ մեծ չէ՝ 357:

Անգամ պարգևավճարների հարցում շռայլությամբ աչքի ընկած ՀՀ արտգործնախարարության պարագայում՝ 2019 թ. այն կազմել է 325,192,100 դրամ՝ ԿԳՄՍՆ-ի նույն 2019 թ. ընթացքում վճարած 456.208.974 դրամի դիմաց։ Փաստենք նաև, որ ԱԳՆ-ի աշխատակիցների թիվը 768 է՝ ԿԳՄՍՆ-ի (357) համեմատ կրկնակիից շատ ավելին։ Աշխատակիցների այդչափ տարբերության պայմաններում անգամ ԱԳՆ-ի աշխատակիցների ստացած պարգևավճարների 20 ամիսների ընդհանուր գումարը (424.882.253 դրամ) չի գերազանցում ԿԳՄՍՆ-ի՝ 12 ամիսների համար տրված պարգճավճարների թվին (456.208.974 դրամ):

Թվով ԱԳՆ-ին մոտ, իսկ ԿԳՄՍՆ-ից կրկնակի անգամ ավելի աշխատակիցներ ունեցող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (աշխատակիցների թիվը 700 է) 20 ամիսների համար նախարարության աշխատակիցներին 3 հոդվածներով վճարել է 486.571.800 դրամ կամ քիչ ավելի, քան վճարել է ԿԳՄՍՆ-ն՝ 12 ամիսների համար՝ 357 աշխատակիցներին:

Ինչպես տեսնում ենք՝ ԿԳՄՍՆ-ն իր տարեկան պարգևավճարների մասով ռեկորդակիրների թվում է և այս ոլորտում մրցակցում է պարգևավճարների «հսկաների»՝ Ֆինանսների նախարարության (միջինացված թվով շուրջ 473 աշխատակիցներին նույն 20 ամիսների համար վճարել է 1.223.510.236 դրամ պարգևավճար), Արդարադատության նախարարության (300 աշխատակիցներին 20 ամիսների համար վճարել է 783.246.900 դրամ պարգևավճար) և այլոց հետ», գրել է կայքը:

Հետաքրքրական մեկ փաստ ևս. «ինչպես տեսանք՝ երեք նախարարությունների ընդհանուր աշխատավարձի ֆոնդը միասին վերցրած 2018 թ. 8 ամիսների համար կազմում էր 1.500.590.900 դրամ, որը ողջ տարվա համար կազմում է շուրջ 2.250.886.350 դրամ։ 2019 թ. ԿԳՄՍՆ-ի աշխատավարձի ֆոնդը կազմել է 1.754.225.600 դրամ կամ կրճատվել է շուրջ 496.660.750 դրամով։ Այստեղ ևս պետք է հաշվի առնել, որ աշխատավարձի ֆոնդը կրճատվել է կոնկրետ ԿԳՄՍՆ-ի համար, քանի որ այդ գումարը, այսպես թե այնպես, պետական բյուջեից աշխատավարձի տեսքով շարունակել է վճարվել միավորման արդյունքում այլ աշխատանքի տեղափոխված շուրջ 279 և կադրերի ռեզերվում գրանցված 17 քաղաքացիական ծառայողներին (ՀՀ վարչապետի աշխատակազմից Yerkir.am-ի մեկ այլ նամակին ի պատասխան՝ 03.02.2020 թ. նամակով հայտնել են, որ ԿԳՄՍՆ-ում կրճատվել է ընդամենը 12 հաստիքային միավոր, որից 5-ը՝ քաղաքական պաշտոն, 7-ը՝ հայեցողական)։ Հետևաբար՝ աշխատավարձի ֆոնդը տնտեսվել է միայն վերոհիշյալ 12 հաստիքների մասով, ինչը, խոստովանենք, կազմում է ոչ այնքան մեծ թիվ»։

Երեք նախարարություններին, ըստ կայքի, 2018 թվականի 8 ամսվա համար վճարվել է պարգևավճար 172.887.280 դրամ, որը 12 ամսվա համար կկազմի միջինը 259.330.920 (172.887.280 : 8 x 12): Նախարարությունների միավորումից հետո՝ 2019 թ. համար ԿԳՄՍՆ-ի 1 տարվա պարգևավճարի թիվը ավելացել է 196.878.054 դրամով (456.208.974 – 259.330.920)՝ կազմելով 456.208.974 դրամ։

«Ի՞նչ է ստացվում. Փաշինյանը, հանրության աչքին թոզ փչելով՝ հայտարարեց, որ նախարարություններում կան անիմաստ հաստիքներ, և իրենք, կրճատելով նախարարությունների թիվը և միավորելով դրանք, խնայում են բյուջեն և անցում կատարում առավել արդյունավետ կառավարման մոդելի։ Փաստորեն՝ միավորման արդյունքում 308 աշխատակցի կրճատման (ինչպես նշեցինք՝ 12 հաստիք կրճատվել է ընդհանրապես, 296-ը՝ ԿԳՄՍՆ-ից տեղափոխվել են պետական այլ աշխատանքի) պայմաններում՝ ԿԳՄՍՆ-ի պարգևավճարի ֆոնդը ավելացել է 196.878.054 դրամով։ Աբսուրդ է, բայց փաստ:

Իսկ գլոբալ առումով՝ փաշինյանական թիմի կողմից իրականացված միավորումների, օպտիմալացումների կամ «բարեփոխումների», իսկ իրականում՝ ֆոկուսների արդյունքում ոչ թե թեթևացել է պետական բյուջեի վրա ընկած բեռը, այլ ճիշտ հակառակը, այն աճել է պատկառելի գումարով (մոտ 200 մլն դրամ` մինուս 12 հաստիքի տարեկան աշխատավարձ չափով):

Փաշինյանական իշխանությունները, իհարկե, կարող են այս ամենի համար նշել, որ նախորդ իշխանությունների համեմատ իրենք տարեկան գրեթե 200 մլն դրամ ավելի պարգևավճար են շռայլել, քանի որ ԿԳՄՍՆ-ն արտառոց ծրագրերով զարկ է տվել հայ մշակույթի, կրթության և սպորտի զարգացմանը։ Այդուհանդերձ՝ փաստենք, որ, բոլոր այն նորարարությունները, հաջողությունները կամ առաջընթացը, որոնց ականատես է եղել հանրությունը, ընդհանուր առմամբ նախորդ նախարարների օրոք մեկնարկած լայնածավալ ծրագրերի՝ իներցիոն բնույթով իրականացման արդյունք են (փաստերը բազմաթիվ են, և դրանք բազմիցս մատնանշվել են նախորդ նախարարների կողմից)»։ 

Իրականում՝ տարեկան շուրջ 456.208.974 դրամ կամ ավելի քան  955.000 դոլար պարգևավճար (ամսական՝ 80.000 դոլար) «մսխող Արայիկ Հարությունյանի հիմնարկը իր գործունեությամբ աչքի է ընկել միայն հակազգային, հակամշակութային, հակապետական և քայքայիչ մի շարք «նորարարություններով», որոնք գիտակից հանրության շրջանում տեղիք տվեցին լրջագույն հուզումների»։

«Գիտությունների ազգային ակադեմիայի դերի նվազում կամ իսպառ վերացում, ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայագիտական առարկաների ուսուցման պարտադիր պայմանի վերացում, «ՀուԶանք ու Զանգ» հակազգային և հակամշակութային ներկայացման համար 2,7 մլն դրամի դրամաշնորհի տրամադրում,  հասարակության և, հատկապես, նոր սերնդի համար չափազանց վտանգավոր, սեռափոխված, ՀՀ քաղաքացիությունից հրաժարված, հայոց դրոշի և պետական խորհրդանիշերի վրա թքած, սպորտային աշխարհում ամոթալի վարքագիծ դրսևորած ոմն հանցագործի մասին պատմող «Մել» ֆիլմի համար 20 մլն դրամի հատկացում, Վրաստանի (Ջավախքի) հայկական դպրոցներին դասագրքերով ապահովման ծրագրի վերստին ձախողում՝ սա Արայիկ Հարությունյանի «ձեռքբերումների» ոչ ամբողջական շարքն է, ինչի համար էլ, մեծամտության և ամբարտավանության բարդույթներով տառապող սուպերնախարարի հիմնարկը  նախարարությունների շարքում պարգևավճարների թվով առաջնային «պատվավոր» տեղերում է», գրել է yerkir.am-ը եւ հետգրություն թողել։  

«Հ.Գ. Հակառակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրապարակային հայտարարության, թե նախարարության համակարգի բոլոր աշխատողներն ստանում են եռամսյակային լրավճարներ, ԿԳՄՍ նախարարության Լեզվի կոմիտեի աշխատակիցները 2019 թ. դեկտեմբերի 17-ին, 2020 թ. հունվարի 10-ին և փետրվարի 6-ին նամակներով դիմել էին վարչապետին՝ բարձրաձայնելով, որ կոմիտեի աշխատակիցները լրավճար չեն ստացել ո՛չ երրորդ, ո՛չ չորրորդ եռամսյակներում, չեն ստացել նաև, ինչպես ընդունված է ասել, 13-րդ աշխատավարձ։ Նրանք հայտնել էին նաև, որ Լեզվի կոմիտեի (նախկին Լեզվի տեսչության) գոյության ողջ ընթացքում նման բան չէր եղել 2003 թվականից։ ԿԳՄՍՆ-ում այսպիսի ճոխ պարգևավճարների պայմաններում նախարարությունը հրաժարվել էր անգամ տրամադրել կոմիտեի աշխատակիցների ամենամյա արձակուրդները և առաջարկել էր  արձակուրդ գնալ «իրենց հաշվին»՝ պատճառաբանելով, թե գումարը հազիվ բավականացնում է աշխատավարձերին։

Ըստ Լեզվի կոմիտեի ունեցած տեղեկությունների՝ լրավճարների համար նախատեսված  գումարը (միայն երրորդ եռամսյակինը շուրջ 4 միլիոն) դուրս է գրվել, սակայն կոմիտե չի հասել։

Այդպես էլ հրապարակային կերպով լուր չտարածվեց՝ տրվե՞լ են, արդյոք, կոմիտեի աշխատակիցների լրավճարները, թե՞ վերջիններիս «ձայնն այլ կերպ է լռեցվել», այդուհանդերձ, Yerkir.am-ի նամակին ի պատասխան, ԿԳՄՍՆ-ից գրավոր հայտնել են (պատասխանը կցվում է), որ 01.01.2018 - 31.12.2019 թթ. համար ՀՀ լեզվի կոմիտեի՝ մի քանի հոդվածներով գոյացող պարգևավճարների ֆոնդը կազմել է 33.822.900 դրամ, որից 18.953.500 դրամը` 2019 թ. համար։ Ի դեպ, ԿԳՄՍՆ-ի գլխավոր քարտուղարը նույն նամակով է տրամադրել նաև Լեզվի կոմիտեին 2020 թ. հատկացվելիք պարգևավճարների ֆոնդի մասին տեղեկությունը, ըստ որի՝ այն կազմում է 19.573.100 դրամ»։

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԽնայիր ավիատոմսեր գնելիս Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Վարդաձորում արտաքին լուսավորության էլեկտրասյուներ տեղադրելիս 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և տեղում մահացել․ 14-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Բնակարաններից մեկում հայտնաբերվել է դանակահարված տղամարդու դիակ96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն Գևորգյան1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԱրդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևումՀայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտըԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Երևանի ևս 2 փողոցում գորգի տեսքով հետիոտնային անցումներ կլինեն․ ի՞նչ է հայտնի