«Հրապարակ». Համաճարա՞կ, թե՞ թեկնածուի բացակայություն. Երկրորդ պատճառ էլ կա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որը պետք է մարտի 23-ին ռեկտոր ընտրեր անորոշ ժամանակով հետաձգվել է։ Առերեւույթ՝ պատճառը արտակարգ դրությունն է։
Ռեկտորի ԺՊ Գեղամ Գեւորգյանն ասում է․ «Քանի որ արտակարգ դրության պատճառով հավաքները արգելված են»։ Սակայն լուրեր կան, որ ընտրությունը որոշել են հետաձգել մինչեւ սեպտեմբեր-հոկտեմբեր։ Նախ, որովհետեւ իշխանությունը հարմար թեկնածու չի գտնում, եւ մի խանգարող հանգամանք էլ կա․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի մի շարք անդամների լիազորություններն ավարտվել են՝ նոր անդամներ պետք է նշանակվեն։
Իսկ արտակարգ դրությունը չի խանգարել, որ ԿԳՄՍ-ն Կրթության տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի տնօրեն ընտրի»:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



