Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր հուզումներ՝ արդեն կոմունալ վճարումների համատեքստում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սկսվող յոթնօրյակը կարելի է կոչել կոմունալ վճարումների «տեռորի» շաբաթ։ Նախորդ շաբաթ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարեց, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը վերացվել է, մինչդեռ արտակարգ դրությունը և սահմանափակումները շարունակվում են։ Այս պարագայում առաջանում է իրարամերժություն, որը առաջ է քաշում մի հարց՝ եթե արտակարգ իրավիճակը դեռ չի վերացվել և սահմանափակումները գործում են, ապա ինչպե՞ս կամ ո՞ր իրավական ֆորմատով է վերացվել ֆորսմաժորը։ Եթե մեզ համոզում են, որ ֆորսմաժոր այլևս չկա, ապա կհամաձայնեմ մի դեպքում՝ եթե դա վերաբերվի բացառապես «Գազպրոմ Արմենիային» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին ու այս դեպքում հասկանալի է, թե ինչու․․․․ Ինչ վերաբերում է մեզ կամ հասարակ սպառողների ֆորսմաժորին, որը դարձել է արդեն ապրելակերպ, ապա այս հարցում ունեմ իմ սեփական դիտարկումները․ ֆորսմաժորները դեռ նոր են թափ առնում և չեն կարող թափ չառնել, քանի որ կիսում եմ «Սպառողների ասոցիացիայի» նախագահ պարոն Պողոսյանի կարծիքը, որ հակաճգնաժամային սոցիալական ծրագրերը, շատ մեղմ ասած, իրականացվել են թերացումներով և մեթոդապես ոչ ճիշտ ու սխալ մոտեցմամբ։ Եթե կառավարությունը չվերանայի կամ առնվազն չհետաձգի կոմունալների վճարման գործընթացը, վստահ եմ, որ բացի ֆորսմաժորները կունենանք նաև «ֆորսմինորներ», որոնք կուղեկցվեն նոր հուզումներով, որոնք բնավ լավ տեղ չեն տանելու։ Չեմ կարող չհամաձայնել վերջերս «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի՝ մամուլում արտահայտած այն տեսակետի հետ, որ մեր երկրում ձևավորված է, այսպես կոչված, մշակույթ-համակարգ, որը ձեռք ենք բերել կամ ձևավորվել է էներգետիկ ճգնաժամի հաղթահարման՝ մեր վերապրած 90-ական թվականներին։ Ասվածը գլոբալ առումով վերաբերում է նրան, որ մենք, այնուամենայնիվ, ամեն գնով վճարելու ենք սպառված էլեկտրաէներգիայի և գազի համար, սակայն ինչպե՞ս կարելի է սեփական ժողովրդին դնել փակուղու առջև և լռությամբ հարցը տանել քաղաքական նպատակահարմարության հարթություն։ Եթե ճգնաժամի վերացումը պայմանավորված է տնտեսության շատ քիչ ճյուղերի վերաբացմամբ ու մի քանի օր աշխատանքի վերադարձած սահմանափակ թվով մարդկանց, ապա նույնիսկ այս պարագայում հնարավոր չէ կոմունալ վճարումների իրականացումը, քանի որ վերջիններս աշխատավարձ դեռ չեն էլ ստացել, ու այս իրավիճակում հասարակության մի զգալի մասը պարզապես ի վիճակի չէ կատարել կոմունալ վճարումներ՝ անգամ իշխանությունների մասնակի աջակցության դեպքում։ Ստացվում է, որ անխուսափելիորեն կառավարությունը պետք է առաջարկի նոր, ռացիոնալ, իրատեսական լուծումներ, որոնք իրապես մեզ դուրս կբերեն արտակարգ դրությամբ պայմանավորված ճգնաժամից։

Լիլիթ Սիլանյան «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, իրավաբան

«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում