Այս հարցը կլինի իմ անմիջական ուշադրության ներքո․ ՄԻՊ-ը՝ Սեդա Սաֆարյանի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամների և մի շարք այլ անձանց նկատմամբ կիրառված բռնության անթույլատրելիությանը: Այդ մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակ:
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ ստորև.
«Ցանկացած պարագայում է դատապարտելի բռնությունը, որ, ըստ հրապարակումների, կիրառվել է փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամների և մի շարք այլ անձանց նկատմամբ:
Քանի որ Սեդա Սաֆարյանը կասկած ունի, որ դեպքը կարող է կապված լինել իր մասնագիտական գործունեության հետ, ապա այս հարցը պետք է լինի քրեական վարույթով առաջնահերթ պարզելու ենթակա հարց։ Դա կլինի իմ անմիջական ուշադրության ներքո։
Երեկ տիկին Սաֆարյանի հետ չստացվեց խոսել. այսօր նորից կկապվեմ։ Հարցը քննարկել եմ նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ»:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



