Երևան, 09.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ճշմարտության պահը. Միքայել Մինասյանի հոդվածը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ» օրաթերթում հրապարակվել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հոդվածը, որն ամբողջությամբ ներկայացնումենք ստորև.

«Սա անսովոր և սակավաթիվ այցելուներով ապրիլի 24 էր՝ Ծիծեռնակաբերդում և ամենուր։ Դրանով իսկ պատեհ առիթ՝ լուռ մտածելու ու մեր պատմության ողբերգական երևույթները մի փոքր այլ հայացքով դիտարկելու համար։ Հնարավորություն՝ նոր լույսի ներքո վերաիմաստավորելու հայտնի դեպքերի մեր ընկալումն ու իմացությունը։

Պատմության վերաիմաստավորումը պատմափիլիսոփայության ամենաարագ զարգացող ուղղություններից է, որը Միշել Ֆուկոյի «թեթև ձեռքով» այսօր դարձել է մտածողության նոր դպրոց։ Դրա ներկայացուցիչները պնդում են՝ պատմությունը սոսկ անցյալը չէ, այն ունի նպատակ։ Անցյալը պարունակում է զուտ փաստեր, պատմությունը՝ իմաստ ու բովանդակություն։ Այն սնվում է քննադատական մտածողությունից, փաստարկներից, տեսություններից ու կոնցեպտներից։ Դա բարդ կոնստրուկցիա է, որի վրա է դրվում ներկան ու կառուցվում ապագան։

Մեր հավաքական միտքը նախորդ հարյուրամյակի ընթացքում ավելի շատ կենտրոնացել էր Հայոց ցեղասպանության մանրամասն վավերագրման ուղղությամբ՝ զոհերի թվից մինչև եղեռնագործության ժամանակագրություն, հանցագործության քարտեզագրումից մինչև միջազգային քաղաքականություն։ Մեր պատմագիտական միտքը զբաղված էր ապացուցելու ցեղասպանության անժխտելիությունը, իսկ ազգային ջանքը՝ հասնելու դրա միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը։ Դա միանշանակ անհրաժեշտ է, բայց այսօր՝ ոչ բավարար։ Որովհետև ժամանակակից իրողությունները պահանջում են պատմության քննական իմաստավորում, քննադատական բովանդակություն՝ ինչո՞ւ եղավ, ինչպե՞ս, արդյոք կարո՞ղ էր չլինել և ի՞նչ դասեր էր պետք քաղել ազգային աղետից։ Արդեն քաղաքական հարթությունում պետք է չխուսափել հարցերից՝ իսկ որտե՞ղ սխալվեցինք, ի՞նչ չարեցինք, կամ ի՞նչ արեցինք, որ չպիտի անեինք։

Երբ այս լույսի ներքո նայում ենք Հայոց ցեղասպանության պատմությանը, ապա տեսնում ենք, որ կան բազմաթիվ սպիտակ էջեր՝ հենց մեր ընթերցման համար։ Հայոց ցեղասպանության մասին խոսելիս, ի վերջո, ինքներս մեր մեջ ուժ պիտի գտնենք՝ դուրս գալու զոհի բարդույթից ու մեր ազգային աղետին նայելու նաև այդ՝ խիստ realpolitik–ի տեսակետից։ Հետևաբար, սրբադասելով ցեղասպանության զոհերին ու շարունակելով մեր ջանքն ընդդեմ ժխտողականության, հանուն ճանաչման, դատապարտման ու հետևանքների վերացման, պետք է զուգահեռ ապամիֆականացնենք մեր իսկ պատմությունը` այն «սակրալ» տեքստից դարձնելով աշխատանքային չափազանց օգտակար մի փաստաթուղթ, որից պետք է սովորել ու վերաիմաստավորել այն։ Ի վերջո գտնել, սերտել և սերունդներին փոխանցել «այլևս երբեք»-ի բանաձևը։

Ասվածը միայն Հայոց ցեղասպանությանը չէ, որ վերաբերում է։ Պատմության շատ դրվագների մասին մեր իմացությունը դեսակրալիզացնելու անհրաժեշտություն ունի։ 20-րդ դարի ու նաև դրան նախորդած ժամանակների պատմության մեր իմացությունն այդ կարիքն ունի, իսկ մեր` դեռ երեկվա պատմության առումով, գործընթացը կարծես թե սկսվել է։ Եվ դրա համար բոլորս պետք է շնորհակալ լինենք այս իշխանությանը։

Հայաստանի վերջին տասնամյակների պատմությունը քաղաքական պայքարին զուգահեռ ձևավորել էր միֆեր, որոնց, թվում է` ոչ ոք չէր էլ ցանկանում մոտ գալ, ստուգման ենթարկել դրանք։ Երկար ժամանակ հասարակությունը, նրա առանձին շերտերը սնվում էին դրանցով՝ ձևավորելով սեփական վերաբերմունքն ըստ սեփական սոցիալական դիրքի, ընկալումների և սպասումների։ Իսկ այդ բոլոր միֆերը հիմա հօդս են ցնդում։

20 տարուց ավելի Հայաստանն ապրում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկության «դավադրությունների տեսությամբ»։ Լինելով նորանկախ Հայաստանի ամենամեծ ողբերգություններից մեկը՝ այն նաև մեզանում ամենաշատը շահարկվածներից է։ Այսօր դրա մասնակիցների մեծ մասը կան, կան բոլոր վկայությունները՝ քրեական գործը, կրկին խոսելու պատրաստակամ ոճրագործները և «ամեն ինչ բացահայտելու կամքն» իր հերթական փիառ այցեքարտը դարձրած իշխանություն։ Ու հենց Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, որն ամենաշատն էր հավատում և ցանկանում տեսնել «դարի դավադրությունը», ոչինչ տեղի չունեցավ։ Պարզվեց` այն, ինչ երկու տասնամյակ ակնարկում էին, սպառնում կամ զգուշացնում, որևէ աղերս չունի իրականության հետ։ Միգուցե պատճառն այն է, որ իրականում անհայտ գրեթե ոչինչ չի՞ մնացել։

Ուղիղ 12 տարի մեր ժողովրդին «կերակրել» են մարտի 1-ի «իշխանության դավադրության» միֆով՝ այդ ընթացքում ու մինչև օրս չխորշելով զոհերին քաղաքական պայքարի վահան դարձնել։ Եվ նորից. առանց բարդույթի, անգամ 10 զոհերի հիշատակից չամաչելով, մարտի 1-ը շարունակում է մնալ ներքաղաքական պայքարի կռվան։ Բոլորին ներշնչել էին, թե հենց Նիկոլ Փաշինյանը գա իշխանության, վերջապես, կբացահայտի «խնամքով թաքցվածը», առավել ևս, որ ուղիղ 2 տարի առաջ հենց նա՛ հայտարարեց. «մարտի 1-ը ամբողջությամբ բացահայտված է»։ Ի՞նչ ունենք այժմ. ոչինչ, բացի մեկ հանգամանքից. ինչպես 2008-ի մարտին, այնպես էլ 2018-ի մարտին, Նիկոլ Փաշինյանն ամեն գնով փորձում էր գալ իշխանության։ 2018-ին հաջողվեց, և մարտի 1-ը քաղաքական միֆից դարձրեց քաղաքական գործիք։

Արդեն 4 տարի հանրային մեղադրանքների հիմքում ապրիլյան պատերազմն է. այն հաղթանա՞կ է, թե՞ պարտություն, դավադրությո՞ւն, թե՞ դավաճանություն, տանկերում վառելի՞ք էր, թե՞ ջուր, փամփուշտները բավարա՞ր էին, թե՞ ոչ, կռվի հրահանգավորումը Ռուսաստանի՞ց էր, թե՞ դա ապուշ բարբաջանք է։ Սրանք նույնիսկ հարցեր էլ չէին, այլ «աքսիոմներ»։ Ձևավորվեց նույնիսկ խորհրդարանական հանձնաժողով, որը վերածվեց անիմաստ թատրոնի և մեծ հավանականությամբ գալու է վավերացնելու հերթական միֆի սնանկությունը։

Ապամիֆականացվեց նաև նախկին ընդդիմության՝ առկա խնդիրները լուծելու կարողություն ունենալու մասին միֆը։ Մինչև այդ ու արդեն 30 տարի բոլորը հավատում էին, որ ընդդիմադիրները տաղանդավոր, անկաշառ, նվիրյալ մարդիկ են, ուղղակի հնարավորություն չունեին առաջնորդելու և ապացուցելու. պետք է հեղափոխություն անել, նրանց բերել իշխանության, և ամեն ինչ կընկնի իր տեղը։ Հիմա նրանք իշխանության են, և առկա խնդիրները լուծելու կարողություն ունենալու՝ նրանց մասին հյուսված տարիների միֆը հօդս է ցնդել։ Նրանց աշխատանքը և արդյունքները բոլորի աչքի առաջ են՝ խափանվող տնտեսություն, ձախողված միջազգային հարաբերություններ, գրպանային արդարադատություն, խեղված արժեքներ։

Ակնհայտ դարձավ ամենացավալին. պարզվեց, որ այս բոլոր միֆերը հասարակության հետևողականորեն հրամցվող՝ իշխանության և փողի համար պայքարի շատ սովորական գործիքներ էին։ Այդ միֆերը կապ չունեն ո՛չ իրականության, ո´չ հայրենասիրության, ո՛չ էլ ժողովրդի և պետության բարեկեցության հետ։ Ու այսօր, ստի թագավորությունը, որի ճարտարապետն ու հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, աստիճանաբար փլուզվում է։ Ու ինչպես միշտ է պատահում՝ փլուզվում է հենց կառուցողի գլխին։

Ճշմարտությունների բացահայտման այս ժամանակաշրջանը գուցե ցավոտ է, բայց նաև՝ օգտակար։ Օգտակար առաջին հերթին մեր ժողովրդի վաղվա համար։ Որովհետև պատմություն ունենալու համար պետք է ազատվել միֆերից։ Ապամիֆականացումը ստեղծում է պատմության ճիշտ շարադրանք, որի վրա պետք է հիմնել ապագան։ Եթե չլինի ապամիֆականացումը, այդպես էլ չենք հասկանալու, թե ո՞վ ենք մենք ու ինչի՞ ենք ընդունակ։ Եվ ի՞նչ պետք է անենք անընդունակ ու անկարող իշխանության հետ։ Նույն կերպ, մի օր թերևս գանք նաև ցավոտ եզրակացության, որ մեր բոլոր ողբերգությունների մեջ մեր մեղքի բաժինն ունենք։ Որովհետև չի կարող հաղթանակը լինել մերը, իսկ պարտությունը՝ հանգամանքների բերումով։ Ու մի օր հավանաբար հասկանանք, թե այդ ի՞նչ պիտի անեինք ինքներս՝ խուսափելու նախորդ դարասկզբի ազգային աղետից, որ չարեցինք կամ չկարողացանք անել այնպես, ինչպես պետք էր։ Որովհետև այն, ինչ ցանկանում էին և արեցին ուրիշները, հայտնի է մեզ էլ, աշխարհին էլ։

Հ.Գ. Միֆերը շատ ավելին են, քան թվարկված է։ Ուղղակի հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը և ապրիլյան պատերազմը այն տեսանելի եռանկյունին է, որի մեջ հարմար տեղավորվել են բոլոր մնացածները։ Ընթացիկ ապամիֆականացումների շարքը բացում է իրատեսության ու հեռատեսության հաղթանակի պատուհանը։ Իսկ դա հաջողության հասնելու առաջին քայլն է։ Հայաստանում «ճշմարտության պահն» է»։

Այսօր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրն է Ալիևը Արցախի, մեր պայքարի, դրա արդյունքների մասին ավելի հարգանքով է խոսում, քան Փաշինյանը․ Վահե Հովհաննիսյան Վթարի հետևանքով սատկել է բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը. ՇՄՆ-ն կոչ է անում վարորդներին զգոն լինել Ձերբակալվել են խուլիգանություն կատարած և Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածած անձինք ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Հայը դավաճան լինել չի՛ կարող. Մհեր ԱվետիսյանՎթար է. ջուր չի լինելու Նոր տվյալներ՝ հանտավիրուսից. ի՞նչ իրավիճակ է Հայաստանում Նույնիսկ քաղցկեղ․ ԱՀԿ փորձագետը զգուշացնում է մարմելադի վտանգների մասին Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բախվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Պուտինը և Լուկաշենկոն հանդիպել են Կրեմլում «Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակով Ուրախ եմ հայտարարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում եռօրյա զինադադարի մասին․ Թրամփ Մենք երբեք թույլ չենք լինելու. մի՛ կասկածեք․ Սամվել Կարապետյան«Երևանի գինու օրերը» փառատոնի օրերին մի շարք փողոցներ փակ կլինեն Մեր հաղթանակները գալիս են․ Սամվել ԿարապետյանMicrosoft-ը բացատրել է Windows-ի թարմացումների երկար տեղադրումը Երկամարտի 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Տպավորությունն այնպիսին է, որ ստելն այլևս ամոթալի չէ․ Ռոբերտ ՔոչարյանՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանԾառուկյանը պաշտոնական կարգավիճակ է ստացել Սպիտակ տանը նախատեսված UFC-ի մրցաշարում Եվրամիությունը կարող է միջամտել ՀՀ ընտրություններին․ Ռուսաստանի ԱԳՆ Ժողովուրդ ջան, դուք ցույց տվեցիք, որ ուժեղ եք. Արամ ՎարդևանյանՏիմատին, Սևակ Խանաղյանը և Աննա Աստին մեկ բեմում ելույթ կունենան Երևանում Ինչպես է տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանն իր տան բակում շփվում աջակիցների հետՄենք միասին պարտավոր ենք պայթեցնել Ալիևի փչած փուչիկը, պիտի անենք սա շատ շուտով. ԿարապետյանԲոլորս գնում ենք մեր համայնքներ ու ասում, որ Հայաստանն ուժեղ է լինելու. Նարեկ ԿարապետյանԱլիևի մարզպետը հանձնեց հողերը, խայտառակեց մեզ. ժողովուրդ ջան, ինձ մենակ չթողնեք. Սամվել ԿարապետյանՎաղը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները այցելելու են Հաղթանակի զբոսայգի և Եռաբլուր զինվորական պանթեոն․ Էդմոն Մարուքյան«ՀայաՔվեի» անդամները մասնակցում են «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին նախընտրական համերգ-հանրահավաքին` Երևանի Հաղթանակ զբոսայգումՈւթ տարի անցավ սրա պաշտոնամուտից. նայե´ք, հիշե´ք ու սրան պաշտպանողներին հիշեցրե´ք, թե ինչեր է ասել, և ինչ է արել․ Դավիթ ՍարգսյանՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին հրապարակային ելույթըՈւժեղ Հայաստան համար 3․ Արմեն Մանվելյան Սամվել Կարապետյանն էլ, Քոչարյանն էլ, Ծառուկյանն էլ անցնելու են, լավ ա լինելու, իրար հետ կհաղթենքՇուշիի ազատագրման օրը պետք է դառնա նոր սկիզբ՝ այս աղետաբեր խմբին հեռացնելու․ Սողոմոնյան«Ռեալում» մեծ փոփոխություններ են սպասվում Ես երբեք չեմ ընկճվում. մեզ օդի ու ջրի նման փոփոխություն է պետք՝ ուժեղ կամքով առաջնորդ. Աննա ՄայիլյանՆիկոլ Փաշինյան, վախկոտը դու ես, էդ ո՞ւմ ես դու վախեցնում, քեզնից վախեցող չկա. Արեգա ՀովսեփյանՄուրճն այս իշխանության խորհրդանիշն է, իսկ բահը՝ մեր, ժողովու՛րդ, բահը կառուցելու մասին է. ԿարապետյանՄի մարդու ներվայնացնելու ադաթը անենք, նկարվե՞նք. Նարեկ Կարապետյանը՝ հավաքի մասնակիցներինՄարդիկ մտածում էին, որ ես վերադառնալու եմ, և ամեն ինչ անում էին, որ նույնիսկ մտքովս չանցնի վերադարձը․ Ռոբերտ ՔոչարյանԵթե խուժանություն չլինի ՔՊ-ի կողմից, չեմ կասկածում՝ Սամվել Կարապետյանն է հաղթելուՀՊԼ. «Վանը» տանը պարտության մատնեց «Շիրակին» Վաղվա օրվա նկատմամբ վստահությունը մեզ տալիս է Սամվել Կարապետյանը. Ալիկ ԱլեքսանյանՔՊ-ն վախեցած է, քանի որ մարդիկ խելքի են գալիս, գիտեմ՝ Սամվել Կարապետյանը կլինի վարչապետՍիսիանի ձայնագրությունները մարտ-ապրիլի են. ինչի՞ են հիմա հրապարակում. Արամ ՎարդևանյանԱդրբեջանում չեն ճանաչում Հայրենական մեծ պատերազմը Խորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն Զելենսկին այցելել է ռազմաճակատի Զապորոժիեի ուղղություն