Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս ճիշտ արդյունք ստանալ. մարզիչը՝ մոտիվացիայի, օնլայն մարզումների ու սննդակարգը կառավարելու մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Կարանտինն իր հետ բերեց նաև օնլայն մարզումների մշակույթը: Ինչպես ամբողջ աշխարհում, հայաստանյան սպորտային ակումբներն այս առումով ևս հետ չմնացին: Մասնագետի հետ զրուցել ենք օնլայն մարզումների արդյունավետության, հնարավորությունների, ինչպես նաև մի շարք գործոնների մասին, որոնք կարևոր են անգամ չմարզվողների համար:

«Մարդիկ, ովքեր ուզում են մարզվել, ովքեր հետաքրքրված են, մենք նրանց համար օնլայն մարզումներ ենք ապահովում, զուգահեռ, նրանց, ովքեր չեն մարզվում, պասիվ են, փորձում ենք մոտիվացնել: Հիմա շատերիս առօրյան պասիվ է, իսկ մեր օնլայն դասերը շատ ավելի հասանելի են: Կան միջազգային ծրագրեր, որոնց մասնակցելու համար պետք է շատ վճարել, բայց այսօր մարզվելու և այդ ծրագրերին հետևելու անվճար հնարավորություն կա: Ուղղակի խնդիրն այն է, որ մենք՝ մարզիչներս, չենք կարողանում անմիջապես տեսնել ու ուղղել մարդկանց, թեև ZOOM-ն այստեղ էլ ինչ- որ չափով լուծում է խնդիրը: Ընդհանուր առմամբ, մոտիվացիան պետք է պահել»- Past.am-ի հետ զրույցում ասաց «YourSpace» ֆիթնես ակումբի ավագ մարզիչ Դիանա Գրիգորյանը:

Մարզիչը շեշտեց՝ ով հասկանում է, որ պետք է ակտիվ լինի, պարտադիր մարզվում է: Կեսկատակ նաև ընդգծեց՝ գլուխ պահողներն ու ալարկոտները նույնն են նաև տանը:

Դ. Գրիգորյանն ընդգծեց նաև սննդակարգի կարևորության մասին. «Այս իրավիճակում, երբ բոլորը տանն են, ընտանիքի անդամների հետ միգուցե դժվար է սննդին հետևելը: Տան պայմաններում ոչ բոլորին կարող ես ստիպել կամ թելադրել քո ճաշացանկը, որտեղ ուտելիքները կարող են սահմանափակ լինել: Բայց, անկախ ամեն ինչից, ամենակարևորը սննդակարգը կառավարելն է: Բայց չենք կարող ասել՝ եթե սննդին հետևում եք, մի մարզվեք, կամ, եթե մարզվում եք՝ ուրեմն կարող եք հանգիստ ուտել: Երկուսը միասին է պետք: Միշտ պետք է ունենալ չափի զգացում՝ թե՛ մարզվելու, թե՛ սննդի առումով: Մարդիկ կան, հարցնում են՝ կարո՞ղ ենք ամեն օր մարզվել: Կարող եք, բայց արդյո՞ք դա արդյունավետ է և օգուտ տալու փոխարեն ձեզ չի՞ վնասի: Պետք է հստակ իմանալ, որ շաբաթը երեք անգամ մարզվելու, սննդին, ջրին ճիշտ հետևելու պարագայում արդյունք միանշանակ կլինի»:

Իսկ նրանք, ովքեր ցանկանում են ինտենսիվ մարզվել, սննդին հետևելուն զուգահեռ մարզիչը խորհուրդ է տալիս զբաղվել կարդիո մարզումներով. «Իհարկե, այս առումով ևս չափի զգացում պետք է ունենալ, խորհրդակցել մասնագետի հետ, որ լավ արդյունքի փոխարեն առողջական խնդրի ու հիասթափության առաջ չկանգնենք»:

Դիանա Գրիգորյանը շեշտեց՝ պետք չէ սոված մնալ, դիետաներով տանջել օրգանիզմը:

 «Մենք կարող ենք մտածել, որ, ահա, մեկ ամսում 10 կգ նիհարել ենք, և դա լավ է: Բայց այսպես արդյոք ճի՞շտ է: Միանգամից նման արդյունք կարող է լինել օրգանիզմից ջուրը հանելու միջոցով: Մեկ ամսում 10 կգ նիհարելը օրգանիզմը ջրազրկել է նշանակում: Մեկ ամսում 2 կգ-ից ավելի մեր օրգանիզմը չի կարող ճարպ այրել, ինչը գիտականորեն ապացուցված է: Եթե պետք է ճիշտ սնվեք ու ճիշտ մարզվեք, ամենաճիշտը մեկ ամսում 2 կգ ճարպ այրելն է: Բայցի այդ, սա ևս անհատական է: Եթե մարդը կշռում է 130 կգ, ապա տասը կիլոգրամ նիհարելը, միգուցե, նորմալ է նրա դեպքում, բայց եթե մարդը 80 կգ է, և ուզում է դառնալ 67, նրան միանգամից 13-20 կգ նիհարեցնելը սխալ է»,-ասաց նա՝ ընդգծելով դրանից բխող հնարավոր խնդիրների ու պարզապես գրագետ մարզվելու անհրաժեշտության մասին:

Վերադառնալով օնլայն մարզումների լավ ու վատ կողմերին՝ մարզիչը շեշտեց, որ իրականում այն երբեք չի կարող փոխարինել ռեալ շփմանը:

«Օրինակ՝ ռեալ մարզման ժամանակ մարզիչը ժեստով կամ հայացքով կարող է ազդել մարզվողի վրա. մարզչի հիասթափվածություն արտահայտող մի հայացքը կարող է մոտիվացնել նրան: Այո, շատ լավ է, որ այս օրերին նման հնարավորություն ունենք, բայց սա այն չէ, ինչը կարող ենք ռեալ շփման ժամանակ անել: Օրինակ՝ մարզվողի մկանը վնասվել է, բայց չգիտեմ, թե ինչ մկան է, ինքն էլ չի կարողանում բացատրել՝ ինչ մկան է, որ հստակ խորհուրդ տամ: Մնում է միայն ցավազրկող միջոց առաջարկել: Հեռավարը սրտահովանք է: Վստահ եմ՝ շատերն են սպասում, թե երբ են բացվելու մարզասրահները, որ շտապեն մարզվելու»,-եզրափակեց նա:

Աննա Բադալյան

Հայտնի է Հայաստանի Մ-19 ԵԱ հավաքականի հանդիպումների ժամանակացույցը Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետո ԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոնները Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի տարածքով Հայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթեր Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Վրաերթ՝ Երևանում․ 23-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 2 հետիոտների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Դալարիկ գյուղում բախվել են բեռնատար գնացքն ու դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ը․ վերջինը կոտրել է բետոնե սյունն ու կողաշրջվել․ կա վիրավոր Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը «Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներ Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Պատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՀրապարակվել է պատգամավորական երդման նոր տեքստը Մբապե. Մեսին միշտ է գոլ խփում, ես դրա վրա չեմ կենտրոնանում Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ) Մինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովում Մեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արտակ ԶաքարյանԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը շարունակվում են. ոստիկանությունը ներկայացրել է արդյունքները (տեսանյութ) Հայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվի Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Նոր փոփոխություն բանակի հետ կապվածՌուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ո՞ր երկրի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»