Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման օրա­կար­գից զատ՝ նաև դե­պի այդ հան­ցա­գոր­ծու­թյան հե­տև­անք­նե­րի վե­րաց­ման դաշտ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Past.am

Հա­մայն հա­յու­թյու­նը ոգե­կո­չում է Ցե­ղաս­պա­նու­թյան զո­հե­րի հի­շա­տա­կը։ Եվ ար­տա­կարգ դրու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված՝ այ­սօր կազ­մա­կերպ­վող հի­շա­տա­կի եր­թը տե­ղա­փոխ­վել է վիր­տու­ալ հար­թու­թյուն, քա­նի որ դե­պի Ծի­ծեռ­նա­կա­բերդ մուտ­քը փակ է։

Հա­յե­րի նկատ­մամբ իրա­կա­նաց­ված ցե­ղաս­պա­նու­թյան հար­ցը հա­մա­մարդ­կա­յին նշա­նա­կու­թյուն ունի հե­տա­գա­յում նմա­նա­տիպ հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը կան­խե­լու և դա­տա­պար­տե­լու տե­սան­կյու­նից։

Եվ ըստ այդմ՝ Օս­մա­նյան կայս­րու­թյան կող­մից հայ ժո­ղովր­դի դեմ շա­րու­նա­կա­բար իրա­կա­նաց­ված ցե­ղաս­պա­նա­կան քայ­լե­րը, հայ­րե­նազր­կու­մը, հա­յու­թյան ոչն­չաց­մանն ուղղ­ված զանգ­վա­ծա­յին կո­տո­րած­նե­րը, էթ­նիկ զտում­նե­րը, հայ­կա­կան պատ­մամ­շա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան ոչն­չա­ցու­մը դե­ռևս ամ­բող­ջա­կան իրա­վա­քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան չեն ստա­ցել։

Իսկ պաշ­տո­նա­կան Թուր­քի­ա­յի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ժխտու­մը, պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից խու­սա­փե­լու, կա­տար­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­ներն ու դրանց հե­տև­անք­նե­րը լռու­թյան մատ­նե­լու կամ ար­դա­րաց­նե­լու բո­լոր փոր­ձե­րը կա­րե­լի է դի­տար­կել որ­պես հան­ցա­գոր­ծու­թյան շա­րու­նա­կու­թյուն և նոր ցե­ղաս­պա­նու­թյուն­ներ իրա­կա­նաց­նե­լու խրա­խու­սանք։

Եվ այս առու­մով Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նա­չու­մը կա­րև­որ դե­րա­կա­տա­րու­թյուն ունի պատ­մա­կան ար­դա­րու­թյան վե­րա­կանգն­ման տե­սան­կյու­նից։ 1915-1923թթ. Օս­մա­նյան կայս­րու­թյու­նում հայ բնակ­չու­թյան մաս­սա­յա­կան կո­տո­րած­նե­րը որ­պես նա­խա­պես ծրագ­րա­վոր­ված ու հե­տև­ո­ղա­կա­նո­րեն իրա­գոր­ծած ցե­ղաս­պա­նա­կան ակտ որա­կող փաս­տաթղ­թե­րի ամ­բող­ջա­կան շար­քը հսկա­յա­կան է:

Սա­կայն ճա­նաչ­ման գոր­ծըն­թա­ցը դե­ռևս շա­րու­նակ­վում է, որը ժա­մա­նա­կի ըն­թաց­քում ավե­լի շատ երկր­ներ և մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­ներ է ընդգր­կում։ Խորհր­դան­շա­կան է, որ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյունն ան­ցյալ տա­րի ճա­նաչ­վեց և դա­տա­պարտ­վեց ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում տնտե­սա­կան, քա­ղա­քա­կան և ռազ­մա­կան ամե­նա­մեծ հզո­րու­թյուն ունե­ցող ԱՄՆ-ի օրենս­դիր մարմ­նի՝ Կոնգ­րե­սի եր­կու պա­լատ­նե­րի կող­մից։

Եվ պա­տա­հա­կան չէ, որ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման գոր­ծըն­թա­ցը լուրջ ան­հանգս­տու­թյուն­նե­րի տե­ղիք է տա­լիս Թուր­քի­ա­յում։ Այս տար­վա հուն­վա­րին Թուր­քի­ա­յի նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նը նա­խա­գա­հա­կա­նի Բարձ­րա­գույն խորհր­դատ­վա­կան խորհր­դի նիս­տում առան­ձին քննարկ­ման հարց էր դարձ­րել դի­վա­նա­գի­տա­կան ճա­նա­պարհ­նե­րով Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման դեմ իրենց կող­մից նա­խա­տես­վող քայ­լե­րը։

Սա նշա­նա­կում է, որ Հա­յաս­տա­նը նույն­պես պետք է ակ­տի­վաց­նի դի­վա­նա­գի­տա­կան աս­պա­րե­զում ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­մանն ուղղ­ված ջան­քե­րը, քա­նի որ Թուր­քի­ան և Ադր­բե­ջանն, ունե­նա­լով մեծ ֆի­նան­սա­կան ռե­սուրս­ներ, կփոր­ձեն ավե­լի մեծ ուժով հա­կազ­դել Հա­յաս­տա­նի և Սփյուռ­քի կող­մից կա­տար­վող քայ­լե­րին։

Բա­ցի դրա­նից, ար­դեն ժա­մա­նակն է, որ­պես­զի Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան հար­ցը հի­շո­ղու­թյան պահ­պան­ման և մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման օրա­կար­գից տե­ղա­փոխ­վի նաև դե­պի այդ հան­ցա­գոր­ծու­թյան հե­տև­անք­նե­րի վե­րաց­ման դաշտ։ Այ­սինքն՝ տար­բեր ա­տյան­նե­րում բարձ­րաց­վի հայ ժո­ղովր­դի կրած վնաս­նե­րի փոխ­հա­տուց­ման խնդի­րը։

Ար­տակ Գալս­տյան

 

 

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը