Եթե այսպես շարունակվի, կշարունակենք տարբեր գործունեության տեսակների նկատմամբ սահմանափակումները հանել. Ավինյան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀարեւան իրանում կորոնավիրուսով վարակվածների ամեն օրվա դեպքերի թիվն ավելի քիչ է, քան նախորդ օրը. նույնը վերաբերում է մահերին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Իրանում էլ սահմանափակումների թուլացումներ են տեղի ունենում: Ընդհանրապես, Եվրոպայում էլ գնում են սահմանափակումների թուլացման, բայց վստահ չեն, որ դա չի բերելու նոր բռնկումների: Խոսվում է երկրորդ ալիքի մասին»,-ասաց նա:
Փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ վիրուսի տարածման տեմպերը վերահսկելի են եւ եթե այսպես շարունակվի, իրենք կշարունակեն տարբեր գործունեության տեսակների նկատմամբ սահմանափակումները հանել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



