Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանում Նարդարանի շիաներին թույլ չի տրվել սգո արարողություն անցկացնել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բաքվից 25 կմ հեռավորության  վրա գտնվող շիա ադրբեջանցիների հոգեւոր կենտրոն Նարդարան ավանում իշխանությունները թույլ չեն տվել անցկացնել Իմամ Հուսեյնի մահվան 40-րդ օրվա կապակցությամբ սգո արարողությունը, որն այս տարի նշվում է դեկտեմբերի 2-ին:

Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը», «Թուրան»-ին հայտնել է Նարդարանի ավագանու խորհրդի ղեկավար Նաթիգ Քերիմովը: Նրա խոսքով` իրավապահ մարմինները դա պատճառաբանել են «սադրանքների հնարավորությամբ»:

Նա նաեւ հայտնել է, որ անհայտ է մնում նաեւ նոյեմբերի 26-ին ոստիկանության եւ քաղաքացիների միջեւ բախումների ժամանակ զոհված երեք նարդարանցիների հուղարկավորության հարցը: Զոհվածների հարազատները ասում են, որ նրանք արդեն հուղարկավորվել են, բայց չեն հայտնում, թե կոնկրետ որտեղ եւ երբ:

«Մենք չենք հասկանում, թե ինչ կապ ունի հանցագործության դեմ պայքարը կրոնական ծեսերի հետ», -ասել է Քոերիմովը` մեկնաբանելով ավանում կրոնական պաստառների ապամոնտաժումը եւ դրանք ադրբեջանական պետական դրոշներով փոխարինելը:

«Թուրան»-ը հայտնում է, որ ավանում դեռեւս չի վերականգնվել էլեկտրաէներգիայի մատակարարումը, եւ հայտնի չէ, թե դա երբ տեղի կունենա:

Ըստ գործակալության, չնայած Նարադարանում առկա ոչ պաշտոնական արտակարգ դրությանը, տեղացիները կենտրոնական հրապարակում հավաքվել էին նշելու «Իմամ Հուսեյնի 40-րդ օրը» սգո արարողությունը: Ընդ որում, ավան թույլ չի տրվել մոևտք գործել արարողությանը մասնակցելու համար այլ շրջաններից եկած ուխտավորներին: 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով եւ անձնական վերահսկողությամբ այդ երկրում բռնաճնշումներ են սկսվել իսլամի շիա ուղղության առաջնորդների եւ  հետեւորդների նկատմամբ` մեղադրելով նրանց ահաբեկչության մեջ: Ընդդիմությունն Ալիեւի այդ քայլը բացատրել է այն բանով, որ նման գործողություններով իշխանությունը ցանկանում է ժողովրդի ուշադրությունը շեղել երկրում ահագնացող տնտեսական ճգնաժամի հետեւանքներից, ազգային անվտանգության նախարարությունում կոռուպցիայի պատճառով կադրային ջարդից, գնալով մեծացող գործազրկությունից, մանաթի արժեզրկման հետ կապված թանկացումներից եւ այլն:

Դեկտեմբերի 27-ին Ադրբեւջանի ՆԳՆ կողմից շիա հավատացյալների դեմ իրագործված բռնաճնշումների արդյունքում կալանավորվել են Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզդեին եւ եւս 22 հավատացյալներ: Ոստիկանների գործողությունները զայրացրել են Նարդարանի բնակիչներին: Նրանց եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել: Փոխհրաձգությունների հետեւանքով երկու ոստիկան եւ 5 բնակիչներ սպանվել են: Հաջորդ օրերին իսլամիստների եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել նաեւ Ադրբեջանի շրջաններում` Գյանջայում, Լենքորանում եւ այլ քաղաքներում:

Ադրբեջանի ՆԳՆ-ը եւ գլխավոր դատախազությունը միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «ավանի շիա առաջնորդները ծրագրում են բռնությամբ փոխել սահմանադրական կարգը եւ երկրում շարիաթի նոր օրենքներ մտցնել, ինչի նպատակով նրանք ստեղծել են «Մուսուլմանական միասնություն» անվամբ շարժում, սկսել են իրենց կողմնակիցներ հավաքագրել Բաքվում եւ երկրի շրջաններում եւ մատակարարել նրանց զենքով եւ պայթուցիկ նյութերով, խումբը Նարդարան ավանում անօրինական հավաք է անցկացրել` քննարկելով իշխանությանն անհնազանդության ակցիայի կազմակերպում, թռուցիկներ է բաժանել բնակչությանը եւ որոշել է պետական չինովնիկների ցուցակը, որոնց դեմ ահաբեկչական գործողություներ էր նախապատրաստվում»:

Դեկտեմբերի 2-ին շիաները, որոնք կազմում են Ադրբեջանի բնակչության 60 տոկոսից ավելին, նշում են Իմամ Հուսեյնի սուգի 40-րդ օրը:

Նարդարանի Իմամ Հուսեյնի մզկիթը հանդիսանում է գլխավոր կենտրոնը, որտեղ Աբշերոնի բնակիչներն ավանդաբար նշում են այդ օրը: Ամեն տարի արարողությանը հավաքվում է 20-30 հազար մարդ: Այս տարի այդ սուգը համընկնում է Նարդարանում ոստիկանության հետ օրորդ տեղի ունեցած բախումներում զոհված քաղաքացիների հուղարկավորության հետ:

Ոստիկանության հետ բախումները հատուկ իմաստ են ձեռք բերում այն առումով, որ տեղացիները պատմական զուգահեռներ են անցկացնում` համեմատելով 1400 տարի առաջ Իմամ Հուսեյնի ստոր սպանությունն այսօրվա իրադարձությունների հետ

Ո՞ր քայլերը կստիպեն Փաշինյանին փոխել իր դիրքորոշումը. «Փաստ»Թուրքական լողափում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել Խոշոր վթար՝ Երևանում, թիվ 46 ավտոբուսը բախվել է «ԶԻԼ»-ի, վիրավnրներ կան«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Սամվել Կարապետյանը բացեց փակագծերը․ ընդդիմությունը պատրաստվում է վճռորոշ քայլերիԻ՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել