Գուգարք գյուղում 15-ամյա պատանին դանակահարել է համագյուղացուն (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱպրիլի 15-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողներն անմիջապես պարզեցին, որ տղամարդը վնասվածքները ստացել էր Գուգարք գյուղում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում։
Իրավապահները պարզեցին նաև, որ գյուղի 4-րդ փողոցում տղամարդուն վնասվածքները պատճառել էր 15-ամյա մի պատանի։
Պատանին նույն օրը հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Գուգարքի բաժնի անչափահասների գործերով խմբին։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր։
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



