Վաղը կամ մյուս օրը մարդիկ կարող են նորից փորձել. Բաթոյանը՝ առցանց համակարգի հետ կապված խնդիրների մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյս պահին օնլայն համակարգի հետ կապված խնդիր չկա, երեք ծրագրերի դեպքում մարդիկ դիմում գրելու անհրաժեշտություն չունեն, խոսքը 4-րդ, 6-րդ և 7-րդ ծրագրերի մասին է: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պատասխանելով քաղաքացիների հարցին, թե ինչու իրենց անունները չկան ծրագրերում:
«4-րդ ծրագիրը, օրինակ, որը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին, որոնց անդամներն ազատվել են աշխատանքից, այս ծրագրի դեպքում շահառուների ցանկն ամբողջական չէ, ամբողջությամբ ՊԵԿ-ը դեռ մեզ չի տրամադրել: Սա գուցե կարող է լինել պատճառ, որ դեռևս լրացված չէ: Որոշակի օրեր անց, օրինակ, վաղը կամ մյուս օրը մարդիկ կարող են նորից փորձել»,- նշել է Բաթոյանը:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



