Հովհաննես Ազոյանի բնակարանի պատուհանին կրակելու դեպքի փաստով քրգործ է հարուցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատուհանին կրակոց հնչեցնելու դեպքով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՔԿ: Այդ մասին տեղեկությունը ԶԼՄ-ներին հաստատել է ոստիկանության լրատվական վարչությունը: Գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 185-րդ (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:Դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 14-ին՝ ժամը 01։42-ին: Ոստիկանությունն ահազանգ էր ստացվել, որ կրակոցներ են հնչել Օրբելի փողոցի 8 շենքի 65 բնակարանի ուղղությամբ, որի հետևանքով գնդակը վնասել է պատշգամբի պատուհանի ապակին, գնդակը հայտնաբերվել է: Լուրը հաստատել է նաև դերասան Հովհաննես Ազոյանը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



