Արարատ Միրզոյանը շնորհավորել է եզդիների Մալաքե Թաուսը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ շնորհավորելով եզդիների տոնը՝ Մալաքե Թաուսը: «Սիրելի՛ եզդի եղբայրներ և քույրեր. Շնորհավորում եմ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Թող Նոր տարին եզդի ժողովրդի կյանքում նշանավորվի որպես առողջ, խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ տարի:Համոզված եմ, որ եղբայրական եզդի ժողովուրդն իր ավանդն է ունենալու այսօր մեր բոլորի առաջ ծառացած մարտահրավերները հաղթահարելու հարցում, ինչպես դա մշտապես արել է հայ ժողովրդի համար բախտորոշ տարբեր փուլերում»,- գրել է Միրզոյանը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



