Դավթաշենի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է գետը. կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 14-ին`ժամը 18:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է գետը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Հրազդան գետը:Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդին և երկու ուղևորի տեղի ուժերով դուրս են բերել գետից. վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



