Շուտով որոշ քաղաքական ուժեր կհայտարարեն Վանեցյանի հետ միասնական ճակատ կազմելու մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրբ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց ակտիվ քաղաքականություն մուտք գործելու մասին, հաջորդ հարցը, որն ամենաշրջանառվողն էր, այն էր, թե ովքե՞ր կկանգնեն նրա կողքին: Ու թեև արդեն իսկ կան անձինք, որոնք բացեիբաց հայտարարում են ակտիվ քաղաքականություն մուտք գործելու և ԱԱԾ նախկին տնօրենի կողքին կանգնելու մասին, սակայն, սա դեռ ամենը չէ: Մեր տեղեկություններով արտախորհրդարանական քաղաքական շատ ուժեր ևս այս օրերին ներկուսակցական քննարկում-խորհրդակցություններ են անցկացնում Վանեցյանի հետ հնարավոր համագործակցության սցենարներ ներկայացնելու մասին: Ստացվում է, որ մոտ ապագայում որոշ ուժեր ևս կհայտարարեն, որ պատրաստվում են Վանեցյանի հետ մեկ միասնական ճակատով հանդես գալ:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
4
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
5
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից



