Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանը գնել է 4++ սերնդի գերժամանակակից կործանիչներ. դրանք կարող են միառժամանակ 8 օդային թիրախ խոցել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի զինված ուժերը մի քանի օր առաջ պամանագիր են ստորագրել, որպեսզի ձեռք բերեն երկու տիպի գերժամանակակից կործանիչներ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: «Խոսքը գնում է 4++ սերնդի կործանիչների մասին և համեմատության համար կարող եմ ասել, որ հայկական կողմի նախորդ տարեվերջին ձեռք բերած կործանիչները 4++ սերնդի են, այսինքն՝ ադրբեջանական կողմինը շատ ավելի հզոր են, խոսքը Սու 35 Ս կործանիչների մասին է, որոնք գնել են Ռուսաստանից»,-նշեց փորձագետը: Համբարձումյանը տեղեկացրեց, որ այդ կործանիչները ռուսական կողմն ի սկզբանե արտադրել է Ինդոնեզիայի համար, սակայն մի քանի շաբաթ առաջ Ինդոնեզիան հրաժարվել է գնել. «ՌԴ-ին խիստ անհրաժեշտ էր վաճառել արդեն իսկ արտադրված այդ կործանիչները, իսկ ադրբեջանական կողմը դրանք վաղուց էր ցանկանում ձեռք բերել: Հատկանշական է, որ ռուսական կողմը տևական ժամանակ մերժել է Ադրբեջանին՝ այդ կործանիչները վաճառելու հարցում, այսինքն՝ չի վաճառել: Կործանիչները շատ հզոր են և կարող են մինչև 3000 կիլոմետր մարտական թռիչքներ իրականացնել: Հենց այդ փաստն է վախեցրել Ռուսաստանին, քանի որ չես իմանա, թե կործանիչները ինչ նպատակով, ում դեմ կօգտագործեն»: Փորձագետն ընդգծեց, որ  Ադրբեջանի այս ձեռքբերումը շատ լուրջ մտածելու տեղիք է Հայաստանի իշխանությունների համար: «Նոր գնած կործանիչները կարող են միառժամանակ 8 օդային թիրախ խոցել և որքանով հասկանում եմ՝ ադրբեջանական կողմը ցանկանում է 12 հատ ձեռք բերել՝ յուրաքանչյուրի համար վճարելով, մոտավորապես, 50 մլն դոլար: Այդ կործանիչները խոցում են վերգետնյա, շարժական և ստացիոնար թիրախներ, գիշերը թե ցերեկը, նաև վերջրյա թիրախներ կարող են խոցել, այսինքն՝ նավերը»,-ընդգծեց նա: Համբարձումյանի խոսքով, հայկական կողմի համար շատ լուրջ մտածելու խնդիր է.«Հնարավոր է ցավոտ հնչի, բայց ռազմական տեխնիկայի առումով՝ բալանսը խախտված է և այս տեխնիկան, մտնելով ադրբեջանական զինանոց, էլ ավելի է հզորացնում նրանց բանակը»: Փորձագետը հայտնեց, որ  կողմերի միջև պայմանագիրն արդեն իսկ կնքված է, իսկ կործանիչները՝ պատրաստ են, հետևաբար շատ հնարավոր է, որ կործանիչները մոտ ապագայում լինեն Ադրբեջանում: «Ադրբեջանի ռազմաօդային ուժերը հեշտությամբ կարող են օգտագործել, կիրառել այդ կործանիչները, քանի որ նմանատիպ կործանիչներ օգտագործելու փորձառություն ունեն»,-հավելեց նա: Փորձագետը նշեց, որ կործանիչի մյուս տեսակը Ադրբեջանը ձեռք է բերել Պակիստանից, որը ևս շատ հզոր կործանիչ է.«Նոր ձեռբերումներն էլ ավելի են հզորացնում Ադրբեջանի ռազմաօդային ուժերը: Հայկական կողմը պետք է հակաքայլեր ձեռնարկի՝ քաղաքական դաշտից մինչև հակաօդային պաշտպանության հզորացում»:  Լուսինե Մարդոյան

 

 

 

 
 
 
 

 

Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՊողոսյանՈւկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը«Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Ամեն գարուն ու աշուն երեխային ճիճվաթափ անելը պարտադի՞ր էՇվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովNBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոքրիկինՆեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր 6 անգամ կրակել են. հինգ երեխաների հորը սպանել են խանութում՝ հաճախորդների աչքի առաջԱրաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Հորոսկոպի 3 նշան, ովքեր հոկտեմբերին կարող են մեծ հարստություն ստանալԹումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան