Գեղարքունիքում կորոնավիրուս, միեւնույն է, չկա. միակ հայտնաբերված վիրուսակրի մոտ կրկնակի թեստը բացասական է եկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գեղարքունիքում կորոնավիրուս, միեւնույն է, չկա. միակ հայտնաբերված վիրուսակրի մոտ կրկնակի թեստը բացասական է եկել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը:
«Նրան երկրորդ անգամ թեստավորեցին, այն բացասական էր։ Ստացվում է, որ մեզ մոտ չկա կորոնավիրուս։ Ինչ կլինի, որ մի մարզում էլ չլինի»,- ասաց համայնքապետը։
Նշենք, որ երկար ժամանակ Գեղարքունիքը հպարտանում էր, որ միակ մարզն է, որտեղ չկա կորոնավիրուսով վարակված քաղաքացի։ Ապրիլի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում մեկ կարճ նախադասությունով գուժել էր՝ կա մեկ վարակակիր։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



