Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այս տեքստը գրել եմ 2009 թվականին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ թիվ 20 խցում. Նիկոլ Փաշինյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է դեռեւս 2009 թվականին իր գրած հոդվածներից մեկը:

«Այս տեքստը գրել եմ 2009 թվականի սեպտեմբերի

19-ին, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ թիվ 20 խցում։ Այն ժամանակ տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում։

Չգիտեմ հիմա այն ինչպես կհնչի, բայց Զատկի տոնին պատեհ եմ համարում այն տեղադրելը։

Տասը արդարներից մեկը

Հանրային կյանքում անհատի դերի քննարկումները ի վերջո հանգում են խոշոր տրամաչափի մարդկանց։ Սրանում տարօրինակ ոչինչ չկա, որովհետև հենց խոշոր տրամաչափի անհատներն են պատմություն կերտում և փոխում պատմության ընթացքը։ Այս գիտակցումը, ահա, որպես կանոն հանգեցնում է եզրակացության, թե շարքային մարդու վրա չի կարելի պատասխանատվություն դնել գլոբալ պրոցեսների ընթացքի համար։ Ըստ էության, պատմագիտությունն էլ հենց այսպես է մոտենում խնդրին։ Պատմաբանների հետաքրքրության օբյեկտը թագավորներն են, իշխանները, զորավարները, հերոսները։ Պատմաբանությունը, սակայն, չի անդրադառնում այն հարցին, թե, ասենք, ամենասովորական կոշկակարի վարքը, բարքը աշխատանքի մեջ և ընտանիքում ինչպես են ազդում պատմության ընթացքի վրա։

Իսկ որ նման ազդեցություն գոյություն ունի, արևմտյան գիտնականները սկսել են կռահել ոչ հեռավոր անցյալում, երբ շրջանառության մեջ դրվեց «թիթեռնիկի էֆեկտ» հասկացությունը։ Այս արտահայտությունը հատկապես լայն տարածում ստացավ ֆանտաստ գրող Ռեյ Բրեդբերիի հանրահայտ «Եվ թնդաց որոտը» պատմվածքի լույս ընծայումից հետո։ Պատմվածքի հերոսը, ճամփորդելով ժամանակի մեջ՝ մի քանի հազար տարի ետ է գնում և հայտնվում նախնադարյան ժամանակներում։

Այստեղ ահա, պատահաբար տրորում-սպանում է մի թիթեռի, ու երբ վերադառնում է մեր ժամանակներ, խոշոր, դարակազմիկ, դրամատիկ տարբերություններ է հայտնաբերում։ Արևմտյան փիլիսոփաները, ահա, սկսեցին խոսել այն մասին, որ ամենաաննշան իրադարձությունները ուղիղ կապ ունեն գլոբալ, անգամ տիեզերական պրոցեսների հետ, և փոթորիկները կարող են ծագել թիթեռի թևի շարժումից։ Եթե, ուրեմն, ժամանակակից փիլիսոփայությունը սկսել է այդքան լուրջ վերաբերվել թիթեռի թռիչքին, որքան ավելի լուրջ է ամենասովորական անհատի վարքի ազդեցությունը օբյեկտիվ իրականության վրա։

Նման ազդեցությունը, սակայն, անհաշվելի և անչափելի է՝ գոնե գիտության համար։ Բայց այնտեղ, որտեղ գիտությունը անզոր է կամ իր առաջին քայլերն է անում, օգնության է գալիս Աստվածաշունչը։ Հենց առաջին մասում՝ Ծննդոցում, Սուրբ Գիրքն ընդգծում է անհատի վարքի ուղղակի ազդեցությունը գլոբալ գործընթացների վրա։ Ու եթե Ադամի, Եվայի, Կայենի դեպքում գործ ունենք, այսպես ասած, խոշոր տրամաչափի անհատների հետ, բոլորովին ուրիշ վիճակի ենք հանդիպում Սոդոմի կործանման նախապատմությանը ծանոթանալիս։ Այս դրվագում, ահա, մենք ծանոթանում ենք մի պատմության, որի ելքը վճռվում է մեզ անհայտ, շարքային մարդու վարքագծով։

Երբ Տերը Աբրահամին տեղյակ է պահում Սոդոմը և Գոմորը կործանելու իր մտադրության մասին, Աբրահամը հարց է դնում նրա առաջ. «Մի՞թե դու արդարին ամբարիշտի հետ կոչնչացնես, և արդարը նույն բանին կենթարկվի, ինչ որ ամբարիշտը։ Եթե քաղաքում հիսուն արդար լինի, կոչնչացնե՞ս նրանց, չե՞ս խնայի ամբողջ քաղաքը՝ հանուն այնտեղ գտնվող հիսուն արդարների» (Ծննդոց 18։23, 24)։ Տերը Աբրահամին խոստանում է չկործանել Սոդոմը, եթե այնտեղ հիսուն արդար գտնվի։ Աբրահամը, սակայն, չի բավարարվում ձեռքբերածով և կրկին վախվորած դիմում է Աստծուն. «Իսկ եթե հիսուն արդարները պակասեն հինգ հոգով, այդ հինգի պատճառով դարձյա՞լ կկործանես ողջ քաղաքը»։

Տերը Աբրահամին խոստացավ չկործանել քաղաքը, եթե այնտեղ քառասունհինգ արդար գտնվի։ Աբրահամը, սակայն, սրանով նույնպես չի բավարարվում և հետաքրքրվում է, թե արդյո՞ք Աստված կկործանի ողջ քաղաքը, եթե այնտեղ երեսուն արդար գտնվի։ Տերը խոստանում է խնայել ողջ քաղաքը, եթե այնտեղ երեսուն արդար գտնվի։ Ի վերջո, Տերը Աբրահամին խոստացավ քաղաքը չկործանել, եթե այնտեղ տասը արդար գտնվի։

Սոդոմում, սակայն, Աստված միայն մեկ արդար գտավ՝ Ղովտին, և նրան հորդորեց չորս հոգանոց ընտանիքի հետ հեռանալ, ապա և կործանեց քաղաքը։ Ո՞ւմ վրա է ուրեմն, Սոդոմի կործանման պատասխանատվությունը։ Քաղաքի իշխանների՞, մեծատունների՞. անշուշտ։ Հենց նրանք են առաջին հերթին պատասխանատու քաղաքը համակած ապօրինությունների, մեղքերի, շնության համար։ Աստվածաշունչը, սակայն, քաղաքի կործանման նախապատմության նմանօրինակ շարադրմամբ առաջին պլան է մղում այն իրողությունը, որ տվյալ դեպքում քաղաքի կործանման պատճառը ոչ թե շատերի ամբարշտությունն է, այլ հրեշավոր իրողությունը, որ այնտեղ չգտնվեց տասը արդար։

Տերը կխնայեր քաղաքը, եթե այնտեղ տասը, ընդամենը տասը արդար լիներ՝ տասը բանվոր, բրուտ, այգեգործ։ Լիդերները մեղավոր են քաղաքը ամբարշտության որջ դարձնելու համար, բայց շարքային բնակիչներինն է այն կործանումից փրկել չկարողանալու մեղքը, որովհետև սրա համար շատ բան չէր պահանջվում. ընդամենը արդար լինել։ Ուշադրություն դարձրեք, ոչ թե անմեղ, ոչ թե մեղքից զուրկ, այլ արդար։ Դժվար է կարծել, թե Սոդոմում բոլորը անարդար ու մեղսագործ են եղել ի սկզբանե։

Քաղաքի կործանումը վրա է հասել այն ժամանակ, երբ արդարները իրենց արդարությունը զոհաբերել են ինչ-որ վայելքների դիմաց, երբ համակերպվել են անարդարության հետ, երբ ձուլվել են ամբարշտությանը, երբ զլացել են պաշտպանել արդար լինելու իրենց իրավունքը, երբ զլացել են տարանջատվել անարդարությունից և ամբարշտությունից։ Մի ինչ-որ պահի քաղաքը զրկվել է արդարներից, և այս մասին ոչ ոք չի կռահել՝ հույս ունենալով, որ արդարները շարունակում են ապրել իրենց կողքին, ինչ-որ տեղ, մոտակա տներից մեկում։ Եվ այսպես՝ ոչ ոք հոգ չի տարել պահանջվող տասը արդարներից մեկը դառնալու համար։

Ես հասկանում եմ բոլոր այն քաղաքացիներին, այսպես կոչված՝ «շարքային քաղաքացիներին», ովքեր պնդում են, թե իրենք պատմական պատասխանատվություն կրող սուբյեկտ չեն, և պատասխանատվությունը քաղաքական, մտավորական, հոգևոր այրերի ուսերին է։ Սա ճշգրիտ դիրքորոշում է, և լիդերները պետք է մշտապես զգան իրենց պատասխանատվությունը։ Բայց լիդերներին պատասխանատվության կանչելը «շարքային քաղաքացիների» ամբողջության, այսինքն՝ ժողովրդի գործն է։

Գուցե սա հենց այն գործն է, որ պետք է համարվի արդարություն։ Ամեն դեպքում՝ տանը իր հոգսի մեջ փակված ու հեռու ամեն քաղաքացի պատմական առաքելություն ունի. տասը արդարներից մեկը դառնալու առաքելություն։

Իսկ երբ անարդարությունը բախում է իր դուռը, նա պետք է դուրս գա իր տնից և իր արդարությունը հաստատի նաև փողոցում։

Ինչ վերաբերում է լիդերներին, արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով։ Անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից»։

 



Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումՓաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Ասել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՏարածաշրջանում հաստատվել է վտանգավոր տենդի 100 դեպքՄեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանԿինը ցատկել է այրվող բնակարանի պատուհանից և մահացելՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Երևանի` ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հեռանկարը մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա. ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Զախարովան բացատրել է, թե ինչու է Մեծ Բրիտանիան ուրան մատակարարում Ուկրաինային Տարադրամի փոխարժեքն այսօր Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը 66-ամյա կինը զուգարանում սպանել է 62-ամյա ամուսնունՍպասվում է նաև կարկուտ. եղանակի տեսություն Օմանը հայտարարել է Հորմուզի նեղուցում տարանցիկ միջանցքի ստեղծման մասին ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Ռեկորդային տեղումներ Հայաստանում. Սևանա լճի մակարդակը այսօր ամենաբարձրն է վերջին 10 տարվա համեմատ Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցՕդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Բանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Մայրը վաճառել է իր աղջկան՝ կապիկ գնելու համարՀակագազ է պետք, կոյուղաջրերի միջով ենք մտնում տուն. ահազանգ Գյումրիի Վարդբաղ թաղամասիցՀայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՖրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Նոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք «Սպանդարյան» գերեզմանատանը քաղաքացին ընկել է 5 մետր խորությամբ փոսը Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանԼույս չի լինի. հասցեներ Տեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ ԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. Թրամփ