Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 180-ի մոտ առկա է թոքաբորբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից թոքաբորբ է առկա 180-ի մոտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մոտ 180 հոգի այսօր մի քանի ժամ առաջվա դրությամբ թոքաբորբ ունի»,-ասաց Թորոսյանը:
Անդրադառնալով բուժաշխատողներին՝ նախարարը նկատեց, որ նույնիսկ պաշտպանիչ միջոցներ օգտագործելուց հետո երբեմն նրանց շրջանում վարակման դեպք լինում է: Բուժաշխատողները շատ են շփվում տարբեր անձանց հետ: «Լավն այն է, որ որևէ ծանր դեպքով բուժաշխատող չունենք: Տարեց բուժաշխատողներին ի սկզբանե խնդրել էինք տանը մնալ և չմասնակցել այդ միջոցառումներին, որպեսզի նրանց հանենք ռիսկի զոնայից»,-ասաց Թորոսյանը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



