Երևան, 15.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մերժված գործարարները կարող են կրկին դիմել վարկավորման համար. Կառավարությունը փոփոխություն կատարեց նախկին որոշման մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Կառավարությունն իր ապրիլի 9-ի նիստում փոփոխություն է մտցրել հակաճգնաժամային միջոցառումներից մեկում, որը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին օգտվել աջակցության ծրագրից՝ ոչ միայն մեկ, այլև՝ մի քանի նպատակների իրականացման համար:

Նշենք, որ օրերս 168.am-ը հրապարակել էր Կառավարության ընդունած աջակցության ծրագրերով վարկ ստանալու նպատակով բանկ դիմած և 400 մլն դրամի վարկի տրամադրման մերժում ստացած գործատուի դժգոհությունը:

Ըստ քաղաքացու՝ թեև իրեն 450 աշխատատեղ ունեցող գործարանը չփակելու համար անհրաժեշտ է 400 մլն դրամ վարկ՝ աշխատավարձերի, կոմունալ վճարների, հումքի ձեռքբերման և հարկային պարտավորությունների մարման համար, սակայն Կառավարության ընդունած անտոկոս և սուբսիդավորվող վարկերի տրամադրման մասին որոշումն այդ հնարավորությունը չի տալիս, քանի որ վարկը տրվում է միայն մեկ նպատակի համար:

Գործարարը նաև հավելել էր, որ բանկերից մերժում ստացել է ոչ միայն ինքը, այլ իր պես խոշոր գումարի վարկավորման համար դիմած այլ գործարարներ,  և կառավարության ընդունած այդ ծրագիրն այդ տեսքով  համարել էր  անարդյունավետ:

Այս մտահոգության վերաբերյալ կայքը փորձել է պարզաբանումներ ստանալ փոխվարչապետ Մհեր Գրիգրոյանի գրասենյակից, որտեղից մեզ փոխանցեցին, որ հաշվի առնելով Կառավարության ընդունած ծրագրից մի քանի նպատակով օգտվելու անհնարինությունը և դրա հետ կապված դժգոհությունները՝ գործադիրը փոփոխություն կիրականացնի արդեն ընդունած որոշման մեջ:

«Աջակցության ծրագրերի կիրարկման փուլում երբեմն ի հայտ են գալիս այնպիսի բացեր և խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ պարբերաբար տեղի են ունենում քննարկումներ, որոնց արդյունքում ծրագրերում կարող են կատարվել փոփոխություններ:

Ձեր բարձրացված խնդիրը վերը նկարագրված դեպքերից է: Ծախսերի նպատակներից միայն մեկի վարկավորման դրույթի կապակցությամբ ստացվել են բազմաթիվ առաջարկներ, որոնց առնչությամբ եղել են քննարկումներ: Դրանց արդյունքում պատրաստվել է համապատասխան փոփոխության նախագիծ, շրջանառվել շահագրգիռ մարմինների միջև և ներառվել է  Կառավարության 09.04.20 նիստի օրակարգում՝ այլ փոփոխությունների հետ միասին:

Կառավարության որոշումն ընդունվելուց  և ուժի մեջ մտնելուց հետո տնտեսվարողները կարող են օգտվել աջակցության ծրագրից՝ ոչ միայն մեկ, այլև՝ մի քանի նպատակների իրականացման համար»,- ասված է մեզ տրված պատասխանում;

Հավելենք, որ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նախօրեին Կառավարության նիստի ավարտից հետո ասուլիսի ժամանակ ասաց, որ, ըստ նոր ընդունած որոշման, գործարարները կարող են դիմել մինչև 500 մլն դրամ վարկ ստանալու համար՝ միաժամանակ նշելով օգտագործման մի քանի նպատակ:

 
ԱՄՆ Միչիգան ​​նահանգում կրակոցներ են եղել, հինգ մարդ սպանվել է, մեկը՝ վիրավորվել Այսօր կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի ծննդյան օրն է Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին «Հրապարակ»․ Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, էլեկտրական լարեր, մեքենաներ, տապալվել են ծառեր և այլն (լուսանկարներ) Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողական է համարում մեզ հազարավոր զnhեր ու տարածքային կորուստներ պատճառողին, թշնամի է հռչակել սեփական ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը պատմեց՝ ինչպես է բեզնինը լցրել վառարանի մեջ ու հրդեհը բռնկվելԵս երբեք դեմ չեմ կանգնի Առաջնորդին․ միասնությունն ինձ համար ավելի կարևոր է, քան մյուս արժեքները․ Փեզեշքիան Շատ շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք․ Թրամփ ՌԴ դեսպանությունը ցավակցական ուղերձ է հղել Հայրենական մեծ պшտերազմի վետերանի մահվան կապակցությամբ Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԽնայիր ավիատոմսեր գնելիս Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Վարդաձորում արտաքին լուսավորության էլեկտրասյուներ տեղադրելիս 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և տեղում մահացել․ 14-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Բնակարաններից մեկում հայտնաբերվել է դանակահարված տղամարդու դիակ96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն Գևորգյան