Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սրմաքեշի նման անհայրենիք մարդուն սրբացնում են. Ռուբեն Հայրապետյանի և Վարդան Սրմաքեշի միջև փոխհրաձգությունը շարունակվում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Օրերս ռուսական մեդիաշուկայի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Արամ Գաբրելյանովը,  իր ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ անդրադարձել էր Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբում տիրող իրավիճակին: Նա, մասնավորապես, գրել էր, թե ակումբի սեփականատեր, շվեյցարացի գործարար Վարդան Սրմաքեշը կուլիսներում ակտիվորեն պատմել է, որ ակումբը սպանում է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Գաբրելյանովն ընդգծել էր՝ թեև երկար ժամանակ է նա չկա, սակայն ակումբը շարունակում է մահանալ: Նա ուշագրավ էր համարել այն հանգամանքը, որ Սրմաքեշը «Արարատ»-ին վերաբերող առաջարկները չեղարկել է, քանի որ մտավախություն է ունեցել կբացահայտվի, որ հենց Սրմաքեշի կողմից է վաճառվել «Արարատ»-ին դեռ սովետական տարիներից պատկանող հողատարածքը (մոտ 40 հա տարածություն) Երևանի ամենաէլիտար թաղամասում, և այն այլևս ակումբի հաշվեկշռում չի գտնվում: 

 

 

 

Այս առիթով ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց զրուցել «Արարատ» ակումբի սեփականատեր, շվեյցարահայ գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» (Franc Muller) ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշի հետ, սակայն նա ասաց, որ զառանցանքներին տեղի չի տալիս և հիմա իր միակ գործառույթը հայրենակիցներին օգնելն է:

 

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Վերջինս նշեց, որ ինքը բազմիցս է հայտարարել, որ «Արարատ»-ի բազան դարձրել են արտադրամաս և այլ միջոցներ օգտագործելով՝ վաճառել. «Բոլոր լրատվամիջոցներով ինձ գող ու ավազակ սարքեցին, իսկ Սրմաքեշի նման անհայրենիք մարդուն սրբացրեցին: Ես 2 տարի է չեմ նախագահում ՀՖՖ-ն, չեն մոռանո՞ւմ ինձ, երևի ես եմ «Արարատ»-ի հողերը, բազան, 90 հեկտար հողը ծախել, հա՞ (Ռ.Հ.՝ եթե չեմ սխալվում 90 հեկտար տարածք էր, որովհետև կողքը ֆերմաներ կար): «Արարատ»-ի բազայում մի հատ նորմալ գործող խաղադաշտ կա, որը ես եմ կառուցել«Արարատ»-ին մահվան տարել ու շարունակում է տանել Սրմաքեշ Վարդանը: Սրանից 7-8 տարի առաջ ինքն ինձ խնդրեց, հանդիպեցինք, բարիշեցինք՝ Բակո Սահակյանի ներկայությամբ, ամեն ինչով աջակցել եմ իրեն, ինքը զանգում շնորհակալություններ էր հայտնում, հիմա արդեն դարձավ, որ ե՞ս եմ քանդել «Արարատ»-ը: Սրմաքեշ Վարդանին թվում է՝ ինքը փող ունի, հարուստ է, ամեն վատ բան կարող է անել ու ծածկել հայրենասիրության քողի տակ: Սրմաքեշն ինչքան մնա ֆուտբոլում, ֆուտբոլն այդքան քարուքանդ է լինելու այսօրվա թույլիկների ղեկավարության ժամանակ»,- ասաց Հայրապետյանը:

 

Ինչ վերաբերում է Գաբրելյանովին, ապա ՀՖՖ նախկին նախագահն ասաց, որ նրա հետ անձամբ շփում չի ունեցել, սակայն ծանոթ է նրա գործունեությանը որպես ֆուտբոլային ֆանատ, ֆուտբոլից որևէ ակնկալիք չունեցող մարդ և թե ինչ է նա մտածում ֆուտբոլի մասին: Իսկ Վարդան Սրմաքեշի հետ անձամբ է շփվել, գիտի նրա վնասակարությունը ֆուտբոլին:  

 

Հայրապետյանը պատմեց նաև, թե ինչից է սկսվել իր և Վարդան Սրմաքեշի առճակատումը. «Սրմաքեշն ասում էր՝ թող բոլոր բիզնեսմենները թիմեր չպահեն, պահեն մեկ թիմ՝ ֆինանսավորեն «Արարատ»-ին, որովհետև այն բրենդ է: Եթե ես համաձայնեի դրան, կնշանակեր վերջ տալ հայկական ֆուտբոլին. եթե առաջնությունում չլիներ մրցակցություն, ապա ֆուտբոլը չէր կարող զարգանալ: Այս ամենից հետո թեև սկսեց իմ դեմ բանսարկություններ սարքել, բայց այդքանից հետո էլ հաշտվեցինք: Հենց հեղափոխություն եղավ, ինքը նորից դարձավ էլի էն նույն մարդը և իր բոլոր մեղքերը սկսեց բարդել ինձ վրա»- եզրափակեց Ռուբեն Հայրապետյանը: 

 

Հատկանշական է, որ հատկապես վերջին շրջանում Վարդան Սրմաքեշն իր ֆեյսբուքյան էջում ակտիվ հրապարակումներ է անում իշխանությունների հետ համագործակցությունների վերաբերյալ: Մարտի 16-ին Սրմաքեշը լուսանկար էր հրապարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ կից գրելով. «Հայաստանում կարտադրվեն ոսկու ձուլակտորներ»

 

 

Իսկ ահա ընդամենը ժամեր առաջ լուսանկարներ հրապարկեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: «Գյումրիում նոր ծննդատուն կկառուցվի»,- գրել է Սրմաքեշը։

 

 

 

Սոնա Հարությունյան

 

Երևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՀորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն աշնանըԳելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Ներկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանԼեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Փաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը Երբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Որտե՞ղ են հայերը կորցնում ամենաշատ գումարը․ 5 սխալ, որոնք անում են շատերըԱԺ-ն ընդունեց Էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը. Ռուբեն Ռուբինյան Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ինձ հետ կապ չի հաստատվել․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Բաքու կանանց այցի կազմակերպման մասին Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Որ դեղերը չի կարելի խմել նույն օրը․ վտանգավոր սխալներ, որոնք կարող են անգամ մահ առաջացնել Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանՆար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ընդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Ուկրաինացի փախստականների վերաբերյալ ԵՄ որոշումները կնպաստեն հակամարտության ձգձգմանը. ՌԴ Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ջրի խնդիրը մոտենում է․ ինչ կարող է սպասվել Հայաստանին առաջիկա տարիներինՄոսկվան այս փուլում հավատարիմ է մնում Անքորիջի պայմանավորվածություններին. Գալուզին Կոտայքի մարզում` Եղվարդի կամրջի մոտ, բшխվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ 3 վիրավnրներից 2-ն անչափահասներ են Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Նիժնեկամսկի վրա. կան զոհեր Վթարային ջրանջատումներ․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 10-ին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավտովթար՝ Արարատի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն