Կարևորը սրտացավ վերաբերմունքն է և ուշադրությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մարզային կառույցները և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները շարունակում են այցելել մարզերում ապրող տարեցներին, անապահով ընտանիքներին և արտակարգ դրություն հայտարարելուց հետո անգործ մնացած բազմազավակ ընտնաինքներին:
Կուսակցության ներկայացուցիչները բնակիչներին են հանձնում «Ծառուկյան» հիմնադրամի կողմից պատրաստած փաթեթները, հետաքրքրվում են մարդկանց որպիսությամբ և գույքագրում կարիքները:
Օգնություն ստացողներից շատերը նշում էին, որ իրենց համար ավելի կարևոր է Գագիկ Ծառուկյանի ուշադրությունն ու սրտացավությունը, ինչը նորություն չէ: Նա մշտապես կանգնած է եղել մարդկանց կողքին և օգնել նրանց:
«Պարոն Ծառուկյանը եթե, նույնիսկ, ոչինչ էլ չուղարկեր, միայն այն ուշադրությունը, որը ցուցաբերում է, արդեն իսկ բավարար է: Հուզիչ է, երբ դուռը բացում են ու հետաքրքրվում են, թե ինչպես ենք այս օրերին կարողանում գոյատևել: Դա շատ մեծ բան է, որի համար երախտապարտ ենք մեծ բարերարին»,- ասում էին տարեցներն ու բազմազվակ ընտանիքների մայրերը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



