Բնական միջոցը, որը կդադարեցնի մազաթափությունը, կվերականգնի վնասված մազերը
ԼԱՅՖՄազաթափությունը լուրջ և տարածված խնդիր է, որը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ՝ սխալ սննդակարգ, չափից շատ քիմիական և հարդարման միջոցների օգտագործում, առողջական խնդիրներ և այլն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մազերի վիճակը լավացնելու համար օգտագործվում են նաև բնական միջոցներ, որոնք օգնում են ամրացնել դրանք, փայլ հաղորդել, ազատվել թեփից: Կայքն առաջարկում է կոնդիցիոների բաղադրատոմս, որը կօգնի վերականգնել վնասված մազերը:
Բաղադրիչներ
- 3 ճաշի գդալ կերակրի սոդա (եթե մազերը կարճ են, օգտագործեք 1 ճաշի գդալ սոդա)
- 3 բաժակ տաք ջուր (եթե մազերը կարճ են, օգտագործեք 1 բաժակ ջուր)
- մի բաժակ խնձորի քացախ:
Օգտագործման եղանակը
- Նախ խառնեք կերակրի սոդան և ջուրը, ապա ավելացրեք մյուս բաղադրիչները:
- Խառնուրդը քսեք մազերին: Նուրբ շարժումներով մերսեք գլխամաշկը:
- Մի քանի րոպե անց լվացեք մեծ քանակով ջրով և մի փոքր կոնդիցիոներ օգտագործեք:
Կերակրի սոդայի և խնձորի քացախի հատկությունները: Կերակրի սոդան օգնում է մաքրել գլխամաշկը՝ հեռացնելով ավելորդ ճարպը, թեփը, վերականգնելով վնասված հատվածները: Խնձորի քացախը մազերին փայլ է հաղորդում, փափկացնում, սնուցում նյութերով, որոնք անհրաժեշտ են առողջ մազեր ունենալու համար:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
3
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
4
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



