Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գու­ցե վա­ղը կա­րո­ղա­նանք ամեն ին­չին այլ կերպ նա­յել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին մի քանի օրերին «առաջին գծում» բժիշկներն են: «Կողքից» հաճախ դժվար է լիարժեք գիտակցել, թե իրականում ինչպիսի կռիվ են մղում նրանք հիվանդության դեմ. իրենք և իրենց ընտանիքի անդամներն են առարկայական զգում, որոնք շաբաթներ շարունակ ուղղակի կարոտ են մնացել իրենց սիրելիների հետ անմիջական ու ջերմ շփման:

Ամեն օր ու ամեն վայրում մարդիկ կռիվ են տալիս հանուն ավելի լավ ու բարեկեցիկ ապագայի, ու, որպես կանոն, դա անում են անհատները՝ գյուղում հողի հետ կռիվ տվողը, որը սերմը դնում է հողի մեջ՝ սպասելով ցանկալի արդյունքին, որը նրան ու իր ընտանիքին եկամուտով կապահովի, իսկ մեզ՝ քաղաքացիներիս էլ սնունդով: 

Ուսուցիչները կռիվ են տալիս հանուն երեխաների մեջ կրթություն սերմանելու և միևնույն ժամանակ ընդդեմ նրանց դեպի տգիտությունը քաշող անհատների ու երևույթների: 

Զինվորները կռիվ են տալիս սահմանին, հատկապես այն երկրների դեպքում, ինչպիսին Հայաստանն է, որի՝ տղերքի արյան գնով ձեռք բերված խաղաղությունն ու անկախությունն այնքան փխրուն է: Ոստիկանները, լրագրողները, բանվորը, բանաստեղծը... Ամեն մեկն իր տեղում:

Բժիշկները կռիվ են տալիս ոչ միայն համաճարակի այս օրերում, այլև միշտ՝ ամեն օր ու ժամ, նրանք պարբերաբար մարդկային կյանքեր են փրկում, սակայն շատ անգամ այդ մասին չենք էլ իմանում, շատ անգամ նրանք՝ նվիրյալները, մեկ հատիկ շնորհակալության էլ չեն արժանանում: 

Ի՞նչ են արել որ, իրենց գործն էր, պետք է անեին: Մոռանում ենք, որ այդ մեկ հատիկ շնորհակալությունն ապրեցնում է մարդկանց, այդ մեկ հատիկ շնորհակալությունը նրանց իրենց աշխատանքը շարունակելու ուժ է տալիս: 

 

Այս օրերին մեր բժիշկներին ուղղված բազմաթիվ գովասանքի խոսքերի ենք հանդիպում հանրային ելույթներում, համացանցային տիրույթում: Մարդիկ շնորհակալ են, քաղաքական գործիչներն էլ են ասում, որ բժիշկները հերոսներ են: 

Իհարկե այդպես է, իհարկե, սա կարևոր է, բայց հետոն ավելի կարևոր է: Առաջին հերթին պետությունը պարտավորություն ունի Հիպոկրատի երդում տված բժիշկների առջև՝ նրանց արժանապատիվ կյանքով ապահովելու համար: Ի դեպ, արժանապատվությունը միայն փողով ապահովելը չէ, դա նաև հարգանքն է, ցանկացած պահի նրանց աշխատած հիմնարկները չլուծարելը, իսկ նրանց աշխատանքից չազատելը: Ի վերջո, առողջ հասարակություն ունենալը մեր երկրի համար ազգային անվտանգության խնդիր է:

Վերջին մի քանի ամիսներին Հայաստանում խոսվում էր բժշկական կենտրոնների փակման, լուծարման, միավորման մասին: Բժիշկներին, հատկապես մարզերում քրտնաջան աշխատանք տանող մասնագետներին, կարծես թե, ասում էին՝ պետությունն այլևս չի կարող ֆինանսավորել ձեր հիմնարկները, ուստի, թվում է, գտել է ավելի հեշտ տարբերակ՝ լուծարել դրանք: 

Մինչդեռ ստեղծված իրավիճակում խորքային լուծումներ է պետք գտնել, ոչ թե եղածը գլխատել: Պետք է ականջալուր լինել փորձագետներին, փոխել վարչարարությունը. եթե ֆինանսական կամ էլ մասնագիտական առումներով ինչ-որ բան այն չէ մարզային կամ էլ քաղաքային բուժհաստատություններում, ապա պետք է աշխատել այդ վարչարարության փոփոխման ուղղությամբ: 

Խնդիրը լուծելու ամենադյուրին տարբերակն այն չնկատելն է, թվում է, որ ներկայումս ցանկացած տեսակի հաստատությունում՝ կրթական, բժշկական, պետական և այլ տեսակի, առկա խնդիրները լուծելու լավագույն տարբերակը այդ հաստատությունները փակելն է: 

Ավելի հեշտ է, օրինակ՝ գյուղատնտեսության նախարարությունը լուծարելը և այն մեկ այլ նախարարության հետ միավորելը, քան գործող գերատեսչությունում լուրջ փոփոխություններ կատարելը, հեշտ է մարզում բժշկական կենտրոն փակելը և ասելը՝ հիվանդները կարող են դիմել մարզկենտրոնի կամ էլ հարակից այլ քաղաքների բուժկենտրոններ: 

Տեսնես նույն վճռականությամբ այդ տեքստը պատկան մարմինները կասե՞ն հիմա, երբ հանրապետությունում համաճարակային վիճակ է, երբ ցանկացած բուժհաստատություն այսօր կարող է դառնալ կորոնավիրուսով վարակված հիվանդներին սպասարկելու պոտենցիալ հիմնարկ: 

Արդյո՞ք պետությունը պետք է շարունակի ընթանալ նույն՝ ամեն ինչ լուծարելու, ամեն տեղ իբր խնայողություններ անելու ճանապարհով, արդյո՞ք այս համաճարակը նաև իրականացվող այս քաղաքականությունը վերանայելու լավ առիթ չէ, արդյո՞ք կգա այն գիտակցումը, որ ոչ թե պետք է լուծարել մարզերում գործող բժշկական հիմնարկները, այլ գույքագրել խնդիրները (ոչ թե մարդկանց), լուծել դրանք, բժշկական անձնակազմին առաջարկել արժանապատիվ աշխատավարձ, շահագրգռել նրանց մարզերում աշխատելու տարբեր իրատեսական առաջարկներով, անընդհատ չասել այն, որ մարզերում բժիշկների կամ ուսուցիչների պակաս կա: 

Եթե նախկին, ներկայիս ու հաջորդ կառավարությունները կարողանան պատասխանել մեկ՝ ինչո՞ւ հարցին, ուրեմն կկարողանան նաև խնդիրներին լուծում տալ: Ինչո՞ւ մարզից Երևան եկած և այստեղ ուսում ստացած երիտասարդը մեծամասամբ չի վերադառնում գյուղ՝ օրինակ՝ որպես բժիշկ կամ ուսուցիչ աշխատելու: Չունենք այդ հարցի պատասխանը, ուրեմն չենք կարող լուծումներ առաջարկել:

Աշխարհի հզոր պետությունները «մարտի են նետվում» իրենց կայացած ու հզոր տնտեսությամբ, ռազմական տեխնիկայի, առողջապահական և այլ ոլորտներում ունեցած հաջողություններով, իսկ ի՞նչ ունենք մենք: Մեր լավագույն ու անփոխարինելի արժեքը մարդն է, ՀՀ քաղաքացին, որն ամեն օր կյանքի տարբեր ոլորտներում կռիվ է տալիս փորձությունների դեմ ու անում դա հանուն պետության: 

Պետք է հոգ տանել մարդկանց և մասնագետների մասին: Հայաստանի սահմանը պաշտպանելու է շարքային զինվորն ու բարձրաստիճան սպան, մարդկանց առողջության համար պատասխանատվությունը ստանձնելու են բժիշկները, կրթության, գիտելիքի կարևորության մասին հոգ են տանելու մանկավարժները, մեր բոլորիս պարենային անվտանգության համար պատասխանատու է գյուղում՝ տքնաջան աշխատանքով ապրող ու արարող մարդը: 

Եվ այսպես յուրաքանչյուր ոլորտում գերագույն արժեք է աշխատող մարդ-մասնագետը, ուստի պետությունն ունի մեկ պարտավորություն՝ հոգ տանել նրանց մասին, չհիշել նրանց միայն այն ժամանակ, երբ ինքն ունի նրանց կարիքը, այլև մշտապես ցույց տալ, որ նրանք մեր պետության համար ամենակարևոր մարդիկ են, նրանք են մեր հարստությունը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸՊուտինը Ժուկովսկիում զննել է ռուսական նորագույն ինքնաթիռները Կոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքԱմառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համարՆոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսՈւժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Հունիսի 25-ին՝ ժամը 21:00-ից մինչև 22։00-ն, հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինեն. ՊԵԿ Մեսի. Աստծուց եւս մեկ առաջնության մասին խնդրելը չափից շատ կլիներ Հայաստանում և նախկինում օկnւպացված տարածքներում ադրբեջանական մշակութային ժառանգության nչնչացման ֆոնին «հայոց մշակութային և կրոնական ժառանգության» վերաբերյալ Ֆրանսիայի պնդումները աբսուրդային են. Ադրբեջանի ԱԳՆ Մոլդովան և Հայաստանը դառնում են ռուսաֆոբիայի օջախներ, ինչպես Ուկրաինան․ Մեդվեդեւ Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ խախտման դեպքում կլինի տուգանք և միավորի կորուստ Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև տարածաշրջանային խաղաղության առանձին բանակցություններ տեղի կունենան Երևանում չինացի աղջիկ է անհետ կորել․ ընտանիքը հունիսի 22-ից չի կարողանում կապ հաստատել նրա հետ Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատվածի երթևեկություն է ժամանակավորապես փակվելու Սկանդալ սկանդալի վրա, կոռուպցիա կոռուպցիայի վրա․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Միջազգային քրեական դատարանի մասին Շուրջ 6 ամիս Երևանում փակ կլինի Արին Բերդ-Արցախի պողոտա խաչմերուկի մի հատվածը Վթար Գողթ գյուղում. «Nissan»-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս«Բարսելոնան» շնորհավորել է Մեսիին «Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈւսանողը կրակել է համալսարանի անվտանգության աշխատակցի վրաՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Ապարանում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակՌեստորանի աշխատակցի թքի պատճառով հաճախորդը վարակվել է հերպեսով. ՏԵՍԱՆՅՈՒԹԼանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Հայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշը Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԱվետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումՓաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Ասել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՏարածաշրջանում հաստատվել է վտանգավոր տենդի 100 դեպքՄեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ Կարապետյան