«Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատող կմեկուսացվեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Մարալիկի բնակիչ՝ 1952 թվականին ծնված տղամարդու մոտ կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել։
Տղամարդը տեղափոխվել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ բժիշկները տեղեկանալով, որ նա արտերկրում չի եղել և վիրուսակրի հետ չի շփվել, երկկողմանի թոքաբորբ են ախտորոշել, ապա տեղափոխել են «Գյումրի» ԲԿ: Այնուհետև հիվանդին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց և հանձնած թեստի արդյունքում հիվանդի մոտ արձանագրվել է կորոնավիրուս:
«ՑԱՅԳ»ՀԸ «Այսօր» լրատվականի տեղեկություններով, «Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատող, ովքեր շփվել են հիվանդի հետ կմեկուսացվեն «Գյումրի» հոթելում, իսկ 14 օր անց կթեստավորվեն։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



