Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դավիթի ամենաերկար հերթապահությունը. կորոնավիրուսով վարակված բժշկի պատմությունը

ՎԻԴԵՈ

32-ամյա Դավիթը շաբաթներ առաջ հայր է դարձել, բայց առաջնեկ դստերը մինչեւ այսօր տեսնել չի կարողացել։ Դստեր ծնվելու նախորդ օրը՝ մարտի 17-ին, Մասիսի հիվանդանոցում սկսվել էր նրա ամենաերկար հերթապահությունը։ Պանդեմիայի առաջնագծից վտանգը տուն տանելու մտավախությունից հենց այդ օրը, երբ մարզում վարակի բռնկում սկսեց, «Շտապօգնության» մի քանի բժիշկներով որոշեցին տուն չգնալ եւ անցնել գրեթե շուրջօրյա աշխատանքային ռեժիմի։

«Միայն մի քանի ընկերներով ենք զբաղվել կորոնավիրուսի դեպքերով։ Գաղափարն այն էր, որ բժիշկների միայն մի մասը լիներ ռիսկային գոտում։ Որոշեցինք մնալ հիվանդանոցում, որպեսզի չվարակենք մյուսներին, ընտանիքի անդամներին։ Մեզանից երկուսը մեկուսացած, առանձին սենյակում էին նստում, ստուգում հիվանդներին, մենք էլ գնում էինք կանչերի, եթե կարիք կար, տանում էինք Նորքի ինֆեկցիոն։ Կազմել էինք մեր սեփական փոքրիկ շտաբը, այն մարդիկ, որոնք առնչություն էին ունեցել դեպքերի հետ, կամ ունեին գանգատ, մեր մյուս աշխատակիցները տվյալներ էին վերցնում, զանգում, ճշտում էին, կոնկրետ հասցեներով էլ ես էի գնում»,- հիշում է Դավիթը։

Ճգնաժամային պայմաններում բժշկի առաքելությունը երկար ժամանակ իրականացնել Դավիթը չկարողացավ. Վեց օր անց նրա մոտը ի հայտ եկան վիրուսի առաջին ախտանշանները՝ գլխացավ, թուլություն, սրտխառնոց, ջերմություն։ Այս անգամ «Շտապօգնության» մեքենան արդեն որպես պացիենտի Դավիթին տարավ «Նորքի» ինֆեկցիոն, որտեղ էլ թեստի դրական պատասխանով ընդհատվեց նրա ամենաերկար հերթափոխը։ Բայց մասնագիտական պարտքը կատարելու տարբերակ Դավիթն այստեղ էլ գտավ։ Երբ երկրորդ օրվանից նրա մոտ հիվանդության ախտանիշները վերացան, խնդրեց իրեն տեղափոխել Օրթոպեդիայի ինստիտուտ, որտեղ արդեն 10 օր է՝ հաղթահարում է վիրուսը այն հիվանդների հետ, որոնց ինքն անձամբ էր աշխատանքի օրերին ինֆեկցիոն կենտրոն տեղափոխել։

 «Փորձում եմ հնարավորինս օգտակար լինել այստեղ գտնվողներին։ Բուժանձնակազմն էլ է տեղյակ, մարդիկ ինչ-որ տեղ անգամ հանգիստ են, որ գիտեն՝ այս հարկում իրենց կոլեգաներից կա։ Անհրաժեշտության դեպքում կարող եմ առաջին բուժօգնություն ցույց տալ»,- նշում է նա։

Դավիթի ինքնազգացողությունը լավ է, ոչ մի դեղորայք չի ընդունում սիմպտոմների բացակայության պատճառով։ Կարծում է՝ եթե կորոնավիրուսը պանդեմիա չլիներ, միգուցե ինքն էլ ուշադրություն չդարձներ թեթեւ ախտանիշներին, բժշկի չդիմեր։

«Աննշան, միայն մեկ օր տեւեց իմ մոտ այդ վիճակը, դրանից 10 օր է անցել, ոչ մի գանգատ չեմ ունեցել։ Միակ բացասականն այն է, որ շատ արագ է տարածվում, եւ կան մարդիկ, որոնք խոցելի են, նրանց համար կարող է խնդիրներ առաջացնել»,- ասում է նա։

Դավիթը հիմա օրերն է հաշվում՝ չորս օր անց կրկին թեստ կհանձնի ու բացասական պատասխանի դեպքում կգնա նախ դստերը տեսնելու, ապա՝ կրկին աշխատանքի։ Ասում է՝ այն ժամանակ էլ «գիտակցել է, հասկացել, որ ինքն էլ կարող է վարակվել, բայց դա խոչընդոտ չի եղել, աշխատանքի է գնացել, որ իր փոքրիկ ներդրումը ունենա համավարակի դեմ պայքարում»։

Հեղինակ՝ Գայանե Ալեքսանյան 

Ամենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Նավթատար լցանավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Mercedes-ը վարորդի հետ միասին ընկել է մետր խորությամբ փոսի մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում ԵՄ-ն դեմ է արտահայտվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Վրաստանի թեկնածությանը ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանԲրազիլիան երկրորդ ընկերական խաղում հաղթեց Ավստրալիային