Երևան, 15.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պարետատունը անտեսում է լրատվամիջոցների բարձրացրած հարցերը. «Մեդիա պաշտպան» նախաձեռնություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

Արտակարգ դրության պայմաններում պարետատունը, նախօրոք սահմանելով խաղի կանոններ և խոստանալով պատասխանել առցանց եղանակով լրատվամիջոցների ուղարկած հարցերին, արդեն երկրորդ անգամ չի պատասխանել antifake.am կայքի ուղարկած հարցերին: Այս մասին  «Պարետատունը անտեսում է լրատվամիջոցների բարձրացրած հարցերը՝ լրատվամիջոցներին բաժանելով յուրայինների և օտարների» խորագրով ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։

 

 

 

«Նույն կայքի՝ ուշադրություն գրավելու և հարցերը հնչեցնելու բազմաթիվ փորձերն անտեսվել են պարետատան միասնական տեղեկատվական հարթակի կողմից: Նույն խնդրին են առնչվել բազմաթիվ այլ լրատվամիջոցներ», գրում է «Մեդիա պաշտպանը»:

 

Նախաձեռնությունն ահազանգում է, որ պարետատունը շարունակում է յուրայինների և օտարների բաժանել լրատվամիջոցներին՝ անտեսելով լրատվամիջոցների բարձրացրած բազմաթիվ հարցերը․

 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր լրատվամիջոց ունի իր լսարանը և բարձրաձայնում է հարցեր, որոնք արտակարգ դրության պայմաններում խիստ կարևոր են իր լսարանի համար՝ ստացվում է, որ պարետատունը չի բարեհաճում հարգել իր իսկ սահմանած խաղի կանոնները և միասնական տեղեկատվական հարթակի միջոցով պատասխանել այն լրատվամիջոցների հարցերին, որոնք իշխանության քիմքին հաճո չեն»:

 

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ահազանգում է, որ «լրատվամիջոցների հետ հարաբերություններում պարետատան կողմից կիրառվող երկակի ստանդարտները զրոյի են հասցնում պարետատան տեղեկատվական քաղաքականության արդյունավետությունը, քանի որ, մամուլի ասուլիսների ընթացքում պատասխանելով միայն իշխանությանը քմահաճո լրատվամիջոցների հարցերին, պարետատունն արտակարգ դրության պայմաններում օդում կախված է թողնում հասարակության շրջանում պտտվող բազմաթիվ կենսական հարցերի պատասխանները»:

 

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում պարետատանը «վերանայել տեղեկատվական քաղաքականությունը և դադարեցնել լրատվամիջոցներին տեսակավորելու արատավոր պրակտիկան: Արտակարգ դրության պայմաններում պարետատունն ու պետական այլ պատկան մարմինները պարտավոր են գիտակցել, որ առողջապահական, սոցիալ-տնտեսական և հոգեբանական ծանրագույն պայմաններում հայտնված քաղաքացիների հետ արդյունավետ կերպով հարաբերվելու միակ դաշնակիցն ու բարեկամը լրատվամիջոցներն են, որոնց հետ պետք է ձևավորել կայուն գործընկերային և հարգալից հարաբերություններ՝ չտեսակավորելով և չպիտակավորելով որևէ մեկին»։

 

 

Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԼքված շենքում «Պախկվոցի» խաղալիս դպրոցական աղջիկ է մահացելԿենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Ուկրաինան հարված է հասցրել Սամարայի մարզի արդյունաբերական գործարանին ԱՄՆ Միչիգան ​​նահանգում կրակոցներ են եղել, հինգ մարդ սպանվել է, մեկը՝ վիրավորվել Այսօր կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի ծննդյան օրն է Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին «Հրապարակ»․ Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, էլեկտրական լարեր, մեքենաներ, տապալվել են ծառեր և այլն (լուսանկարներ) Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողական է համարում մեզ հազարավոր զnhեր ու տարածքային կորուստներ պատճառողին, թշնամի է հռչակել սեփական ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը պատմեց՝ ինչպես է բեզնինը լցրել վառարանի մեջ ու հրդեհը բռնկվելԵս երբեք դեմ չեմ կանգնի Առաջնորդին․ միասնությունն ինձ համար ավելի կարևոր է, քան մյուս արժեքները․ Փեզեշքիան Շատ շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք․ Թրամփ ՌԴ դեսպանությունը ցավակցական ուղերձ է հղել Հայրենական մեծ պшտերազմի վետերանի մահվան կապակցությամբ Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԽնայիր ավիատոմսեր գնելիս Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Վարդաձորում արտաքին լուսավորության էլեկտրասյուներ տեղադրելիս 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և տեղում մահացել․ 14-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան