Ադրբեջանցի շախմատիստները ցավակցել են Լևոն Արոնյանին
ՍՊՈՐՏՇախմատային աշխարհը, այդ թվում՝ ադրբեջանցի գրոսմայստերները, ցավակցություն են հայտնում հայ շախմատիստ Լևոն Արոնյանին՝ կնոջ մահվան կապակցությամբ:
Լևոն Արոնյանին իրենց ցավակցական խոսքերն են հղել Գարի Կասպարովը, ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրան, նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանան, ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը և այլք: Ցավակցական գրառումներ են կատարել նաև ադրբեջանցի գրոսմայստերներ Ռաուֆ Մամեդովն ու Թեյմուր Ռաջաբովը:
«Ցավակցում եմ... դիմացի'ր, Լևոն», - իր թվիթերյան էջում գրել է Մամեդովը:
«Խորապես ցավակցում եմ, Լևոն...», - գրել է Ռաջաբովը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



