Բերման ենթարկվածները խոստովանական բացատրություն են տվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մարտի 26-ին, ժամը 07.25-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ գողացել են Մասիս քաղաքի 8-րդ փողոցի տներից մեկի մոտ կայանված ավտոմեքենայի մարտկոցը:
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 30-ին Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցից բերման են ենթարկել 32 և 19 տարեկան երկու տղամարդու, որոնք տվել են խոստովանական բացատրություն, որ նշված գողությունը կատարել են իրենք:
Պարզվել է, որ նույն օրը նրանք գողացել էին նաև Մասիսի 9-րդ փողոցի նրբանցքում կայանված մեքենայի մարտկոցը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



