Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վստահ եմ՝ եթե ինքներս այդ նվերը չանենք հակառակորդին, նա մեզ հաղթելու որևէ տարբերակ չունի. Արթուր Վանեցյան

ԲԼՈԳ

ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն Ինստագրամի իր էջում գրում է. «Վաղը մեր հայրենիքի մի հատվածում` Արցախի Հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են։ Արցախցին ձևավորելու է իշխանություն, որը պիտի շարունակի բարձրացնել երկրի անվտանգության մակարդակը և նոր հեռանկարներ, բացի տնտեսական առաջընթացի ու քաղաքացիների բարեկեցության համար։

Ես կոչ չեմ անի ձայն տալ այս կամ այն թեկնածուին կամ քաղաքական ուժին, թեև շատերին ճանաչում եմ անձամբ և շատերի հանդեպ ունեմ  հարգանքի մեծ զգացում։ Բայց կարևոր եմ համարում անդրադառնալ այս ընտրությունների մի շարք առանձնահատկություններին:

Նախ. արցախյան ընտրություններն անցնում են ողջ մոլորակի համար բարդագույն շրջանում։ Կոչ եմ անում՝ ընտրատեղամասերում ապահովել անվտանգության, սանիտարական  զգուշության առավելագույն մակարդակ՝ ընտրական գործընթացի մասնակիցների առողջությունը չվտանգելու համար։

Եվ երկրորդը. ես դիմում եմ բոլոր թեկնածուներին, բոլոր քաղաքական ուժերին, արցախցիներին.

Սիրելի հայրենակիցներ,

Ողջ քարոզարշավը հիմնականում անցավ ծրագրային բանավեճի, քաղաքական կոռեկտության, փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Իմ կոչն է, խնդրանքն է՝ շարունակել պահպանել փոխադարձ հարգանքը, ոչ մի դեպքում թույլ չտալ ներքին պառակտում և թշնամանք անկախ ընտրությունների արդյունքից։

Թշնամու երազանքն է՝ Արցախում տեսնել պառակտում և անկայունություն։ Վստահ եմ՝ եթե ինքներս այդ նվերը չանենք հակառակորդին, նա մեզ հաղթելու որևէ տարբերակ չունի։

Իշխանությունները, ընտրություններն անցողիկ են, փոփոխվող։ Պետության շահն է անփոփոխ։ Մենք պատասխանատու ենք նաև գալիք սերունդների առաջ։

Ակնհայտ է՝ Արցախի հաջորդ նախագահը պետք է գնա լայն կոնսոլիդացիայի և Արցախի բոլոր կարող ուժերը համախմբելու ճանապարհով։ Սա այն պատմական պահանջն է, որ դրված է Արցախի հաջորդ իշխանությունների առջև։

Սիրելի՛ արցախցիներ

Ձեր ընտրությանը հետևելու են թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, թե՛ աշխարհում։ Բոլորը, վստահաբար, հարգելու են ձեր ազատ ընտրությունը։ Վստահ եմ, որ Արցախը, Հայաստանը, սփյուռքը միասնաբար ի վիճակի են հաղթահարելու բոլոր մարտահրավերները։ Մեր աչքի առաջ աշխարհը փոխվում է. հիմա խիզախ գաղափարների, գրագետ ծրագրերի և միասնական աշխատանքի փուլն է։ Այս վերափոխվող իրականության մեջ Արցախը հաստատապես կգտնի իր տեղը՝ դառնալով ավելի կայուն, զարգացող, դինամիկ երկիր, ունակ՝ պաշտպանելու իր անվտանգությունը և իր շահերը ցանկացած մարտահրավերի պարագայում։
Աստված պահի մեր ժողովրդին»:


 

 

Լիբանանը չպետք է ենթարկվի ամերիկա-իսրայելական թելադրանքին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Ռյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվեն միլիարդավոր դոլարների նոր պաշտպանական պայմանագրերի մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց Խորամանկ մանրէ. Տարածաշրջանում Q տենդի բռնկում, տասնյակ մարդիկ են վարակվել Մագդալենա Գրոնո․ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման կամ կառույցից հեռացման հարցը կորոշեն նախագահները. ՌԴ ներկայացուցիչ ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Սերգեյ Լեբեդև Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Ռուբիոյի կողմից Անքորիջում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնության առկայությունը ժխտելը այնքան էլ տեղին չէ. Լավրով Մեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Եթե ձեռքիդ վրա ունես այս նշանը, ուրեմն թաքնված տաղանդ ունեսԿոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը Ադրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թե իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ Ով ում դեմ կխաղա փլեյ-օֆֆում. ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչի նախնական զույգերը Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ Կանադայում հրշեջ ծառայության ինքնաթիռ է կnրծանվել. կան զnhեր ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, աստիճանաբար նույնքան կբարձրանա Շիրակում «Mitsubishi»-ն ընկել է ձորակը, մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԿանադայում կործանվել է հրշեջներ տեղափոխող ինքնաթիռ. CBC Բժշկական կենտրոնի սառնարանում 5 մարդկային գլnւխ է հայտնաբերվել Նորայր Նիկոյանի առաջին հրապարակումը քույրիկի ողբերգական մшհից հետո Իսրայելը «ցանկանում է» պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղաuպանությունը Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան «Ազոտ» քիմիական գործարանը՝ ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումները (թարմացվող) ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Պատմական հաղթանակ Գերմանիայի նկատմամբ և համազգային տոն․ Էկվադորի նախագահը ոչ աշխատանքային օր է հայտարարել Հայաստանում նկատվում է թմրամիջngների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ. խնդիրն առավել մտահոգիչ է անչափահասների դեպքումՊաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը13-ամյա աղջիկը կասկածվում է ծնողների սպանության մեջԿարակասի միջազգային օդանավակայանի թռիչքուղիներից մեկը փակ կլինի մինչև հուլիսի 2-ը Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի․ փրկարարները շարունակում են որոնել ողջ մնացածներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը Կասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան Սպիտակ տունը հայտարարել է՝ ԱՄՆ-ն այլևս փախստականներ չի ընդունի Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանԴանակով զինված տղամարդը հարձակվել է հիվանդանոցի աշխատակիցների և հիվանդների վրա. չորս վիրավոր կա