Գիշերը դռան փականը կոտրել եւ անասնագոմից գողացել են 1 գլուխ եղջերավոր անասուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մարտի 26-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ իր անասնագոմից 1 գլուխ եղջերավոր անասուն են գողացել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ոստիկանության Կումայրիի և Ախուրյանի բաժինների ՔՀԲ ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, մարտի 28-ին, ժամը 10.30-ին, Գյումրիի Անտառավան փողոցից բերման են ենթարկել 26 և 44 տարեկան երկու քաղաքացիների, որոնք խոստովանել են, որ մարտի 26-ի գիշերը, դռան փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով, Շիրակ գյուղի բնակչի անասնագոմից գողացել են 1 գլուխ եղջերավոր անասուն, որը հաջորդ օրը տեղափոխել են Արմավիրի մարզ և վաճառել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



