ԱԺ-ի դիմաց Mercedes-ը բախվել է ՃՈ-ի ավտոմեքենային, վերջինս էլ՝ աղբատար բեռնատարին. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում այսօր՝ ժամը 11։30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով կա վիրավոր։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի տեսուչի Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային։
Բախման հետեւանքով ոստիկանական ավտոմեքենան էլ առաջ է ընթացել եւ բախվել աղբատար ավտոմեքենային եւ աղբարկղին։ Վթարի հետեւանքով ճանապարհային ոստիկանության տեսուչը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



