Հրդեհ Արտաշավան գյուղում. այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը և 200 հակ անասնակեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մարտի 26-ին, ժամը 10:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում այրվում է անասնագոմի տանիք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:51-ին, մարվել՝ 12:50-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 200 քմ և 200 հակ անասնակեր:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



