Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ցուլերին այսօր հաջողվում է լեզու գտնել մարդկանց․ մարտի 26-ի աստղագուշակը

ԼԱՅՖ

Past.am

Խոյ: Կենսական ներուժը շատ բարձր է, դուք լի եք էներգիայով և նոր ուժերով, դրա համար էլ հաջողության եք հասնում ամենաբարդ իրավիճակներում: Այսօր հնարավորություն կընձեռվի կյանքի կոչել նախկինում կազմած ծրագրերը: Ձեր համարձակ գաղափարներն աջակցություն կստանան, ամենատարբեր ստեղծագործական փորձարարությունները հաջող են ստացվում: Դուք շատ լավ տեսք ունեք և քիչ հաճոյախոսություններ չեք լսում ձեր հասցեին: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, լավ են անցնում ռոմանտիկ ժամադրությունները: Սպորտով զբաղվելը ձեր օգտին է, ակտիվ հանգիստը բարձրացնում է տրամադրությունը և օգնում մոռանալ խնդիրների մասին:

 

Ցուլ: Հաջող օր է, ստացվում է ընդհանուր լեզու գտնել այն մարդկանց հետ, ում հետ նախկինում դժվարությամբ էիք շփվում: Օրը համար է ինչպես գործնական, այնպես էլ անձնական խնդիրների լուծման համար: Դուք ճիշտ եք գնահատում ստեղծված իրավիճակը և ճիշտ որոշումներ եք կայացնում: Հնարավոր են դրամական մուտքեր, նվերներ և հաջող գնումներ: Օրը հարմար է կարճ ուղևորությունների, էքսկուրսիաների և անհայտ վայրեր այցելությունների համար: Այն ցուլերը, որոնք կնախընտրեն տանը մնալ, կարող են վերաձևավորել իրենց բնակարանը: Երեկոն ցանկալի է նվիրել հանգստին. հետաքրքիր գիրքը, լավ ֆիլմն ու երաժշտությունը կբարձրացնեն տրամադրությունը: 

 

Երկվորյակներ: Ծարավ եք նոր տպավորությունների, և սովորականի պես չեք ձեզ պահում, ինչով էլ զարմացնում եք շրջապատին: Հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությանն այսօր հեշտությամբ կարժանանաք: Նրանք կնկատեն ոչ միայն ձեր անթերի արտաքին տեսքը, այլև տաղանդները: Բարենպաստ օր է գնումներ անելու և գործարքներ կնքելու համար: Ինքնազգացողությունն օրվա սկզբում լավ կլինի, բայց երկրորդ կեսին հնարավոր է` ձեզ վատ զգաք: Դուք խելամիտ կվարվեք, եթե նվազեցնեք ձեր ծանրաբեռնվածությունը, հատկապես այն գործերը, որոնք ֆիզիկական ջանք են պահանջում:

 

Խեցգետին: Այսօր արժե կենտրոնանալ աշխատանքի վրա, քանի որ օրը խոստանում է մասնագիտական հաջողություններ, հնարավոր է նաև ինքնադրսևորում ծառայության ոլորտում: Ձեզ համար դժվար չի լինի գտնել դաշնակիցների, ընդ որում` նրանց մեծամասնությունը պատրաստ է աշխատել գաղափարի համար և առանձնապես հետաքրքրված չէ նյութական վարձատրությամբ: Օրը հարմար է իրավաբանական հարցեր լուծելու համար, կարելի է ստորագրել կարևոր փաստաթղթեր: Ցավոք, հարաբերությունները մտերիմների հետ դասավորվում են ոչ այնքան բարենպաստ: Ձեր տրամադրությունը փոփոխական է, ինչը դժվարացնում է շրջապատի հետ փոխըմբռնումը: 

 

Առյուծ: Ինչքան էլ որ ձեր կայացրած որոշումները շրջապատի համար տարօրինակ լինեն, դրանց ճշմարտացիությանը պետք չէ կասկածել: Ինտուիցիան հուշում է, թե ինչպես պետք է գործել։ Դուք չեք գերագնահատում ձեր ուժերը և հանձն չեք առնում այնպիսի գործեր, որոնք չեք կարող գլուխ բերել: Տնային գործերը ձանձրալի և հոգնեցուցիչ չեն թվում, բացի այդ՝ մտերիմները հաճույքով օգնում են ձեզ: Ցանկալի է տան համար որոշ իրեր գնել, օրինակ՝ կենցաղային տեխնիկա, դեկորատիվ էլեմենտներ: Զգույշ եղեք օծանելիքներից և դիմահարդարման նյութերից, ալերգիկ ռեակցիաների հավանականությունը շատ մեծ է:

 

Կույս։ Սա այն օրերից է, երբ ձեր մեջ, չգիտես որտեղից, գլուխ է բարձրացնում ձեզ ոչ բնորոշ եսասիրությունը, իսկ դրա դրսևորումներն էլ համընդհանուր դժգոհություն են առաջացնում շրջապատի մոտ: Սակայն քննադատությունը ձեզ այնքան էլ չի անհանգստացնում, դուք հստակ տեսնում եք ձեր նպատակը, և ոչ ոք չի կարող ձեզ շեղել ընտրած ուղուց: Անգամ տհաճ միջադեպերը, որոնցից, ցավոք, հնարավոր չի լինի խուսափել, լուրջ խնդիրներ չեն առաջացնում, դուք մեկը մյուսի ետևից հաղթահարում եք բոլոր արգելքները: 

 

Կշեռք։ Օրն անհանգիստ է ու բարդ, լի մանր իրադարձություններով և աննշան միջադեպերով, որոնք ձեզ խանգարում են կենտրոնանալ կարևոր գործերի վրա: Ցանկալի չէ ստորագրել կարևոր փաստաթղթեր, որոնք առնչվում են անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների հետ: Օրվա էմոցիոնալ ֆոնն անկայուն է, դուք հետզհետե կորցնում եք հավասարակշռությունը: Ստիպված եք լինելու հետաձգել նախապես ծրագրվածը, ինչը ձեզ տխրեցնում է: Աճում են ծախսերը, ընդ որում՝ ոչ արդարացված: 

 

Կարիճ։ Օրը խոստանում է հաճելի հանդիպումներ: Հին ընկերոջ հետ սրտաբուխ զրույցները կօգնեն ձեզ մի շարք իրադարձություններ տեսնել այլ հարթության մեջ, ընդունել ճիշտ որոշումներ կամ էլ ելք գտնել բարդ իրավիճակում: Մասնագիտական խնդիրները հեշտությամբ եք լուծում և արագ հաջողության հասնում: Հնարավոր են ձեռնտու գործարքներ: Օրը հարմար չէ ուղևորությունների համար, քանի որ ճանապարհին դուք հոգնում եք, իսկ ահա տանն անցկացրած ժամանակը լավ է անդրադառնում ձեր տրամադրության և ինքնազգացողության վրա:

 

Աղեղնավոր։ Շատ բարդ է օրվա առաջին կեսը: Դա այն ժամանակահատվածն է, երբ շրջապատը ձեր հանդեպ տրամադրված է թշնամաբար, դուք ստիպված եք պաշտպանության անցնել, ինչը ձեզ համար չափազանց ձանձրալի և հոգնեցուցիչ է և լավագույն ձևով չի անդրադառնում տրամադրության վրա: Օրվա ընթացքում ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծել: Երեկոյան դրական միտումները թափ կհավաքեն, և դուք կկարողանաք հաճելի ժամանակ անցկացնել մտերիմների և ընկերների հետ: Ռոմանտիկ ժամադրություն ավելի լավ է չնշանակել, դժվար կլինի համապատասխան ձևով տրամադրվել: 

 

Այծեղջյուր։ Այս օրը դեռ երկար կմնա ձեր հիշողության մեջ, քանի որ օրվա ընթացքում կդիմեք արտասովոր քայլերի, կխախտեք ավանդույթները, կզարմացնեք շրջապատին ձեր եզրակացությունների յուրօրինակությամբ և միևնույն ժամանակ՝ ճշգրտությամբ: Կարևոր տեղեկություններ կստանաք, որոնք ձեզ հետագայում պետք կգան: Օրը հաջող է դասավորվում նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր զբաղվում են ճշգրիտ և բնական գիտություններով, ինչպես նաև՝ բիզնեսմենների, հասարակական-քաղաքական գործիչների համար: 

 

Ջրհոս։ Օրն ավելի շատ անակնկալներ կբերի, քան դուք կցանկանայիք: Ստիպված եք պլանները փոխել ընթացքում, վերանայել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նշանի մի շարք ներկայացուցիչներ հարկադրված են հրաժարվել արդեն շատ մոտ թվացող նպատակներից, քանի որ ճանապարհին հանկարծ անհաղթահարելի խոչընդոտներ են հանդիպում: Մտահոգվելու տեղիք են տալիս ֆինանսական գործերը․ կարծես թե դուք ծախսել եք ավելին, քան պետք էր, և հենց դրա համար էլ այժմ ստիպված եք լինելու խնայել: Հնարավոր են լուրեր հեռվից, չի բացառվում, որ ձեզ գումար պետք գա՝ չծրագրված ուղևորության մեկնելու համար:

 

Ձկներ։ Օրն անցնում է հանգիստ, առանց ցնցումների: Մասնագիտական հացերում ծագում են աննշան խնդիրներ, որոնք դուք արագ կարգավորում եք: Ճիշտ ժամանակին ընդունած խելամիտ որոշումը կարող է ձեզ օգնել խուսափել բարդություններից, ինչպես նաև ամրապնդել պրոֆեսիոնալ դիրքերը, նվաճել ղեկավարության վստահությունն ու համակրանքը: Համառություն դրսևորեք և շատ շուտով դուք բավական գայթակղիչ և խոստումնալից առաջարկ կստանաք: Տարաձայնություններ չեն ծագի մտերիմների հետ, այսօր կարող են լուծվել բազմաթիվ խրթին հարցեր: Ռոմանտիկ հարաբերություններում ողջունվում են նախաձեռնողականությունն ու հնարամտությունը:

 

ԱՄՆ-ը պատժամիջnցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և կազմակերպության իրավաբաններից մեկի նկատմամբ. Ռուբիո Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննության օրերն ու ժամերը 20-ամյա տղան թոշակառուներից 25 միլիոն դրամի կարգի գումար է գողացելՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Պարզվել է Նոր Հաճնում վերամբարձ կռունկի հետևանքով տուժածների ինքնությունըԿինը 11-րդ հարկից ցատկել է հրշեջի գիրկը. ՏԵՍԱՆՅՈՒԹԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Գիշերվա ընթացքում ՌԴ-ն և Ուկրաինան փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Կիևը խոստացել է, որ նավերի վրա հարձակումները չեն կրկնվի. Իրանի դեսպան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԻսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում Ընդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԱմերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյանքից ԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցինԿոտայքի մարզում 23-ամյա վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մшհացել է Արարատի մարզում 18-ամյա աղջկան փախցրած 30-ամյա տղան ձերբակшլվել է (տեսանյութ) Ես դադարեցրել եմ Կանադայի դեմ ուղղված 50 տոկոս մաքսատուրքերը. Թրամփ Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Իրանը դիտարկում է Եվրոպայում ամերիկյան ռшզմական օբյեկտներին hարվածներ հասցնելու հնարավորությունը. FT Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանՀայաստանում վարորդական իրավունք ստանալու համար միայն քննություն հանձնելը այլևս բավարար չի լինի Արաբական Միացյալ Էմիրությունները դադարեցրել են Իրանի հետ բոլոր առևտրային և ֆինանսական գործառնությունները ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև զորավարժությունների ժամկետը կրճատվել է Վաշինգտոնի խնդրանքով Գիշերվա ընթացքում ՌԴ-ն և Ուկրաինան փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Նավթի գներն աճել են Թոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր ԿամենդատյանՆստած ենք, բայց ծնկաչոք չենք. Դավիթ Բաբայանի ուղերձը` ադրբեջանական բանտից (ձայնագրություն) Այսօր Հայաստանը կարիք ունի hետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի, առաջ գնալու նոր պատմական փաստաթղթի. Վահե Հովհաննիսյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին 15-ամյա դպրոցականը հրդեհել է սեփական տունը՝ ծնողներին սպանելու համարԱՄՆ-ն կարծում է, որ Օմանը չափազանց շատ զիջումների է գնացել Իրանի հետ բանակցություններում. AP Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանՆախկինում դատшպարտված 266 անձ բաժին է ներկայացվել (տեսանյութ) Արշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» ՉԼ․ «Ֆեներբախչե»-ն ու «Լիոն»-ը չպարզեցին հաղթողին․ այլ արդյունքներ ՌԴ-ն Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների մասին հաշվետվություն և ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ պլան. Ռոսսելխոզնադզոր Լույս չի լինելու Սրանց համար օրենք, իրավունք, Սահմանադրություն հասկացողություն գոյություն չունի․ կարևորը՝ Բաքվի համար կոմֆորտ ապահովեն․ Տիգրան Աբրահամյան Վթար է. մինչև երեկո ջուր չի լինելու Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Մահացել է «Աննա Կարենինա»-ի դերասանուհի Ֆիլիդա ԼոունԻսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանՄեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ. Մուսիալան խաղադաշտում կրկին կորցրել է գիտակցությունը Մոսկվան հույս ունի Բաքվի հետ երկխոսություն ծավալել Ռուսաստանի դեմ ուղղված ոչ բարեկամական թեզերի շուրջ․ Զախարովա Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին