Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այնտեղ էլ Հայաստանի նման է՝ ամեն ինչ կենտրոնացած է մի քանի հոգու ձեռքում. Անդրանիկ Հարությունյանը՝ նոր ֆիլմի և ամուսնալուծության մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Երեկվանից համացանցում է հայտնվել Անդրանիկ Հարությունյանի և Մարիամ Ադամյանի ամուսնական լուսանկարը՝ հարսի ու փեսայի կարգավիճակում: Թեև մի պահ մարդիկ տարակուսանքիի մեջ հայտնվեցին՝ մտածելով, որ Անդոն ամուսնալուծվել ու նորից է ամուսնացել, սակայն հետագայում ամեն ինչ իր տեղն ընկավ. սա կադր էր Կարեն Բաբաջանյանի նոր՝ «Արամմա» ֆիլմից, որտեղ հերոսներից մեկին մարմնավորում է հենց Անդրանիկ Հարությունյանը: Դերասանը, սակայն, նորափեսայի կարգավիճակում չէ: «Ֆիլմում իրականում իմ կերպարը չի ամուսնանում Մարիամ Ադամյանի կերպարի հետ, պարզապես նկարահանման ընթացքում որոշեցինք այդպիսի ֆոտո անել ու համացանցում տեղադրել: Շատ հետաքրքիր է, որ բլոգերներն անմիջապես ամուսնալուծեցին ինձ ու Մերիին և ամուսնացրեցին ինձ ու Մարիամին: Բայց չեմ ամուսնալուծվել, կյանքը թանկ է, չեմ ուզում Մերիի ձեռքով «զոհվել»: Ինձ համար խաղաղ ապրում եմ (ծիծաղում է)… Հումորով եմ վերաբերում նման բարի կատակներին: Կինս էլ իմ կեսն է ու միանշանակ հասկանում է հումորը»,-Aysor.am-ի հետ զրույցում պարզաբանեց Ա. Հարությունյանը:

Ֆիլմում Անդոյի կերպարի անունը Հանդո է, ով տուրիստական կազմակերպության 7-օրյա տուրի միջոցով մեկնում և ընկնում է հին մի ցեղախմբի մոտ: Ի դեպ, այստեղի մեկ օրն այնտեղ մեկ տարի է. «Երբ ֆիլմը սկսվում է, ես այդ հին ցեղի մոտ եմ լինում ու սկզբում չի նկատվում, որ իրենցից չեմ: Բայց երբ գալիս է գլխավոր դերակատարը՝ Արամման, ում մարմնավորում է Գոռ Հակոբյանը, այս երկուսը սկսում են հայերենով շփվել: Պարզվում է՝ երկուսն էլ Երևանից են եկել: 6 օր անց տպավորություն է՝ 6 տարի է անցել, իմ հերոսն էլ արդեն ամուսնացել է, երեխաներ ունի… 7-րդ օրը Հանդոն վերադառնում ու սպասում է, որ դիմավորի ծանոթ-ընկերոջը: Շատ չեմ ուզում բացել փակագծերը, բայց հետաքրքիր ֆիլմ է, հավատացեք ու եկեք նայելու դեկտեմբերի 24-ից»:

Մեր զրուցակիցը մանրամասնեց նաև, որ իր հերոսը համակերպվել է վայրի ցեղերի հետ ապրելու կյանքին, այնտեղ տարբեր բիզնեսներ է ձեռնարկել, բայց չի կարողացել դրանք պահել. «Այնտեղ էլ Հայաստանի նման մի տեղ է՝ ամեն ինչ կենտրոնացած է մի քանի հոգու ձեռքերում: Հանդոն փորձել է միշտ ինչ-որ բիզնես դնել այնտեղ, բայց ինչ-որ մեկն անընդհատ խանգարել է նրան»:

Մեր այն հարցին, թե արդյոք իրական կյանքում Անդրանիկ Հարությունյանը մտածել է երբևէ բիզնես գործունեության մասին, թե այսօրվա պահանջված դերասանների շարքին դասվելու հանգամանքն օգնում, ոչ թե սպառնում է նրա գրպանին՝ ժպտալով պատասխանեց. «Ոչ, ես իմ մասնագիտությունն այնքան շատ եմ սիրում, որ չեմ ուզում բիզնես դնել: Բայց որ այսպես շարունակվի ու մի օր գործերս սկսի վատ գնալ, քիչ փող աշխատեմ, անպայման այդ ուղղությամբ կմտածեմ: Ուղղակի հուսով եմ, որ այդ ժամանակ իմ անձը չեն անտեսի ու տեսնելով, թե ով է բիզնես դրել՝ հարկայինից չեն նեղացնի: Բայց երբ այնքան շատ փող ունենամ, որ չիմանամ որտեղ ծախսել, կգնամ Վեգաս… Չմտածեք, թե «խաղացող» եմ, ուղղակի շատ հաճելի ու հետաքրքիր է այնտեղ»:

Վերադառնալով ֆիլմին՝ նշենք, որ Անդոյից, Գոռից և Մարիամից զատ նկարահանվել են նաև Աննա Մանուչարյանը, Ժաննա Բուտուլյանը, Կարեն Մովսիսյանը… Ինչ վերաբերում է այն հարցին, թե ի՞նչ լեզվով են շփվելու միմյանց հետ ֆիլմի ընթացքում դերասանները և արդյոք այն հասկանալի կլինի հանդիսատեսին, դերասանը պատասխանեց. «Մեր լեզուն շատ նման է հայերենին: Օրինակ, բարի գիշերի փոխարեն ասում ենք «բարի գիշա»: Եթե Շամանից պետք է խոսելու թույլտվություն խնդրեմ, ասում եմ. «Հանդո կառա՞ հոսա»… Իհարկե, հասկանալի կլինի ու շատ «խնդալու» լեզու է: Ասեմ, որ դերասանական պահով մի շատ հետաքրքիր անակնկալ է սպասվում, որի ականատեսը ես եղա երեկ»…

Թե ինչո՞վ կառանձնանա կատակերգական ֆիլմերի այս հարուստ շուկայում «Արամման», մեր զրուցակիցը վստահեցրեց. «Նախ, սա ասելիք ունեցող, հասցեատեր ունեցող ֆիլմ է: Նաև, մեկանգամյա ֆիլմ չէ, ցանկություն է առաջանալու նայել երկրորդ, երրորդ անգամ, քանի որ ամեն նայելուց մի նոր հարց է ծագելու»:

Ի դեպ, ինչպես ժամանակին Հայկոն ու Մկոն, այնպես էլ այսօր Անդոն ու Ռաֆոն անբաժանելի են ու զարմանալի է, որ այս անգամ ընկեր-գործընկերները միասին չեն հանդես գալիս: «Մեր մեջ բացարձակ կոնֆլիկտ չկա, ուղղակի այժմ երկուսս էլ զբաղված ենք տարբեր նախագծերում: Բայց թատրոնում միասին ենք աշխատում: Վստահ եմ` շուտով կլինի մի նոր բան, որտեղ միասին հանդես կգանք… Բայց դե գիտեք, մենք այն ժամանակ էլ իրար հետ չէինք, ես Մերիի հետ էի, Ռաֆոն՝ առանձին»,-մեր զրույցը հումորով եզրափակեց Անդրանիկ Հարությունյանը:

 

Նելլի Մարգարյան

 

Լատվիան կանաչ թեյի խմբաքանակ է արգելափակել Հայաստանից Զելենսկին չի ուզում ավարտել պատերшզմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել բռնություններ իրականացնող ցուցարարներին Աննախադեպ կլինի և տագնապ կառաջացնի եվրոպայում. Պուտինն առջարկով դիմել է Թրամփին Ռուբիո. Քննարկվում է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպման հնարավորությունը ԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էՍերիա Ա․ «Լացիո»-ն Թուրինում խոշոր հաշվով հաղթել է «Յուվենտուս»-ին Պետական ​​դավաճանության կասկածանքով 22-ամյա մի կին է ձերբակալվելԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըՄիջին նորոգման աշխատանքներ են կատարվել Արմավիր քաղաքից դեպի զորամաս տանող ճանապարհին։ Հորոսկոպի 3 նշան, ովքեր կհարստանան աշնան վերջինԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը Ուզում եք կրկի՞ն փորձել ձեր բախտը, զգույշ եղեք․ Արաղչին՝ ԱՄՆ-ին «Զելենսկուն միևնույն է». Թրամփը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Երևանում ընդունվել է բնության պահպանության մասին հռչակագիր Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Աբբաս Արաղչի Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայությունը թույլ չի տալիս, որ բենզինի գները բարձրանան․ Վենս Մեհրդադ Աքլաղի Քեթաբչին նշանակվել է Իրանի նոր պաշտպանության նախարար Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Հռոմի պապը հայտարարել է, որ վիրահատությունից հետո վերադառնում է լիարժեք գործունեության Թուրքիան հերքել է Ադրբեջանում հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքները․ հրապարակումը հեռացվել է Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է համարել ողջ աշխարհի համար Աշունը՝ հանրապետությունում. ինչ եղանակ սպասել առաջիկայում Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»BFMTV․ Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Փարիզում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ Ռուբիո․ Ուկրաինան առայժմ հասանելիություն չունի Starshield ռազմական համակարգին Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Լիմոժի 143-տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի զանգակատունը փլուզվել է Սաուդյան Արաբիայում AH-6i ուղղաթիռ է կործանվել Լարսը բաց է Սարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր Երևանում «Opel»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ