ԵՄ պատվիրակությունը քաղաքացիական հասարակության և ՀՀ իշխանությունների միջև երկխոսության կոչ է անում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ տեղի ունեցած հավաքի ժամանակ գրանցված միջադեպի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ: ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցը շեշտել է, որ իրենք ուշադրությամբ հետևել են ցուցարարների և ոստիկանության միջև գ րանցված միջադեպերին, որոնք տեղի էին ունեցել էլեկտրաէներգիայի թանցկացման դեմ դժգոհության համատեքստում:
Պատվիրակությունը մտահոգված է ցուցարարների և լրագրողների նկատմամբ կիրառված ուժային գործողություննեով: «Կարևոր է ապահովել նշված դեպքերի անկողմնակալ հետաքննությունը և անմիջապես ազատ արձակել բոլոր բերման ենթարկված խաղաղ ցուցարարներին: Իշխանությունների և քաղաքացիական հասարակության միջև անկեղծ երկխոսությունը միակ ճանապարհն է տնտեսական բարդ որոշումների ընդունման ժամանակ»,- նշել է Դիրկ Լորենցը:
Ավելի վաղ «Արմենպրես»-ը հաղորդել էր, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի տեղեկացմամբ, հունիսի 23-ին տեղի ունեցած հավաքի հետևանքով բերման ենթարկված բոլոր ցուցարարներն ազատ են արձակվել:



