Նյու Յորքում գրեթե հարյուր ոստիկան է վարակվել կորոնավիրուսով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նյու Յորքում գրեթե հարյուր ոստիկան վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին մամուլի ասուլիսին հայտնել է Նյու Յորքի ոստիկանապետ Դերմոտ Շին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ըստ նրա` 98 վարակվածներից 95-ը բուժվում են տնային պայմաններում:
Այժմ քաղաքային ոստիկանությունը, բացի սովորական պարտականությունները կատարելուց, նաեւ հետեւում է, որպեսզի փողոցներում մարդկանց կուտակումներ չլինեն` վիրուսի տարածումը կանխելու համար:
Ընդհանուր առմամբ, Նյու Յորքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 9045 դեպք, մահացել է 63 մարդ: Քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի խոսքով` քաղաքում վարակվածների թիվն ԱՄՆ-ում գրանցված բոլոր դեպքերի գրեթե մեկ երրորդն է կազմում:
ԱՄՆ-ն կորոնավիրուսով վարակվածների թվով երրորդ (ավելի քան 33 հազար) տեղում է աշխարհում` Չինաստանից (ավելի քան 81 հազար) եւ Իտալիայից (ավելի քան 59 հազար) հետո:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



