Երևան, 27.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ջրհոսներ, պետք է այսօր հանգստություն պահպանեք․ մարտի 23-ի աստղագուշակը

ԼԱՅՖ

 

Խոյ։ Ինչ էլ որ այսօր տեղի ունենա, արժե հանգիստ վերաբերվել, քանի որ օրն ընդհանուր առմամբ այնքան սարսափելի չէ, որքան առաջին հայացքից թվում է: Վեճերը կարող են բուռն լինել, սակայն դժվար թե որևէ լուրջ հետևանք ունենան․ կարճատև քննարկումներից հետո շրջապատը համաձայնվում է ձեր առաջ քաշած տեսակետի հետ: Միայն նոր ծանոթություններում պետք է զգուշավորություն հանդես բերել․ դրանցից բոլորը չեն, որ անմեղ ու դրական մղումներով են: Այսօր այդքան ցանկալի չէ գործարքներ կնքելը, հատկապես` խոշոր: Չմտածված գնումների հակվածությունը կհանգեցնի անտեղի ծախսերի:

Ցուլ։ Օրվա ընթացքում աճում է հանրային և քաղաքական կյանքի հանդեպ ձեր հետաքրքրությունը, ուրիշների խնդիրները ձեզ անտարբեր չեն թողնում, և դուք սիրով օգնության ձեռք եք մեկնում դրա կարիքը զգացող մարդկանց: Դուք գործեր շատ ունեք, սակայն հոգնածություն չեք զգում, գործում եք հետևողական և մտածված՝ խուսափելով անիմաստ ունայնությունից: Օրվա երկրորդ կեսն ուժեղ էմոցիաների ժամանակահատվածն է, որոնց պատճառները կարող են բոլորովին աննշան բաներ լինել: Օգտվեք ցանկացած հնարավորությունից` ինքներդ ձեր տրամադրությունը բարձրացնելու համար` լավ ֆիլմ դիտեք կամ գնացեք զբոսանքի:

 

 

Երկվորյակներ։ Օրը դասավորվում է բավական անհարթ, նաև` անսպասելի զարգացումներով, սակայն ձեզ հաջողվում է օգուտ քաղել ցանկացած իրադարձությունից և միջադեպից: Օրը, ինչպես երբեք, հարմար է համատեղ գործունեություն ծավալելու համար: Կարելի է ուղևորության մեկնել․ այն ձեզ բազմաթիվ դրական էմոցիաներ կպարգևի: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի նոր սիրավեպ սկսելու հետ, իսկ իրենց կեսին գտած ներկայացուցիչները կարող են ինչ-որ նոր բան մտցնել իրենց համատեղ կյանքում, այն ավելի վառ դարձնել: Հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ:

Խեցգետին։ Այսօր դուք ձգտում եք առավելագույնս դրական էմոցիաներ ստանալ և ձեզ ոչ մի բանից չեք զրկում: Բարեբախտաբար, այժմ դուք կարող եք ձեզ թույլ տալ ծախսեր, այդ թվում՝ և խոշոր, այնպես որ, լուրջ սպառնալիքներ ընտանեկան բյուջեի համար չեն ծագում: Ձեր հասցեին հնչող շրջապատի քննադատական դիտողություններն ականջի կողքով եք բաց թողնում, չնայած որոշ մտքերի արժեր հետևել: Մի մոռացեք այն խոստումների մասին, որ ժամանակին տվել են մտերիմները, պատասխանատու մոտեցեք ցանկացած ձեռնարկած գործին․ լավատեսության և լրջության համադրությունը ձեզ շատ հմայիչ է դարձնում:

 
 
 
 

Առյուծ։ Հանգիստ և հաճելի օր է, հիանալի հարմար այնպիսի գործերով զբաղվելու համար, որոնց վերջին ժամանակներում հերթ չէր հասնում: Դու ստանում եք նախկինում ձեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք ձեզ, միանշանակ, ուրախացնում են: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, հաճելի ծանոթություններ, այսօր դուք կարողանում եք ձեզ դրսևորել լավագույն կողմերով, և ձեր հմայքն անտարբեր չի թողնում ոչ մեկի: Հաջող օր է գնումների համար․ դուք զուր չեք վատնում փողը, ձեռք եք բերում միայն այն, ինչն իրոք անհրաժեշտ է: Շփվելով ավագ սերնդի ազգականների հետ՝ դուք օգտակար խորհուրդներ կստանաք:

Կույս։ Չարժե այս օրվանից մի ինչ-որ արտառոց բան սպասել․ այն վատ չի դասավորվում, սակայն գլխապտույտ հաջողություններ էլ չի բերում: Երբեմն դուք ձեզ թույլ եք տալիս անտակտ դիտողություններ, սակայն շրջապատը դրանից չի նեղանում, փորձում է հարթել տհաճ պահերը, բարձրացնել ձեր տրամադրությունը: Ցանկալի գնումներ անելով դուք շատ եք գումար վատնում և ձեռք եք բերում բոլորովին անօգուտ, բայց և հրապուրիչ իրեր: Ցանկալի չէ նաև բազմամարդ վայրեր, աշխարհիկ միջոցառումների այցելելը, ավելի լավ է սահմանափակվել մտերիմ ընկերների հետ շփումներով:

Կշեռք։ Օրը կապված կլինի բազմաթիվ նվաճումների հետ։ Ձեր հաջողությունները կարևոր են ոչ միայն ձեզ համար․ շրջապատը նույնպես անտարբեր չէ դրանց հանդեպ: Օրվա երկրորդ կեսը հիանալի ժամանակահատված է երեկույթների համար, որոնց կարելի է հրավիրել ձեզ համար իրոք համակրելի բոլոր մարդկանց: Օրը հարմար է ուղևորությունների և դրանց նախապատրաստվելու համար, կարելի է ավիատոմսեր գնել, հստակեցնել երթուղիները: Այսօր դուք լավ եք զգում մարդկանց, չեք սխալվում ձեր գնահատականներում, այդ իսկ պատճառով էլ այսօր սկսած ծանոթությունները կզարգանան ներդաշնակ:

Կարիճ։ Մի կողմից օրը վատը չէ, մյուս կողմից էլ` այն ոչնչով աչքի չի ընկնում: Ձեզ կհաջողվի կարգավորել գործերը, ավարտին հասցնել նախկինում սկսածները: Կենտրոնանալով պրակտիկ գործունեության վրա՝ դուք անպայման կստանաք այն արդյունքները, որոնց ձգտում էիք, և այստեղ բանը ոչ թե բախտը բերելու կամ հաջողակ լինելու մեջ է, այլ ձեր հետևողականության ու համառության: Հարմար օր է ազդեցիկ մարդկանց հետ շփվելու համար․ դուք նրանց վրա ամենալավ տպավորությունն եք թողնում: Սակայն հիշեք, որ չի կարելի ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին անհապաղ պատասխաններ ստանալ, պետք է զինվեք համբերությամբ:

 
 

Աղեղնավոր։ Հաջող օր է, դուք գերազանց հարթում եք ամեն մի բարդություն, վերջապես հնարավոր է դառնում կիրառություն գտնել ձեր գիտելիքներին: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, այդ թվում՝ և հեռվից եկած մարդկանց հետ: Չի բացառվում արտասահմանցու հետ սիրավեպի սկիզբ: Այսօր արժե անձնական հարաբերություններում նախաձեռնություն դրսևորել, համոզված եղեք` այն բարեհաճ կընդունվի: Օրը հարմար է ուսման և դասավանդման համար, դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, որոնց շրջապատը հաճույքով հետևում է: Այսօր կարելի է նաև փաստաթղթերի ձևակերպմամբ զբաղվել:

Այծեղջյուր։ Եթե ցանկանում եք որևէ բան փոխել ձեր կյանքում, ապա անհապաղ գործի անցեք․ օրը չափազանց հարմար է դրա համար: Կարելի է մի ինչ-որ փոքր բանից սկսել, կարելի է և ավելի զգալի բանի ետևից գնալ, միևնույն է, աստղերն այսօր ձեր կողմն են: Մի շտապեք կիսվել ձեր պլաններով, անցանկալի խորհուրդները կարող են ձեզ շեղել ուղուց; Բարենպաստ օր է գնումների համար․ գումարը մտածված եք ծախսում, իսկ իրեր ձեռք եք բերում միայն ըստ անհրաժեշտության: Հնարավոր է հին պարտքերի վերադարձ, արժեքավոր նվերների ստացում, այդ թվում` այնպիսի մարդկանցից, ում դուք վաղուց չէիք տեսել:

 

Ջրհոս։ Ինչ էլ որ տեղի ունենա օրվա առաջին կեսին, դուք պետք է հանգստություն պահպանեք: Օրն այնքան բարդ չէ, որքան ձեզ թվում է, տեղեկությունը, որ դուք կստանաք օրվա երկրորդ կեսին, շատ բան կհստակեցնի: Հնարավոր է հանդիպում մի մարդու հետ, ով ժամանակին ձեզ համար շատ թանկ էր: Օրը հարմար է փոքր ուղևորությունների, զբոսանքների, էքսկուրսիաների համար: Եթե ուղևորվում եք հեռավոր ճանապարհորդության, ապա պատրաստվեք դրան առանց շտապողականության․ վտանգ կա, որ ինչ-որ բան կարող եք մոռանալ: Երեկոն հարմար է ավագ ազգականների հետ շփումների, ընտանեկան միջոցառումների համար:

Ձկներ։ Բարենպաստ օր է շփումների համար: Այն բավական հարմար է հրապարակային ելույթների, ինչպես նաև աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Ձեզ հաջողվում է ձեր հանդեպ ուշադրություն հրավիրել, գտնել նոր երկրպագուներ: Հմուտ և ճիշտ ժամանակին արված գործողությունների շնորհիվ դուք կարողանում եք իրականացնել ձեր ամենապատվախնդիր պլանները: Օրվա երկրորդ կեսն այն ժամանակահատվածն է, երբ ձեր նախազգացումը հատկապես շատ սուր է: Ձեր գլխում հիանալի գաղափարներ են ծնվում, վաղեմի խնդիրների լուծման օրիգինալ ձևեր են գտնվում:

Ես ավարտեցի կարիերաս, քանի որ չէի ցանկանում հասնել այն կետին, երբ ֆիզիկական խնդիրների պատճառով ինձ վատ կզգայի․ Տոնի Կրոս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Քարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դարձել է միակողմանի Նվազագույն գնահատականով՝ ամերիկյան կողմը 600-800 զոհ ունի. Իրանի զինված ուժեր Միջնորդ երկրներն Իրանից ազդանշաններ են փոխանցում. նեղուցներով էներգիա է հոսում. Մարկո Ռուբիո Հայհիդրոմետի տնօրենը գրում է «Ասում են՝ եթե հայրենասեր եք, ձեր երեխաները ինչու Հայաստանում չեն ծնվել»․ Սիրուշոն կիսվել է իր տեսակետով Հայաստանում տարեցների և երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվեն Ամբողջ օրը չեն դադարել «Հեզբոլլահի» և իրանական հրթիռային հարվածներն Իսրայելի ուղղությամբ. ՑԱԽԱԼ «Արևմտյան Ադրբեջան» թեզի գաղափարը Ալիեւին տվել է Փաշինյանը. Իսագուլյան Բացահայտվել են բեռնատարներից կատարված գողությունները․ երկու եղբայրները ձերբակալվել են Հայաստան-ԵՄ՝ պատմության մեջ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-5-ը Երևանում. ԵԽ նախագահ Ոչ ոք չի կարող Իրանին և իրանցիներին վերջնագիր ներկայացնել․ Ղալիբաֆ Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին ՖԻՖԱ-ն նախատեսում է մի շարք փոփոխություններ կատարել աշխարհի 2026 թվականի առաջնության կանոններում Վլադիմիր Պուտինի ուղերձները և ռուս ժողովրդի աջակցությունը մեզ ոգեշնչում են այս պшտերազմում․ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթող է դարձել «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարում Պահեստազորայինների վնաuվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքի զորակոչված անձը ձերբակալվել է․ ՔԿ Խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 20 հասցեներում. 10 անձ ձերբակալվել է Զգոն եղեք․ Մարտի 27-28-ը Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում և Տավուշում կանխատեսվում է առատ տեղումներ և գետերի ջրի ելքերի մեծացում Առողջության ապահովագրությամբ և օֆերտայի սկզբունքով պացիենտներին ամբողջովին անվճար տրամադրում է 12 անուն հակացնցումային դեղ. ԱՆ Անկարողությունից ծնված սխալը հաճախ ավելի վտանգավոր է, քան ինքնին հանցագործությունը. Թաթոյան Դանակահարվածները վարժական հավաքի մասնակիցներ են, կա ձերբակալված. մանրամասներ Ջուր հավաքեք. ջուր չի լինելու TOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBankԻրանը որպես նվեր թույլ է տվել 10 նավթատար լցանավերի անցնել Հորմուզի նեղուցով. Թրամփ Կապահովվի անհատական և հրապարակային ծանուցումների պատշաճ իրականացում. կներդրվի «hartak.am» համակարգը Դանակահարություն. 3 զինծառայող հոսպիտալացվել է Արագածոտնի մարզում բախվել են «Opel»-ն ու «Ford Transit»-ը Իրանն է խնդրում գործարք կնքել, ոչ թե մենք․ Թրամփ ԱՄՆ-ն Պակիստանի միջոցով Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած առաջարկ, որը կարող է հիմք հանդիսանալ խաղաղության համաձայնագրի համար․ Ուիթքոֆ Սպասվում են կարևոր հանդիպումներ․ Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա Ճապոնիայի ափերի մոտ 5.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին․ ՊՀԽ գլխավոր քարտուղար Մեկնարկել է Հայաստան-Բելառուս ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքը Դեղերի մաֆիա․ ինչու՞ են Հայաստանում երեք անգամ թանկ դեղերը Վրաստանի համեմատ․ Հրայր ԿամենդատյանԼրագրողը հայտարարել է, որ Կիլիան Մբապեն ստել է՝ ասելով, թե իսպանական ակումբի բժիշկներն իր վնասվածքը բուժելիս սխալ թույլ չեն տվել Գորիսեցի փոքրիկի և Նարեկ Կարապետյանի գրկախառնությունըԻրանը միջնորդների միջոցով ուղարկել է ԱՄՆ-ի առաջարկած 15 կետերի պատասխանը Խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 20 հասցեներում․ հայտնաբերվել է թմրանյութերի արտադրամաս, զենք-զինամթերք. կան ձերբակալվածներ. ոստիկանություն (տեսանյութ) Մարտի 26-ին և 27-ին imID համակարգը կլինի հասանելի․ ՊԵԿ ԱՄՆ Կոնգրեսը ցանկանում է արգելել սպորտային և քաղաքական խաղադրույքները. Axios Ա Սերիա․ Ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները Հարատև հայկական պետությունը ապահովում է մեր՝ հայերիս, շահերը․ Ավետիք Չալաբյան Իսրայելը օկnւպացնում է Լիբանանը․ Էրդողան Օրենք -ի հակառակ կողմը. Ատոմ Մխիթարյան«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ–ինՉեղարկված չվերթների փոխհատուցման կարգը դեռ մշակման փուլում է. ԱԳՆ Քաղաքապետարանն անդրադարձել է «Կանազ» մշակույթի տան հրդեհին Ադրբեջանցի է պայթել ականի վրա Ակնայում