Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կանչել են ինչ-որ մի տեղ խոսալու, մի քանի հոգով ծեծել են». մանրամասներ՝ Գորիսի քաղաքապետի հետ կապվող դեպքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

irakanum.am-ը գրում է․

 

 

 

Գորիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Առուշ Առուշանյանի եւ նրա տեղակալ Մենուա Հովսեփյանի մասնակցությամբ տեղի ունեցած աղմկոտ միջադեպից Irakanum.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:

 

Հիշեցնենք, որ մի քանի օր է ինչ մամուլը գրում է, որ քաղաքապետը եւ նրա տեղակալը առեւանգել են Գուրեն Հ. Անունով քաղաքացուն եւ պարտադրել 33 միլիոն դրամ տալ իրենց: Գուրեն Հ.-ի պաշտպան Լուսինե Զեյնալյանը Irakanum.am-ին որոշ տեղեկություններ է փոխանցել:

 

Մասնավորապես, Գուրգեն Հ.-ն 2015 թվականից աշխատել է Գորիսի քաղաքապետին պատկանող մթերային խանութներից մեկում: Հինգ տարի աշխատելով ըստ պաշտպանի 2020 թվականին ինչ-որ վերահաշվարկ է կատարվել եւ Գուրգեն Հ.-ից պահանջել են նշյալ գումարը: «Սկզբնական շրջանում ամեն ինչ նորմալ է ընթացել, սակայն հետո կենցաղային խնդիրներ են առաջացել: Հաշվարկ են կատարել եւ 33 միլիոն դրամի պահանջ է ներկայացվել տուժողին, թե չէ ձեռքից կխլեն որշակի գույք»,- ասաց փաստաբանը:

 

Երիատասարդը չի կարողացել վճարել նշյալ գումարը, ինչից հետո ըստ պաշտպանի նրա նկատմամաբ բռնություններ են կիրառվել եւ խլել են որոշակի գույք: «Այդ երիտասարդը սոցալապես անապահով է: Քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանն այլ անձանց հետ, որոնց ինքնությունը դեռ հայտնի չէ նրան ապօրինի ազատությունից զրկել են, ծեծել են եւ ձեռքից խլել են ավտոմեքենայի բանալիները եւ առանց իր համաձայնության մեքենան տարել են իրենց հետ: 

 

Կանչել են ինչ-որ մի տեղ խոսալու, դուռը փակել են եւ մի քանի հոգով պահնաջներ են ներկայացրել, հետո ծեծի ենթարկել: Ծեծի ընթացքում գրպանից ընկել է մեքենայի բանալին, բանալին ձեռքից տարել են»,- ասաց Լուսինե Զեյնալյանը եւ շարունակեց. «Այնուհետ, վերցրել են տան սեփականաշնորհման վկայականը եւ մեզ դեռեւս անհայտ ճանապարհներով սեփականաշնորհում են կատարել, որպեսզի տուժողի տունը բանկ դնեն:

 

Պարզել են, որ հնարավոր չի, քանի որ այլ անձիք էլ են գրանցված եղել: Տեսել են, որ տունը ոչ մի բան չեն կարողանում անել վկայականը հետ են տվել»: Պաշտպանը պնդում է, որ իր վստահորդին եւ նրա ընտանիքի անդամներին հոգեբանական բռնությունների են ենթարկել, ահաբեկել: «Այդ երիտասարդը իմ գրասենյակում նստած վախից չէր կարողանում խոսել: Նա փախել էր Գորիսից, իսկ ընտանիքին այնտեղ էին ահաբեկում:

 

Կինը, մայրը, եղբայրը վախի մեջ էին: Ամուսինը ինձ մոտ նստած կինը զանգում լացում էր, որ իրեն անհանգստացնում են»: Լուսինե Զեյնալյանը նաեւ ասաց, որ Գուրգեն Հ.-ն բարեկամական կապեր ունի քաղաքապետի հետ:

 

«Տուժողն ազգակացական կապ ունի քաղաքապետի հետ: Տուժողի մորական կողմից բարեկամներ են»: Ըստ պաշտպանի՝ տուժողը երկու մանկահասակ երեխա ունի, նախկինում ծառայել է ՊԲ-ում որպես պայմանագրային զինծառայող: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գոր, որը քննվում է ՔԿ-ի Սյունիքի մարզային քննչական վարչությունում:

 

«Մինչեւ հանցագործության մասին հաղորդում տալն ավոտմեքենան գտնվել է քաղաքապետի շրջապատի անձանց մոտ, ովքեր իմ ունեցած տեղեկություններով բանալիները նախաքննության են ներկայացրել»,- եզրափակեց պաշտպանը: 

 

Նշենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, որ խուզարկություն է իրականացվել Գորիսի քաղաքապետի տանը: Թեմայի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ Գորիսի քաղաքապետից եւ նրա տեղակալից, սակայն նրանք մեր զանգերն անպատասխան թողեցին:

 

Իսկ երբ Մենուա Հովսեփյանին հաղորդագրության միջոցով տեղեկացրեցինք, որ պարզաբանում ենք ցանկանում, պատասխան հաղորդագրություն ուղարկեց, որ կզանգահարի, բայց այդպես էլ կապ չհաստատեց մեզ հետ:

 

Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները. ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանում կատարվողի մասին ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմռան ավարտին մնացել է 21 օր․ այլևս մի´ հետաձգեք ամառըԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՀորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն աշնանըԳելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Ներկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանԼեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Փաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը Երբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Որտե՞ղ են հայերը կորցնում ամենաշատ գումարը․ 5 սխալ, որոնք անում են շատերըԱԺ-ն ընդունեց Էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը. Ռուբեն Ռուբինյան Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ինձ հետ կապ չի հաստատվել․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Բաքու կանանց այցի կազմակերպման մասին