Էջմիածնի բուժաշխատողները ծաղիկներ ու քաղցրավենիք են ստացել` որպես իրենց աշխատանքի երախտիք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԷջմիածնի տարբեր բժշկական հաստատությունների աշխատակիցներին ուղարկվել է ծաղիկներ, կոնֆետներ ու թխվածքաբլիթներ՝ որպես երախտիք անբասիր ու նվիրված աշխատանքի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
«Այսօր Էջմիածնի տարբեր բժշկական հաստատությունների աշխատակիցներին նվիրեցինք ծաղիկներ, կոնֆետներ ու թխվածքաբլիթներ՝ որպես երախտիք անբասիր ու նվիրված աշխատանքի համար։
Հարգելի՛ բուժաշխատողներ, ընդդեմ համաճարակի այս պայքարում դուք մենակ չեք. մենք ձեզ վստահում ենք ու ձեր կողքին ենք:
Շնորհակալ ենք այն տնտեսվարողներին, ովքեր աջակցեցին քաղաքապետարանի այս նախաձեռնությանը:
Անչափ շնորհակալ ենք Էջմիածնի երիտասարդական խորհրդի կամավորներին, ովքեր մշտապես օգնում են կյանքի կոչել մեր նախաձեռնությունները»,- գրել է նա։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



