Մահացել է ռուս գրող Էդուարդ Լիմոնովը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄահացել է գրող եւ քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը։ Այս մասին ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Շարգունովը գրել է Telegram-ալիքում։ Լիմոնովը 77 տարեկան էր, վերջին ժամանակներս նա առողջական խնդիրներ ուներ։
Էդուարդ Լիմոնովը ծնվել է 1943թ. փետրվարի 22-ին: Լիմոնովի գրչին են պատկանում այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ «Այդ ես եմ՝ Էդիչկան», «Նրա ծառայի պատմությունը», «Անհաջողակի օրագիրը», «Արդի ժամանակների հերոսների մահը»:
Լիմոնովը հայտնի է նաև, որպես քաղաքական գործիչ: 2010թ. գլխավորել է «Ուրիշ Ռուսաստան» կուսակցությունը. 2011թ. հունվարին Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարությունը մերժել է կուսակցության գրանցումը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



