Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՐՏԻ). Երև­ա­նում սկսել է եր­թև­ե­կել առա­ջին տրո­լեյ­բու­սը, իսկ Փա­րի­զում՝ առա­ջին օմ­նի­բու­սը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏՈՆԵՐ

Արուբա՝ Արուբայի դրոշի ու հիմնի օր, Ֆրանսիա՝ Փարիզյան կոմունայի օր, Բելառուս՝ զինված ուժերի օր, Մոնղոլիա՝ Զինվորականների օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1864- ծնվել է նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանը։ 

1924 - ծնվել է լեզվաբան, հայագետ Լևոն Խաչերյանը։ 

1942 -ծնվել է ճարտարապետ Սասուն Գրիգորյանը։ 

1949- Երևանում սկսել է երթևեկել առաջին տրոլեյբուսը։ 

1988 - ծնվել է ֆուտբոլիստ, հարձակվող Հովհաննես Գոհարյանը։ 

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կիպրոսի հետ։ 

2004-Կոսովոյում երկարատև դադարից հետո կրկին տեղի ունեցած ազգամիջյան բախումները կանխելու գործողություններին առաջին անգամ մասնակցել է նաև Հայաստանի խաղաղապահների դասակը: 

2008-ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտարարել է, որ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի լավագույն լուծումը համարում է խորհրդարանական բոլոր ուժերի ընդգրկումով ազգային համաձայնության կառավարության ձևավորումը:

 2014- Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տոնական համերգով ողջունել են Ղրիմի ինքնորոշումը:

ԱՇԽԱՐՀ

37 -Հռոմում սկսվել է կայսր Կալիգուլայի կառավարումը։ 

978 -վախճանվել է Անգլիայի թագավոր Էդվարդ Տառապյալը։ 

1229- Վեցերորդ խաչակրաց արշավանքի ժամանակ Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ 2-րդի խաչակիրները վերականգնել են Երուսաղեմի թագավորությունը՝ վերադարձնելով Երուսաղեմ, Նազարեթ և Բեթղեհեմ քաղաքները։ 

1241 -Խմելնիցկու (Կրակովի մոտ) ճակատամարտում Ոսկե Հորդան հաղթել է լեհական բանակին, որի արդյունքում մոնղոլ-թաթարները շարունակել են Եվրոպայի զավթումը։ 

1314 -կայացել է պապական դատը մեծ մագիստոր Ժակ Մոլիեի և այլ տամպլիերների նկատմամբ, որոնք սպասել են այդ դատին 7 տարի։ Բոլորը դատապարտվել են ցմահ կալանքի, իսկ Մոլիեին և Նորմանդիայի պրեորին այրել են խարույկի վրա։ 

1325 -հիմնադրվել է Տենոչտիտլան, որը հետագայում դարձել է ացտեկների կայսրության մայրաքաղաք։ 

1596- լեհ թագավոր Սիգիզմունդ 3-րդը մայրաքաղաքը Կրակովից տեղափոխել է Վարշավա։ 

1662 -Փարիզում հայտնվել է առաջին հասարակական տրանսպորտը՝ ութտեղանի կառքը, որը կոչվել է «օմնիբուս», այսինքն՝ «բոլորի համար»։ 

1768 - վախճանվել է իռլանդացի գրող և կղերական Լորենս Սթեռնը։ 

1805 -Նապոլեոն 1-ինը իրեն հայտարարել է Իտալիայի կայսր, սկսել է կազմավորվել Ռուսաստան-Ավստրիա-Անգլիա դաշինքը։ 

1813 -ծնվել է գերմանացի բանաստեղծ և դրամատուրգ Քրիստիան Ֆրիդրիխ Հեբելը։ 

1839 -չինական կայսրը արգելել է արտասահմանյան ընկերություններին Չինաստան ներկրել օփիում, որն էլ պատճառ է դարձել առաջին Օփիումային պատերազմի։

 1844 - ծնվել է ռուս կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը։ 

1850 -ամերիկյան գործարարներ Հենրի Ուելսը և Ուիլիամ Ֆարգոն հիմնադրել են «American Express» ֆինանսական ընկերությունը։ 1856 -ավարտվել է Ռուսաստանի համար խիստ անհաջող Ղրիմի պատերազմը Ֆրանսիայի, Անգլիայի և Թուրքիայի դեմ։ 1858- ծնվել է գերմանացի հայտնի գյուտարար, դիզելային շարժիչի հայտնագործող Ռուդոլֆ Դիզելը։ 1867 -Սանկտ Պետերբուրգում ստորագրվել է կոնվենցիա Ճապոնիայի հետ, ըստ որի, Սախալինը մտել է Ռուսաստանի և Ճապոնիայի համատեղ կառավարման տակ։ 1871- ստեղծվել է Փարիզյան կոմունան։ 1892 -սահմանվել է հոկեյի լավագույն թիմի մրցանակը՝ Սթենլիի գավաթը։ 1900 -հիմնադրվել է նիդերլանդական «Այաքս» ֆուտբոլային ակումբը։

1902 -Միլանում առաջին անգամ ֆոնոգրաֆով ձայնագրվել է հանրահայտ իտալացի տենոր Էնրիկո Կարուզոն։ 

1913 - ծնվել է ֆրանսիացի ռեժիսոր և դրամատուրգ Ռենե Կլեմանը։ 

1915-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական զորքերը հաղթանակ են տոնել Անաֆարտներում՝ Գալլիպոլիում։ 

1917-բոլշևիկների կողմից ձերբակալվել է ռուսական ցար Նիկոլայ 2-րդը։ 

1922 - Հնդկաստանում Մահաթմա Գանդին ազատազրկվել է վեց տարի ժամկետով։ 

1926 -Պեկինում գնդակահարել են ցուցարարներին։ Այդ օրը համարվում է «Չինական Հանրապետության պատմության ամենամռայլ օրը»։ 

1931 -ԱՄՆ-ում «Schick» ընկերությունը սկսել է արտադրել առաջին էլեկտրական ածելիները։ 

1942 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի՝ ազգությամբ ճապոնացի 120 000 քաղաքացիներ աքսորվել են համակենտրոնացման ճամբարներ։ 

1949 -կազմավորվել է Հարավատլանտյան դաշինքը՝ ՆԱՏՕ-ն։ 

1959- ծնվել է ֆրանսիացի հայտնի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Լյուկ Բեսոնը։ 

1965- խորհրդային տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել բաց տիեզերք։ 

1974-ԽՍՀՄ կենտկոմի որոշումով խորհրդային բանակի սպառազինության մեջ է ընդունվել Կալաշնիկովի АК74 ավտոմատը և РПК-74 ձեռքի գնդացիրը։

 1989- Եգիպտոսում Քեոփսի բուրգի շրջակայքում հայտնաբերվել է 4 400 տարեկան մումիա։ 

2004 - Երկրից աննախադեպ մոտ հեռավորության վրա (43 հազար կմ) անցել է աստերոիդ։ 

2014 -Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտնել է ինքնահռչակ Ղրիմի Հանրապետության հետ կնքված պայմանագրի մասին, համաձայն որի, Ղրիմը հայտարարվել է Ռուսաստանի մաս։

Կամո Խաչիկյան

Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել