«Բարսելոնան» համաձայնության է հասել Լաուտարո Մարտինեսի հետ
ՍՊՈՐՏ«Բարսելոնան» համաձայնության է հասել Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ եւ ամռանը ձեռք կբերի նրա տրանսֆերը, հաղորդում է Daily Star-ը։
Կատալոնական ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 65 միլիոն եվրո։ Մարտինեսի տարեկան աշխատավարձը «Բարսելոնայում» կկազմի 17 միլիոն եվրո։ Այդքան է ստանում նաեւ 2019թ ամռանը Մադրիդի «Աթլետիկոյից» 120 միլիոն եվրոյով տեղափոխված ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։
Մարտինեսը «Ինտեր» է տեղափոխվեկ 2018թ․ ամռանն արգենտինական «Ռասինգից»։ Ընթացիկ մրցաշրջանում նա միլանյան թիմի հետ մասնակցել է 31 հանդիպման, խփել 16 գոլ։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



