Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրամիջոցներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Մարտի 10-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա. Խ.-ին տեսակցության եկած հորը՝ Վ. Խ.-ին: Խուզարկությամբ վերջինիս մոտից հայտնաբերվել է փաթեթ, որում առանձնացված 4 տարբեր փաթեթներում առկա են եղել սպիտակ, փոշենման եւ ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ՝ մոտ 4 գրամ քաշով:

 

Քրեակատարողական ծառայության եւ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցները, շարունակելով վերը նշված դեպքով օպերատիվ տվյալների իրացումը, մարտի 13-ին ՀՀ Արմավիրի մարզային քննչական վարչության Արմավիրի քննչական բաժնի, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային ոստիկանության Վաղարշապատի ոստիկանության բաժնի աշխատակիցների հետ համատեղ խուզարկություններ են իրականացրել Վ․ Խ․-ի բնակարանում եւ ավտոտնակում, խուզարկել են նաեւ նրան քրեակատարողական հիմնարկ տեղափոխած մեքենան։

 

Ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերել են մոտ 10 գրամ, իսկ ավտոտնակի խուզարկությամբ՝ մոտ 7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ։

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի աշխատակիցները, քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ինչպես նաեւ ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, մարտի 13-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Երեւան քաղաքի Դեմիրճյան փողոցում ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել քաղաքացի Ա․ Ղ․-ին։ Վերջինիս մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթներում առանձնացված 0,71 եւ 1․47 գրամ քաշերով, ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ։

 

Վերոնշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատանյութագիտական փորձաքննություններ։

 

Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան