Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս են Կենդանակերպի նշաններն արտահայտում իրենց զգացմունքները

ԼԱՅՖ

Past.am

Մեզ բոլորիս էլ հատկանշական է իմպուլսիվությունը կամ համեստությունը, բայց ոչ բոլորն ունեն նույնքան համբերություն: Հաշվի առնելով բնավորությունների բազմազանությունները՝ զգացմունքներն էլ մարդիկ տարբեր կերպ են արտահայտում:

 

Եկեք տեսնենք թե ինչպես է իր զգացմունքներն արտահայտում Կենդանակերպի յուրաքանչյուր նշանը․

 

Խոյ

 

Մարդու բնավորությունը, հատկապես Խոյերի նման էմոցիոնալ մարդու, միշտ մութ անտառ է շրջապատի համար: Խոյերն իրենց զգացմունքները տարբեր կերպ են արտահայտում, ընդ որում՝ դրա համար կարող են միլիոնավոր պատճառներ լինել և բոլորն էլ իրական: Վիրավորական արտահայտությանը նրանք կարող են նույնքան վիրավորական պատասխան տալ, բայց կարող են նաև լռել՝ հանուն հանգստության և կարգուկանոնի:

 

Ցուլ

 

Ցուլերը բավական էմոցիոնալ են: Երբ սթրեսի կամ դեպրեսիայի մեջ են, ցանկացած բացասական բանի նրանց արձագանքը չափազանց բուռն է: Երբ Ցուլերը վատ են զգում, ավելի լավ է նրանց հետ գործ չունենալ, բայց ոչ բոլորն ու ոչ միշտ են կարողանում հասկանալ նրանց տրամադրությունը: Իսկ սովորաբար Ցուլերն իրենց էմոցիաները հանգիստ են արտահայտում:

 

Երկվորյակներ

 

Երկվորյակներին վերլուծելն այնքան էլ դյուրին չէ, քանի որ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները զարմացնում են: Նրանք կարող են կա՛մ չափազանց իմպուլսիվ լինել, կա՛մ ամեն ինչ թաքցնել: Այդ պատճառով նրանց հետ դժվար է գոյակցել, քանի որ չգիտես, թե ով է հիմա քեզ հետ զրուցում. մարդ, որը երբեք ցույց չի տա զգացմունքները, թե՞ մեկը, ով կարող է մեկ ակնթարթում զայրանալ անիմաստ ինչ-որ բանի համար: Ամեն դեպքում, նրանց տրամադրությունը գուշակելը շատ դժվար է:

 

Խեցգետին

 

Երբ Խեցգետիններին հաջողվում է ազատվել ծուլությունից, նրանք կարող են խոսել իրենց մասին, իրենց զգացմունքների մասին, բայց հիմնականում Խեցգետիններին հարկավոր է դիտել, ոչ թե լսել: Մարմնի լեզուն միշտ մատնում է նրանց: Երբ նյարդայնանում են, նրանք փքվում են, սկսում են արագ-արագ խոսել: Մի խոսքով՝ հետաքրքիր ներկայացում է: Երբեմն նրանց մեջ կուտակված բացասականը սարսափ է առաջացնում: Իսկ երջանկությունը Խեցգետինները չափազանց զուսպ են ցուցադրում. նրանց համար դա տաբու է:

 

Առյուծ

 

Առյուծների մեծ մասի հոգեկան առողջության վիճակը հարցականի տակ է, քանի որ մանկությունից նրանց մեծ մասը շատ էմոցիոնալ է: Առյուծներին հազվադեպ է հաջողվում հանգիստ արձագանքել բացասականին և դրական էմոցիաներն արտահայտել առանց ցատկոտելու և ուրախ ճիչերի: Առյուծները կարող են ժլատ լինել փողի հարցում, բայց ազատորեն ցուցադրում են զգացմունքները: Նրանք թքած ունեն, թե ինչ կմտածեն ուրիշները:

 

Կույս

 

Կույսերի գլխավոր թշնամին բացասական էմոցիաներն ու սթրեսն են: Երբ Կույսերը հոգնած են կամ ինչ-որ մեկն ափերից հանել է նրանց, ատոմային պատերազմից էլ վտանգավոր են: Միաժամանակ, նրանք առավելագույն կայուն են արտահայտում իրենց սերը: Եթե նրանց ամեն ինչ դուր է գալիս, ցանկացած օր և ցանկացած պահի Կույսերը միանման հաճելի, ջերմ ու բարեսիրտ կլինեն:

 

Կշեռք

 

Երբ Կշեռքները զայրացած են, իսկապես վտանգավոր են, քանի որ շատ բուռն են արտահայտում իրենց զգացմունքները: Մնացյալ ժամանակ նրանք գրեթե միշտ հանգիստ են: Իհարկե՝ բոլորս էլ մարդ ենք, և կարող ենք ավելորդ բան ասել կամ վիրավորել ինչ-որ մեկին, բայց Կշեռքները միշտ զգուշորեն են արտահայտում իրենց զգացմունքները: Նրանք ուղղակիորեն ասում են, որ նեղացրել եք իրենց, կամ ոգեշնչել, կամ ստիպել հրճվել: Նրանք ներքուստ կարող են փոթորկվել, բայց արտաքուստ դա նկատելի չի լինի:

 

Կարիճ

 

Կարիճների մոտ ամենաշատը բացասական էմոցիաներ են առաջացնում ֆինանսական դժվարություններն ու առողջական խնդիրները: Այդ դեպքում նրանք առավելագույնս բացահայտ արտահայտում են իրենց զգացմունքները: Առաջին դեպքում նրանք նյարդայնանում են, երկրորդ դեպքում՝ խորը դեպրեսիայի մեջ ընկնում: Մնացյալ ամեն ինչ, եթե նույնիսկ նրանց անհանգստացնում է, չի կարող հունից հանել:

 

Աղեղնավոր

 

Աղեղնավորները զարմանալիորեն հաջողակ են: Նրանք զգում են հաջողության մոտենալն ու կարողանում են այն իրենց նպատակներին ծառայեցնել: Հենց այդ պատճառով նրանք հազվադեպ են իրենց թույլ տալիս կոպիտ արտահայտել զգացմունքները: Նրանք երբեք այնքան էմոցիոնալ չեն լինի՝ ինչ-որ մեկին իրենց գործողություններով վիրավորելու համար: Եթե շատ ջանաք, կարող եք նրանց սադրել, բայց Աղեղնավորները, միևնույն է, արագորեն կհավաքեն իրենց:

 

Այծեղջյուր

 

Այծեղջյուրները պետք է մշտապես ամրապնդել իրենց կենսադաշտը, հակառակ դեպքում կարող են իրենք իրենց քայքայել բացասական էմոցիաներով: Այծեղջյուրներին դժվարությամբ է հաջողվում զսպել զայրույթը, տխրությունը, ապրումները, փոխարենը նրանք կարող են իրենց մեջ պահել ուրախությունը: Սա բացատրում է այն փաստը, որ մարդկանց մեծ մասը կարծում է, որ Այծեղջյուրները զուրկ են էմոցիաներից:

 

Ջրհոս

 

Ջրհոսները միշտ ցուցադրում են իրենց էմոցիաները, բայց պատրաստ են ներողություն խնդրել դրա համար: Նրանք գիտեն, որ բառերը, ինչպես նաև գործողությունները կամ մտքերն ազդում են ճակատագրի վրա: Այս մարդիկ սնահավատ են, այդ պատճառով կարողանում են ներողություն խնդրել: Նրանք պարզապես չեն ուզում բոլորի հետ վեճի մեջ լինել: Ջրհոսներն իրենց զգացմունքներն արտահայտում են արարքներով, ոչ թե խոսքով կամ բռունցքներով:

 

Ձկներ

 

Ձկներին մշտապես թվում է, որ իրենց կյանքում սև շրջան է սկսվել, եթե ինչ-որ վատ բան է տեղի ունեցել: Երբ նրանց համար լավ է, ի սրտե ուրախանում են՝ բոլորին ցույց տալով, թե որքան երջանիկ են: Ցանկացած բացասական բան նրանք փշերով են ընդունում: Ձկները ձգտում են իրենց ներսում պահել ցանկացած էմոցիա, բայց ոչ միշտ է ստացվում: Հաճախ նրանց բացասական էմոցիաների մասին կարելի է գուշակել նրանց դեպրեսիվության աստիճանից:

 

ԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՈրտե՞ղ է Հայաստանում ամենամաքուր օդըՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանը Մայիսյանում բախվել են «Kia»-ն և «ԳԱԶ 3108»-ը. կան վիրավnրներ Պայթյnւնի ահազանգ` Գյումրիում․ 1 անձ հոսպիտալացվել է Ուկրաինական ԶՈւ-ի hարձակումները ՌԴ-ի օբյեկտների վրա վնաu են հասցնում, բայց կրիտիկական հետևանքներ չկան. Պուտին «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակիՈղբերգական դեպք՝ Արարատում, գյուղերից մեկում հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմինԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանԻսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներում Մեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Հունաստանը Թուրքիային մեղադրել է իր ծովային տարածքները զավթելու մտադրության մեջ 9 տարեկան աղջիկը անդադար ծիծաղի պատճառով հայտնվել է հիվանդանոցում Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան ՉԺՀ-ն հավանություն է տալիս Սերգեյ Լավրովի խոսքերին այն մասին, որ անհրաժեշտ է չմոռանալ այն փաստը, որ Ճապոնիան ՄԱԿ-ի Կանոնադրությունում նշվել է որպես թշնшմական պետություն. ՉԺՀ ԱԳՆ Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԱՄՆ-ը պատժամիջnցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և կազմակերպության իրավաբաններից մեկի նկատմամբ. Ռուբիո Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննության օրերն ու ժամերը 20-ամյա տղան թոշակառուներից 25 միլիոն դրամի կարգի գումար է գողացելՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Պարզվել է Նոր Հաճնում վերամբարձ կռունկի հետևանքով տուժածների ինքնությունըԿինը 11-րդ հարկից ցատկել է հրշեջի գիրկը. ՏԵՍԱՆՅՈՒԹԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Գիշերվա ընթացքում ՌԴ-ն և Ուկրաինան փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Կիևը խոստացել է, որ նավերի վրա հարձակումները չեն կրկնվի. Իրանի դեսպան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԻսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում Ընդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԱմերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյանքից ԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցինԿոտայքի մարզում 23-ամյա վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մшհացել է Արարատի մարզում 18-ամյա աղջկան փախցրած 30-ամյա տղան ձերբակшլվել է (տեսանյութ) Ես դադարեցրել եմ Կանադայի դեմ ուղղված 50 տոկոս մաքսատուրքերը. Թրամփ Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Իրանը դիտարկում է Եվրոպայում ամերիկյան ռшզմական օբյեկտներին hարվածներ հասցնելու հնարավորությունը. FT Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան