Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գյումրիում սպանված կնոջը ծեծել էր խանդի պատճառով, աղջիկը փորձել էր պաշտպանել մորը. ՇՄ դատախազ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրիում մարտի 5-ին կատարված սպանության դեպքով կալանավորված 28-ամյա երիտասարդը 2016 թվականին կրկին ծեծի է ենթարկել 43-ամյա Մարինեին, վերջինս դիմել է Ոստիկանություն, հարուցվել է քրգործ, սակայն կողմերը հաշտվել են, գործն էլ կարճվել է։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, լրագրողների հետ զրույցում պատմեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։

Մարզի դատախազը հայտնեց, որ 28-ամյա տղամարդը գրանցված է եղել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում: Նախկինում եղել է 4 անգամ դատապարտված՝ 2-ը՝ հափշտակության, մեկը՝ սպանության սպառնալիքի, մյուսն էլ՝ անձին մարմնական վնասվածք հասցնելու համար։ Հարուցված քրեական գործերի շրջանակներում նշանակված են եղել դատահոգեբուժական փորձաքննություններ, եւ բոլորի արդյունքներով էլ՝ տղան մեղսունակ է ճանաչվել։

Գաբրիելյանը չբացառեց նաեւ, որ փորձաքննության ավարտից հետո հնարավոր է հոդվածի փոփոխություն լինի.

«Երբ կստանանք դիակի դատաբժշկական փորձաքննությունը, ինչպես նաեւ նշված երեխայի նկատմամբ նշանակված փորձաքննությունը, կունենանք կոնկրետ վնասվածքների տեղակայումը, բնույթը, ինտենսիվությունը, ներգործության աստիճանը։ Կնայենք, թե այդ վնասվածքները որքանով են համատեղելի եղել կյանքի համար։ Եթե պարզվի, որ անձը հաճախակի է կնոջը ծեծի ենթարկել, կդիտարկեն նաեւ խոշտանգման հանգամանքը»։

Կարեն Գաբրիելյանը հայտնեց, որ կինը ծեծի է ենթարկվել գիշերը՝ ժամը 02։00-ի սահմաններում, մահը գրանցվել է 14։30-ի սահմաններում. «Նախ ծեծի է ենթարկվել կինը, աղջիկը պաշտպանել է մորը, արդյունքում ծեծի է ենթարկվել նաեւ աղջիկը։ Նախնական տվյալներով ծեծի է ենթարկել բռունցքներով։ Կինը ծեծի է ենթարկվել խանդի պատճառով։ Երեխան մասնակցել է վիճաբանությանը, որպեսզի թույլ չտա իր մորը ծեծի ենթարկի ու արդյունքում իրեն էլ է հարվածներ հասցվել»։

Գաբրիելյանն ասաց, որ 28-ամյա տղամարդը ոչ միայն հրաժարվում է ցուցմունք տալ, այլ նաեւ հրաժարվում է արյան նմուշ հանձնել.

«Օրենքը ասում է՝ ինքը պարտավոր է տալ, սակայն եթե ինքը չի ցանկանում տալ, ապա մենք որեւէ մեխանիզմ չունենք՝ նմուշներ ստանալու։ Եթե իր կամքին հակառակ արյան նմուշ վերցնենք, դուրս կգա, որ խոշտանգում ենք։ Իր խմածության աստիճանը կորոշվի անձանց ցուցմունքների հիման վրա»։

Դատախազը հայտնեց, որ գործի շրջանակներում հարցաքննվել են կալանավորվածի ծնողները, կհարցաքննվեն հարեւանները, դպրոցի աշխատակիցները։

Նշենք, որ 28-ամյա տղամարդն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձանց նկատմամբ) եւ 14-րդ (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) կետերով:

 

 

ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան